Առաջադրանքներ՝
1․ Կարդա՛ պատմությունը։
2․ Հիմնական ասելիքն արտահայտիր երկու նախադասությամբ։
Հովհաննես Թումանյանը, հյուծված, հալածված խեղճ գաղթականության որոշ հատվածներին ցանկանալով ապաստան տրամադրել ցուրտ եղանակին, որոշում է բացել վեհարանը։ Տեսնելով, թե ինչպես է Մեծն բանաստեղծը բացում արգելված տարածքի դռները՝ վեհափառը ջղայնանում է, որին ի պատասխան բանաստեղծը կիսվում է ժողովրդական իր կոչմամբ։
3․ Դուրս գրիր երկու հատուկ և հինգ հասարակ գոյական։
Հատուկ — Թումանյան, Թոթովենց
Հասարակ — վեհարան, անձրև, գաղթականներ, վանք, բակ
4․ Բաղադրյալ հատուկ գոյականների գրության երկու կանոն հիշիր, գրիր
Բաղադրյալ հատուկ անունների բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառով, եթե՝
- պետության պաշտոնական անուն են՝ օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն,
- հասարակ անուն լրացումը փոխաբերական գործածությամբ դարձել է հատուկ անուն՝ օրինակ՝ Նոր Նորք,
5․ Հոլովի՛ր հինգ գոյական
- Բակ, բակի, բակին, բակը, բակից, բակով, բակում
- Վեհարան, վեհարանի, վեհարանին, վեհարանը, վեհարանից, վեհարանով, վեհարանում
- Սով, սովի, սովին, սովը, սովից, սովով, սովի մեջ/սովում
- Վանք, վանքի, վանքին, վանքը, վանքից, վանքով, վանքում/վանքի մեջ
- Գետին, գետնի, գետնին, գետինը, գետնից, գետնով, գետնում/գետնի մեջ
Դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ. Հովհաննես Թումանյան
Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ: Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից…
Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը: Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր:
Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե):
Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար:
Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի: Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.
-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
Գրողը նրան պատասխանել է.
-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ: