1. Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.
անէ, երբևիցե, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօրեական, անէական, այժմեական, ինչևէ, գոմեշ
Պատ՝. 6 բառերում
2. Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.
արհամարհանք, ամպհովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխարանք, արհավիրք, ընդամենը, ընդհանուր, մանադազգահ, հեթեթալ
Պատ՝. 6 բառերում
3. Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.
բարվոք, գոգնոց, գոգավոր, ջրապապակ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոգել, Մարգար, հովվերգություն
Պատ՝. 2 բառերում
4. Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.
1) տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ
2) ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ
3) Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա
4) ֆի-ական, խ-ալ, հե-երգություն, բա-ադ
5) իննսունական, բուդդայական, բնօրրան, մրրկահավ
6) ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական
5. Տրված բառերից և բառաձևերից քանիսում ուղղագրական սխալ կա.
Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիյում, վերարկույով, Չիբուխլույում, աղուսյակ, սյունյակ, պայուսակ, Օֆելիայի:
Սոմալիյում — Սոմալիում
աղուսյակ — աղյուսակ
վերարկույով — վերարկուով
Պատ՝. 3 բառերում
6. Տրված տեքստում քանի ուղղագրական սխալ կա.
Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից։
սռթսռթացնող — սրթսրթացնող
թաթաղված — թաթախված
ընբոստ — ըմբոստ
տարերգ — տարերք
ընբիշային — ըմբիշային
խոչնդոտում էր — խոչընդոտում էր
մակնթացությունից — մակընթացությունից
Պատ՝. 7
7. Նշել այն նախադասությունների քանակը, որոնցում կրավորական սեռի բայ կա:
1. Իմ թախիծն էլ այն ամպի պես
Ցնորում է քնքշաբար,
Բոցավառվում` հիշելով քեզ,
Եվ արտասվում քեզ համար:
2. Իմ հոգին որպես թափառիկ մի շուն,
Մոլորված քայլով ու մահն աչքերում`
Ահաբեկ, անօգ փախչում է հեռուն:
3. Կփակվեմ, կփակվեմ իմ խցում
Ու մենակ, մեն-մենակ կմնամ,
Խոհերի, մտքերի օվկիանում
Մինչև լույս, մինչև մութ կլողամ:
4. Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել ինձ վրա:
Եվ նուրբ է իմ կյանքը՝ որպես հուշ:
5. Ես չար հոսանքից մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին,
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն`
Մատնված մութին ու մառախուղին:
Պատ՝. 9
8. Տրված հատվածում նշել վաղակատար դերբայների քանակը:
Տասնյակ տարիներ էին անցել: Երևան գալով` մի օր հանդիպեցի ուսուցչիս: Որքա˜ն փոխվել էր նա: Նրա գզգզված մորուքը ճերմակ էր բամբակի պես, արագաշարժ ոտքերը թուլացել էին: Նա մեջքից կորացել էր, վառվռուն աչքերը մարել էին մեռած աստղերի պես: Բայց նա հպարտությամբ փորձեց պատասխանել իմ բարևին, ուղիղ ու ձիգ կանգնել, ու ես զգացի, որ սիրում ու հարգում եմ նրան:
Պատ՝. 5
9. Նախադասություններից քանիսո՞ւմ կա հարկադրական եղանակով տրված բայ:
1. Ամենևին պետք չէ մարդկանց նեղացնել մանրուքների պատճառով:
2. Այնպիսի երգեր են պետք, որ հուզեն ամենքի հոգիները:
3. Նա հայտնեց, որ իրեն մի քանի իրեր գնելու գումար է պետք:
4. Նա անպայման պետք է ինձ հետ աշխատի:
5. Նա խոստացավ, որ պիտի մի քանի օրից գործընկերներին հանդիպի:
Պատ՝. 3
10. Նշել այն նախադասությունների թվահամարները, որոնցում պակասավոր բայ չկա:
1. Վառվում է մոմը դողդոջ փայլերով
Հեռու անկյունում,
Ելնում ես անխոս, հպարտ քայլերով,
Մահապարտի պես այնտեղ ես գնում:
2. Բոլոր հույսերին օրոր է ասում,
Օրոր է ասում,
Բաբախուն սիրտս գրկել է ուզում ,
Անխաբ խնդություն ոսկե երազում:
3. Չկան օրերն ահարկու,
Չկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ:
4. Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա´ աշուն, սիրա´ծ աշուն:
5. Տեսնո՞ւմ ես` որքան, որքան արագ
Անցնում են բոլորն ու դառնում հուշ:
Պատ՝. 1, 2, 4, 5
11. Տրված նախադասություններում ընդգծվածներից քանի՞սն են կապ.
1. Բաժակը ձեռքիս պատահաբար ընկավ:
2. Գրիչը վայր ընկավ նրա ձեռքից:
3. Քո ձեռքից ես կրակն ընկա:
4. Նրա հոդվածը ձեռքից ձեռք անցավ:
5. Նա ձեռքով արեց, և մենք մոտեցանք:
Պատ՝. 2
12. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:
1) ճանապարհը ոտքով անցնել
2) ականջին օղ անել
3) խելք խելքի տալ
4) աչքը վրան պահել
13. Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:
1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ
2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ
3) պատվարժան-անարգ, նոր-վերջին
4) կանուխ-վաղ, խորթուբորդ-ողորկ
14. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:
1) գարեջուր, պարընկեր, հայազգի
2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ
3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք
4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ
15. Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:
1) ուղևոր
2) ճեմարան
3) սեղմակ
4) համեղանալ
16. Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:
1) չվացուցակ
2) հնգամյա
3) արյունարբու
4) դյուրագրգիռ
17. Ո՞րն է բաշխական թվական:
1) վեցերորդ
2) հարյուրական
3) մի երկու
4) մեկ քառորդ
18. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում –ներ վերջավորությամբ:
1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր
2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ
3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ
4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր
19. Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:
1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:
2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:
3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:
4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:
20. Ո՞ր նախադասության մեջ կա գերադրական աստիճանով ածական:
1) Ամեն տեսակ երգ երգեցի. Ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի անմահական, դրախտային խաղն է էլի…
2) Կարծես մանկական կապույտ երազում
Ամեն ինչ այնպես ժպտում էր աննենգ:
3) Բյուրավոր բանակներ ելան՝ վիթխարի, համարձակ, անահ:
4) Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր…
21. Ո՞ր նախադասության մեջ չկա դերանուն:
1) Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, նորեկները սովորեցին գյուղին, և ամեն ինչ մտավ հունի մեջ:
2) Ակսել Բակունցն առասպելի հերոսի պես ընդամենը մի քանի տարում սովորական գյուղթղթակցից դարձավ հայ մեծ գրող:
3) Գավառական փոքրիկ քաղաքում ավտոմեքենա տարն մեկ է երևում, իսկ փողոցներում էլ մարդ չկա:
4) Մայրը, վերջալույսի արևի շողերից աչքերը ձեռքով ծածկելով, նայում էր կածանի կեռումեռ պտույտին և սպասում, թե երբ են երևալու հարսն ու աղջիկը:
22. Ընդգծվածներից ո՞րն է ներգործական սեռի բայ:
1) Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն հասնում էին լուրեր:
2) Ես, ձիու սանձից բռնած, վազեցի սանդուղքի կողմը:
3) Ոչ ոք չի հաղթի արքա Աթիլլին:
4) Այր մի, որ եկավ ապացուցելու, թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:
23. Ո՞ր նախադասության մեջ չկա հարակատար դերբայ:
1) Վայրկյաններն անցնում էին, և նա հասկանում էր, որ մոտենում է այն պահը, երբ ստիպված պիտի լինի կանգնել:
2) Նա գիտակցում էր, որ վաղ թե ուշ պետք է վեր կենա ու երես առ երես նայի իր հետևում կանգնածին:
3) Երեկոյան կողմ նավը հատեց հասարակածը՝ ուղղություն վերցնելով դեպի երկրագնդի հարավային բևեռը:
4) Մարդը լարված ականջ էր դնում, մինչև որ մեջքին պարզորոշ զգաց ինչ-որ մեկի շնչառությունը:
24. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ըղձական ապառնի ժամանակաձևով:
1) տեսանք, զմայլվում եմ, չեմ կանգնեցնի, արգելեին
2) փախչեմ, չտանի, դառնան, կառուցեք
3) որոշել է, կարդայինք, մոտեցնեմ, պահանջեք
4) գնալու է, լիներ, կհասցնես, չերգեմ