Թեմա՝ «Մշակութային տարբերությունները էմոցիոնալ դրսևորումներում. հայեր»
Սովորող՝ Դավիթ Մուրադյան
Ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան

Նոյեմբեր ամսվա ընթացքում վերստին մշակված սոցիոլոգիական հարցումն այս ամիս փորձարկեցինք ոչ միայն ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ուսուցիչների շրջանում, այլև ամբողջ հանրապետության մասշտաբով։ Մեր հարցմանը մասնակցեցին տասնյակ քաղաքացիներ, որոնք կիսվեցին իրենց տեսակետներով։ Ստորև ներկայացնում եմ որոշ կարևոր տվյալներ.

Տարիքային խմբում ամենաշատը տեղ են գրավում 15-19 տարեկանները /42.4%/, երկրորդ տեղում են 10-14 /22.4%/, իսկ երրորդ՝ 25-29 /9.4%/։

Ծննդավայրի մասով ունենք հետևյալ տեսքը.

  1. Երևան /34.1%/
  2. Տավուշ /22.4%/
  3. Լոռի /16.5%/

Բնակության համայնքի մասով գրանցել ենք 22 տարբեր պատասխաններ, որոնցից ամենաշատը Երևանն է /30.6%/, երկրորդը՝ Նոյեմբերյան /21.2%/, և երրորդը՝ Տավուշի մարզի գյուղեր /11.8%/։

Հարցվածների մեծամասնությունը /41.2%/ գործնական միջավայրում անմիջական ղեկավարի հետ նախընտրում է ազատ, անկաշկանդ զրույց, ինչպես նաև խառը /հիմունք և փորձ/ աշխատաոճ։

Այն հարցին, թե ինչպիսի՞ կառավարման մոտեցում պիտի դրսևորի պետության ղեկավարը, հարցվածների մեծ մասը /37.6%/-ը պատասխանել է ընտրել է խառը տարբերակը /էգալիտար և հիերարխիկ/։

Հարցին, թե «ենթադրենք, Դուք տեղափոխվել եք մի ընկերություն աշխատելու, ուր ոչ մեկին չեք ճանաչում։ Գործնական վստահելի հարաբերություններ հաստատելու համար, ինչպիսի՞ ռազմավարություն կնախընտրեք» գրանցել ենք իրար մոտ պատասխաններ /ըստ գործի և ըստ հարաբերության սանդղակ/։

Նախատեսվող աշխատանքներ

Հաջորդ ամիս, ավելի կոնկրետ՝ ձմեռային ճամբարի ընթացքում և դրանից հետո, նախատեսում ենք մեծացնել սոցիոլոգիական հարցմանը մասնակցողների թիվը։ Դրա համար աշխատում ենք տարբեր բնակավայրերում բնակվող հայրենակիցների հետ, ինչպես նաև սոցիոլական հարթակների, կայքերի միջոցով տարածում ենք և խրախուսում հարցման մասնակցությունը։

Ակնկալում ենք նաև հարցումը տեղադրել գլխավոր կայքում՝ տարատարիք մասնակիցների ներգրավվածությունը խթանելու նպատակով։

Մյուս ամիս, երբ արդեն որոշակի պատկերացումներ կկազմվեն սանդղակների և տվյալների վերաբերյալ, կանցնենք տեսական հատվածին։ Այժմ իմ կողմից թարգմանվել են մշակութային փոխհարաբերություններին վերաբերող օտարալեզու մի քանի նյութեր, որոնք ծառայելու են որպես տեսական հատվածի հիմք։