Բառի մի մասը հաջորդ տող փոխադրելը կոչվում է տողադարձ։ Կան տողադարձի որոշակի կանոններ, որոնցում կիրառվում է երկու սկզբունք՝ վանկատման և բառակազմական։

Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ տողադարձման սխալ ձևը։

  1. ան~համարձակորեն, անհա~մարձակորեն, անհամարձակ~որեն, անհամար~ձակորեն
  2. պը~տուտակահան, պտուտա~կահան, պտուտակա~հան, պտուտ~ակահան
  3. հա~ցաթխման, հացաթըխ~ման, հացա~թխման, հացա~թըխման
  4. ար~տասանական, արտասա~նական, արտա~սանական, արտասան~ական
  5. ջը~րօգտագործում, ջրօգ~տագործում, ջրօգտագոր~ծում, ջրօգտագործ~ում
  6. հաշ~վապահություն, հաշվապահ~ություն, հաշվա~պահություն, հաշվապահու~թյուն
  7. կա~մըրջասյուն, կամըր~ջասյուն, կամըրջա~սյուն, կամրջա~սյուն
  8. էլեկտ~րաշարժիչ, էլեկտրա~շարժիչ, է~լեկտրաշարժիչ, էլեկտրաշարժ~իչ
  9. եր~կարաճիտ, երկա~րաճիտ, երկարա~ճիտ, երկ~արաճիտ
  10. ա~սեղնագործ, ասեղ~նագործ, ասեղն~ագործ, ասեղնա~գործ

Վարժություն 2։ Վանկատման միջոցով քանի՞ ձևով է հնարավոր տողադարձել երկվանկ, եռավանկ, քառավանկ, հնգավանկ բառերը. գրե՛լ երկվանկ, եռավանկ, քառավանկ, հնգավանկ մեկական բառ և յուրաքանչյուրը տողադարձել բոլոր հնարավոր ձևերով։

  • Քավոր — քա-վոր
  • Վիրավոր — վի-րավոր, վիրա-վոր
  • Քաղաքագետ — քա-ղաքագետ, քաղա-քագետ, քաղաքա-գետ
  • Հանրամատչելի — հան-րամատչելի, հա-նըրամատչելի, հանրա-մատչելի, հանրամատ-չելի, հանրամատչե-լի

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել և վանկատե՛լ այն բառերն ու բառաձևերը, որոնցում գաղտնավանկ կա։ Բառաձևերը դո՛ւրս գրել տեքստում եղած (փոփոխված) ձևով։

Հրուշակեղենը մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերք է. աչքի է ընկնում բարձր կալորիականությամբ և մարսելիությամբ, հաճելի համով ու բույրով։ Հրուշակեղենի պատրաստման համար օգտագործում են սննդահումքի բազմազան տեսակներ՝ շաքար, մեղր, մրգեր և հատապտուղներ, ցորենի ալյուր, կաթ և յուղ, ճարպեր, օսլա, կակաո, ընկույզ, ձու, սննդաթթուներ, անուշահոտություն և դոնդողային հատկություններ հաղորդող նյութեր։ Կիրառվող հումքով, արտադրման տեխնոլոգիայով և ստացվող արդյունքի հատկություններով պայմանավորված՝ հրուշակեղենը բաժանվում է երկու հիմնական խմբի՝ շաքարային (կարամել, կոնֆետ, շոկոլադ և այլն) և թխվածքային (պաքսիմատ, քաղցրաբլիթ, տորթ և այլն)։

  • Հրուշակեղեն — հը-րու-շա-կե-ղեն
  • Սննդամթերք — սը-նըն-դա-մը-թերք
  • Ընկնել — ըն-կը-նել
  • Բույր — բու-յըր
  • Սննդահումք — սը-նըն-դա-հումք
  • Մեղր — մե-ղըր
  • Մրգեր — մըր-գեր
  • Հատապտղուներ — հա-տա-պը-տուղ-ներ
  • Սննդաթթուներ — սը-նըն-դա-թը-թու-ներ
  • Թխվածքային — թըխ-ված-քա-յին
  • Քաղցրաբլիթ — քաղ-ցը-րա-բը-լիթ