Հնաբանություններ ու նորաբանություններ
Այն բառերը, որոնք դուրս են եկել ընդհանուր գործածությունից, կոչվում են հնաբանությոններ։ Անհրաժեշտության դեպքում, սակայն, հնաբանությունները կարող են գործածվել արդի հայերենում։ Օրինակ՝ աշտե, այրուձի, ատենադպրի, գահավորակ, սենեկապետ բառերը հնաբանություններ են։ Առանձնացվում է հնաբանությունների հիմնական երկու խումբ՝ պատմաբառեր և հնաբառեր։
Նոր իրողություններն անվանելու համար կա՛մ բառեր են փոխառվում այլ լեզուներից, կա՛մ եղած արմատներով ու ածանցներով ստեղծվում են նոր բառեր, կա՛մ էլ եղած բառերն սկսում են գործածվել նոր իմաստներով։ Օրինակ, երբ ստեղծվեց համակարգչային կապի նոր միջոց, սկզբում փոխառվեց այն անվանող ինտերնետ բառը, ապա ստեղծվեց համացանց-ը։ Նորաբանությունները, սակայն, ժամանակի ընթացքում լայնորեն գործածվելով, դադարում են նորաբանություն լինելուց։
Նորաբանության մի տեսակն է հեղինակային (անհատական) նորաբանությունը։ Դրանք այն բառերն են, որոնք ստեղծում են հեղինակները այս կամ այն հասկացությունը, բնորոշումը, պատկերը արտահայտելու համար։
Վարժություն 1։ Գտնե՛լ և դո՛ւրս գրել հնաբանությունները։
Այպանել, սյուն, միջանցք, աշտե, մարդպետ, ուղևոր, ատենադպիր, պահարան, այրուձի, արդ, հետո, ի փառս, սենյակ, գրադարան, հանգույն, զի, որովհետև, վաղր, հանապազ։
Հնաբանություն են այպանել, աշտե, մարդպետ, ատենադպիր, այրուձի, արդ, ի փառս, հանգույն, զի, վաղր բառերը։
Փոխառություններ և օտարաբանություններ
Լեզուներին իրենց զարգացման ընթացքում բառեր են անցնում այլ լեզուներից։ Դա կատարվում է անհրաժեշտաբար, հասարակական կյանքի պահանջով ու թելադրանքով, քանի որ ազգերի միջև լինում քաղաքական, տնտեսական, մշակութային բազմազան ու բազմապիսի շփումներ։ Մի լեզվից մյուսին անցած, գործածական դարձած բառը կոչվում է փոխառություն։ Առանձնացվում է փոխառությունների երկու տեսակ՝ անմիջական և միջնորդված։
Քանի որ հայերենին բառեր են անցել տարբեր շրջաններում, առանձնացվում են հնագույն և հին, նոր և նորագույն փոխառություններ։ Հնարավոր է, որ բառը փոխառվի, սակայն հետագայում լեզվում ստեղծվի ու տարածվի օտար բառի իմաստն արտահայտող համարժեք բառ։ Այդ դեպքում փոխառված բառը վերածվում է օտարաբանության։
Վարժություն 1։ Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները։
| կոլեկցիա | հավաքածու |
| օրիենտացիա | կողմնորոշում |
| տրադիցիա | ավանդույթ |
| ստաբիլ | կայուն |
| լոմբարդ | գրավատուն |
| վալյուտա | արժույթ |
| ստարտ | մեկնարկ |
| դիագնոզ | ախտորոշում |
| դիսպետչեր | կարգավար |
| կոմերցիոն | առևտրային |
Վարժություն 2։ Գտնե՛լ փոխառությունները (գտնելու համար համեմատե՛ք ձեր իմացած այլ լեզուների հետ)։
Տորթ, տեխնիկա, կամուրջ, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ծառ, ակվարիում, բազալտ, լույս, բալետ, բալլադ, հոգի, բենզին, գիպս, գլոբուս, գրամ, կարտոֆիլ, կոնկրետ, հող, կոնֆետ, հորիզոն, կարկուտ, մագնիս, հողմ, մեթոդ, պոեմ, սպիրտ, հովիվ։
Տեխնիկա, ալբոմ, ակացիա, ակորդեոն, ակվարիում, մագնիս, պոեմ- փոխառություններ են։