Տուրիզմի զարգացման ուղղված նախագծի շրջանակներում բացահայտում ենք Հայաստանն ու նրա տեսարժան վայրերը։ Որպես հետազոտության թեմա՝ ընտրել եմ Սյունիքի մարզի Արփա գետի կիրճը՝ որպես ուժեղ պոտենցիալ ունեցող, սակայն միևնույն ժամանակ անտեսված ուղղություն։ Այս հետազոտության հիմքում ընկած են բազմակողմանի դիտարկումը, հայրենասիրությունը, հայրենիքն իր ամբողջ էությամբ ճանաչելու անսասան կամքն ու ցանկությունը։ Սա նախագծի երկրորդ մասն է՝ «Տուրիզմի զարգացումն անտեսված տարածքներում»։ Նախագծի պահանջներն են.

  • Ընտրել երկրի մի վայր, որը հայտնի չէ որպես տուրիստական ուղղություն:
  • Հետազոտել դրա պոտենցիալը (պատմություն, բնություն, ավանդույթներ):
  • Ստեղծել մարքեթինգային ծրագիր, որը կարող է այն դարձնել գրավիչ զբոսաշրջիկների համար:

Առաջին մասը՝ SWOT վերլուծությունը կարող եք ընթերցել՝ անցնելով հղմամբ

Նկարագրություն

Արփայի կիրճը գտնվում է Հայաստանում, Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկի հարևանությամբ։ Սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից և ձգվում մինչև մինջպետական Հայաստան-Իրան Մայրուղի։ Կիրճը շատ գեղեցիկ է և հարմար է քայլարշավների համար այնտեղ է գտնվում գնդեվանքը։ Անվանումը գալիս է Արփա գետի անունով որը սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքից և թափվում է Արաքս գետը՝ հոսելով Նախիջևանի և Թուրքիայի սահման: Կիրճի երկարությունը մոտ 128կմ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով: Ագարակաձոր գետի մոտ՝ Արփայի վրա, կանգուն է XIII դ. միակամար կամուրջը: Արփայի ափին են Մոզ քաղաքի ավերակները:

Վերին հոսանքում գտնվում են Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։ Այստեղ կառուցված են Բարձրունոյը, Ազատեկի և Արփի ջրհան կայանները։ 1981 թ շահագործման է հանձնվել Արփա-Սևան ջրատարը, որի գլխամասում սաեղծվել է Կեչուտի ջրամբար թունելը։ Արփայի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի հէկ-երը։ 1979-83 թթ. գետի վրա՝ կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար։

Արփա գետը սկիզբ է առնում Վարդենիսի լեռներից և հոսում է խոր կիրճերով՝ մինչև Նորավանքի մոտակա հատված։ Կիրճի հիմնական հատվածները շրջապատված են քարե լանջերով, որոնք ձևավորված են ժամանակի ընթացքում՝ վիթխարի ժայռերով ու քարանձավներով։ Այս հատվածներում կտեսնեք՝

  • Թռչունների հազվագյուտ տեսակներ
  • Զարմանալի լանդշաֆտներ՝ գետի հանգիստ և վայրի հատվածներով
  • Լեռնային բուսականություն և գույնզգույն ծաղիկներ գարնան ու ամռան ամիսներին

Պատմական կոթողներ կիրճի շրջակայքում

1. Նորավանք (XIII դար)

Ամաղուի Նորավանքի համալիրը Վայոց ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոնն է եղել, Սյունյաց Մետրոպոլիտների նստավայրը: Կառուցվել է XIII-XIVդդ -ում, ճարտարապետներ ՍԻՐԱՆԵՍԻ ԵՎ ՄՈՄԻԿԻ կողմից։ Գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում:

Շենքի առաջին հարկը կիսագետնափոր է` միակ արևմտյան դռնից դեպի վար տանող 7 աստիճաններով: Ծառայել է որպես տապանատուն: Ներքուստ` ծածկի կենտրոնական մասում,  քանդակված են 4 ավետարանիչների խորհրդանշանները:

Առաջին հարկի մուտքի ճակատակալ, կիսաշրջանաձև քարի հարթաքանդակում պատկերված են գահավորակի վրա նստած Աստվածածինը` մանուկ Հիսուսը գրկին,  երկու կողմում կանգնած Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը: 

2. Արենիի քարանձավը (Թռչունների քարանձավ)

Թռչունների քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի ~500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500թթ.-ին վերագրված մետաղյա դանակներ, մրգերի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900թ.-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաև աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում մ.թ.ա. 4-րդ հազարամյակով։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել՝ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։

3. Արփա գետի հին կամուրջները

Առևտրական ճանապարհներ. Արփա գետի կամուրջները եղել են կարևոր կետեր մետաքսի ճանապարհի և տարածաշրջանային առևտրական երթուղիների համար։ Դրանք օգնել են գյուղերի և քաղաքների միջև կապերի ամրապնդմանը։

Միջնադարյան ճարտարապետություն. Կամուրջների կառուցվածքը վկայում է այն ժամանակվա ինժեներական բարձր մակարդակի մասին։ Դրանք կառուցվել են այնպես, որ դիմակայեն գետի հոսքին և ժամանակի դաժան պայմաններին։

Մշակութային արժեք. Կամուրջները կարևոր մաս են կազմում հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգության։ Դրանք նաև արտացոլում են երկրի մշակույթն ու առևտրական կարևորությունը։

Ռազմավարության հիմնական նպատակներ, ուղիներ

  • Արփա գետի կիրճը ճանաչելի դարձնել որպես Հայաստանի արկածային, մշակութային և ամենակարևորը՝ էկոտուրիզմի ուղղություն:
  • Ներգրավել տեղական և միջազգային զբոսաշրջիկներ՝ օգտագործելով գերժամանակակից մարքեթինգային միջոցներ:
  • Բարձրացնել կիրճի արժեքը՝ համադրելով բնության, պատմության և զբոսաշրջային ծառայությունների զարգացումը:

Թիրախային խմբերից են արկածային, մշակութային, երիտասարդ զբոսաշրջիկները, ընտանեկան այցելուներն ու գինու և գաստրոտուրիզմի սիրահարները։

Ճանապարհային քարտեզ

  1. Ստեղծել մասնագիտացված բրենդ և նրան համապատասխան լոգոն, սլոգանը և այլն, որն ընդգծում է կիրճի եզակիությունը։
  2. Զբաղվել թվային մարքեթինգի հարցերով. ակտիվացնել գործունեությունը սոցիալական այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Instagram, Facebook, TikTok (կարելի է օգտագործել հեշթեգներ)։
  3. Ստեղծել մասնագիտացված, ինտերակտիվ վեբ կայք (օրինակ՝ arpacanyon.am), որտեղ զբոսաշրջիկները կարող են տեսնել 3D քարտեզներ, պատվիրել տուրեր և ծանոթանալ տարածքի պատմությանը։
  4. Համագործակցել ճանապարհորդական բլոգերների և վլոգերների հետ, որոնք կներկայացնեն Արփայի կիրճը:
  5. Գովազդ տեղադրել Google Ads-ում և սոցցանցերում՝ թիրախավորելով Եվրոպա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք և ԱՄՆ շուկաները:

Համագործակցություն

  • Համագործակցել տուրօպերատորների և գինու արտադրողների հետ՝ առաջարկելու տուփային տուրեր:
  • Ներգրավել Տավուշի և Վայոց ձորի համայնքները և նրանց բնակչությունները՝ կառուցելու և զարգացնելու տեղական հյուրատներն և ռեստորանները:

Եզրակացություն

Արփա գետի կիրճը, իր հարուստ պատմությամբ, ճարտարապետական արժեքով և բնական գեղատեսիլությամբ, Հայաստանի Հանրապետության կարևորագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը կդառնա այն դեպքում, երբ ճիշտ ռազմավարություններ և քաղաքականություններ մշակվեն ու իրականացվեն։ Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ տեղական կամ դրա շրջակայքի բնակչությունից ավելի լավ գրեթե ոչ մեկ չգիտի կիրճի պատմությունը, ուստի ավելի ճիշտ երկխոսության դեպքում, աշխատանքն ավելի դյուրին կլինի և Արփա գետի կիրճը կդառնա ավելի ճանաչելի՝ ձեռք բերելով հայտնիություն։ 

Նյութը մշակելիս օգտվել եմ մի շարք կայքերից, ինչպիսիք են hatis.am, armgeo.am, hyurservice.com, wikipedia.am, dasaran.am