Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝  «Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ»

1. XX դարասկզբին ո՞րն էր արևելահայության գերակա խնդիրը։ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ռուսաստանը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու նպատակով։ Ձեր կարծիքով ո՞րն էր 1903 թ․ հունիսի 12-ի օրենքի իրական նպատակը։ Ի՞նչ ավարտ ունեցավ հայության միահամուռ պայքարը։

XX դարասկզբին արևելահայության վիճակն համեմատաբար ավելի կայուն էր. հետևողականորեն զարգանում էին ապրանքակապիտալիստական հարաբերությունները։ Կային գինու, պղնձի, աղի արդյունաբերության և այլնի խոշոր գործարաններ։ Հետաքրքրական է, որ պղնձարդյունաբերությունը պայքարի առարկա էր դարձել արտասահմանյան և տեղական կապիտալիստների միջև։ Ինչ վերաբերում է ազգային կուսակցությունների գործունեությանը, ապա 20-րդ դարի սկզբին առաջինը ՀՅԴ-ն էր, որը սկսեց իր ջանքերն ուղղել նաև կովկասահայության շահերի պաշտպանությանը։

Արևելյան Հայաստանում պարբերաբար փակվում էին տարատեսակ ուսումնական, լուսավորական հաստատություններ։ Խիստ հսկողության տակ էր դրվել մամուլը, դպրոցներում արգելվում էր պատմության և աշխարհագրության դասավանդումը։ Ցարիզմը հայերին մեղադրում էր Ռուսաստանից անջատվելու ցանկության մեջ։ Ցարիզմը կրճատեց հայ եկեղեցու իրավունքները, գաղտնի վերահսկողություն սահմանեց Մայր Աթոռի վրա։

Հակահայկական հալածանքները հատկապես ուժեղացան 1896թ. Կովկասի կառավարչապետ նշանակված Գոլիցինի օրոք, որի դրդմամբ 1903թ. հունիսի 12-ին Նիկոլայ Երկրորդը ստորագրեց օրենք, որով բռնագրավվում էր հայ եկեղեցու շարժական և անշարժ գույքը։ Ցարի այդ օրենքն ուղղված էր հատկապես ծխական-թեմական դպրոցների դեմ։

Ըստ իս՝ ցարի այս քայլը նպատակաուղղված էր եկեղեցու՝ որպես հոգևոր կենտրոնի և հայության ոգու և հոգեբանական պատրաստակամության հովանավորի դերի վերացմանը կամ գոնե նսեմացմանը։ Ցարիզմը ցանկանում էր կրճատել եկեղեցու դերը հասարակության կյանքում, քանի որ սպասում էր, որ այն կարող է լուրջ դեր խաղալ ազգային զարթոնքի և պայքարի մեջ։

Անշուշտ, ցարական այս օրենքն առաջ բերեց հայ ժողովրդի վրդովմունքն ու բուռն դժգոհությունը։ ՀՅԴ-ն և հնչակյանները հակացարական ելույթներ կազմակերպեցին տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Երևանում։ 1903թ. օգոստոսին Գանձակում տեղի ունեցավ զինված բախում, որի հետևանքով մոտ ութսուն հայեր սպանվեցին և վիրավորվեցին։ Ժողովրդի տրամադրությունը մարտական էր Լոռիում, որտեղ մոտ հազար մարդ դուրս եկան դիմադրելու եկեղեցական գույքն ընդունող հանձնաժողովին։ Ոստիկանությունը որոշներին ձերբակալեց և ուղարկեց Մետեխի բանտը։

Հայ գործիչներից Փարամազը նախաձեռնեց մահափորձ Գոլիցինի դեմ Թիֆլիսի մոտակայքում։ Վերջինս վիրավորվեց, սակայն Կովկասում վերականգնվեց փոխարքայությունը, որի ղեկավարը դարձավ Վորոնցով-Դաշկովը՝ հայության նկատմամբ լոյալ քաղաքականություն վարող ռուս չինովնիկը։

2. Ե՞րբ է սկսվել ռուսաստանյան առաջին հեղափոխությունը. ո՞րն էր դրա նպատակը։ Որո՞նք էին Անդրկովկասում ազգամիջյան բախումների պատճառները։ Ներկայացրե՛ք հայ-թաթարական ընդհարումների սկիզբը և հետագա ընթացքը։ Ովքե՞ր աչքի ընկան ինքանապաշտպանական կռիվներում։ Ի՞նչ դիրքորոշում ուներ և ի՞նչ գործունեություն ծավալեց Հայոց եկեղեցին։ Ձեր կարծիքով ի՞նչ հետևանքներ ունեցավ հայ-թաթարական ընդհարումները։

1905թ. հունվարի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաք Պետերբուրգում ոստիկանությունը գնդակահարեց խաղաղ ցուցարարներին, որոնք սկսել էին առաջին բուրժուադեմոկրատական հեղափոխությունը։ Ցարական ինքնակալության այդ քաղաքականությունն ուղղվեց հայերի և թաթարների դեմ։ Հեղափոխությունը կասեցնելու համար ցարական ինքնակալությունը կազմակերպում էր նաև ազգամիջյան ընդհարումներ։ Հեղափոխությունը ավարտվեց 1907-ին։ Իհարկե այն պարտվեց, բայց շատ էական նշանակություն ունեցավ։

1905թ. փետրվարի 6-ին Բաքվի նահանգապետ Նակաշիձեի հրահրմամբ կազմակերպվեցին հայ-թաթարական ընդհարումներ, որին զոհ գնացին հարյուրավոր մարդիկ։ Բաքվի, ինչպես և ամբողջ Անդրկովկասի հայերի ինքնապաշտպանության կազմակերպումը, իր վրա վերցրեց ՀՅԴ-ն։ Նշանավոր հայդուկներ Նիկոլ Դումանը, Վարդանը, Համազասպը, Քեռին և ուրիշներ աչքի ընկան ինքնապաշտպանական կռիվներում և ղեկավարեցին դիմադրական մարտերը Երևանում, Շուշիում, Բաքվում, Նախիջևանում, Գանձակում։ Բաքվի նավթահորերում և նավթագործարաններում տեղի ունեցան հրդեհումներ։ Բաքվում ջարդերի նոր ալիք սկսվեց 1905թ. նոյեմբերի 20-ին, որը տարածվեց Հայաստանում, Վրաստանում։ Երիտասարդ Դրաստամատ Կանայանը սպանեց Բաքվի ջարդերի կազմակերպիչ, նահանգապետ Նակաշիձեին։

Հայ-թաթարական ընդհարումները շարունակվեցին նաև 1906 թվականին։ Այդ ընդհարումների ընթացքում երկու ժողովուրդների ներկայացուցիչներ Հովհաննես Թումանյանն ու Սաբիրը հանդես եկան համերաշխության կոչերով։ Նրանք սպիտակ դրոշը ձեռքին շրջում էին հայկական և թաթարական գյուղերում և բնակչությանը բացատրում, որ այդ անիմաստ կոտորածների կազմակերպման հեղինակը ցարիզմն է։

3. Ե՞րբ է տեղի ունեցել Ռուսաստանում ապրող հայերի պատգամավորական Կենտրոնական ժողովը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ այն։

Ազգամիջյան կռիվների ավարտին հայ հասարակական-քաղաքական շրջանակներում սկսեցին արծարծել երկրամասի հայկական բնակավայրերը միավորելու և Ռուսաստանի կազմում տարածքային ինքնավարություն ստեղծելու գաղափարը։ Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ հրավիրվեց Ռուսաստանում ապրող հայերի պատգամավորական Կենտրոնական ժողով։

Կենտրոնական ժողովը բացվեց 1906թ. օգոստոսի 17-ին Էջմիածնում. մասնակցում էին 46 պատգամավորներ։ Ժողովի նախագահ ընտրվեց նշանավոր ազգային գործիչ Սիմոն Զավարյանը։ Դաշնակցության ավագ սերնդի ներկայացուցիչները, խոսելով ժողովի սահմանադիր լինելու մասին, բնավ չէին բացառում եկեղեցու դերը, այլ կարծում էին, որ այն կաթողիկոսի գլխավորությամբ պետք է դառնա ժողովրդի կամքը իրականացնող գործադիր մարմին։

Կովկասյան իշխանության ներկայացուցիչները, նկատելով ժողովում հեղափոխական գաղափարներ, իսկույն ձեռնամուխ եղան այն փակելուն։