«Ձմեռ պապ 2025» մրցանակին ներկայացվող պահանջներ։ Մրցանակը տրվում է․
- Կրթահամալիրի աշխատողին, սովորողին, նախագծային խմբին՝ 2024թ․-ին, 2025թ․-ին ճամբարային-ստուգատեսային շրջանում կատարված նախագծի (նախագծերի) համար, որտեղ ակնհայտ են հեղինակային-ծրագրային մոտեցումները, արդյունքները, այլոց կողմից կիրառելիությունը։
- Հայտի ձևաթղթում պետք է առկա լինեն բլոգի պահանջված հղումները։
- Նախագիծը պետք է մանրամասն նկարագրված լինի, ներկայացված լինի իր բոլոր բաղադրիչներով, ակնհայտ արդյունքներով:
- Ներկայացվող նախագիծն այլ անվանակարգերով մրցանակ չի կարող ստացած լինել:
«Ամանորյա ընթերցարան»
«Ամանորյա ընթերցարան» նախագծային աշխատանք
«Ամանորյա ընթերցարան» նախագծի շրջանակներում, որը ղեկավարում է Ելենա Սարգսյանը, ընտրել եմ մի շարք արժեքավոր ստեղծագործություններ, որոնցից առանձնացված պատմվածքները վերլուծվել և ներկայացվել են տեսահոլովակների միջոցով։ Ակնկալում եմ, որ մեր աշխատանքը կգտնի իր արժանի արձագանքը հանրության շրջանում, քանի որ յուրաքանչյուր տեսահոլովակի պատրաստման, բովանդակության մշակման, տեխնիկական խմբագրման, դիզայնի և վերջնական ձևավորման գործընթացում ներդրվել են զգալի ջանքեր, ժամանակ ու եռանդ։ Հուսով եմ, որ մեր ջանասիրաբար կատարված աշխատանքն ու նվիրվածությունը կգնահատվեն՝ հնարավորություն ընձեռելով ավելի լայն լսարանի հաղորդակցվել տվյալ ստեղծագործությունների խորքային ասելիքին։ Մաղթում եմ բարի դիտում։
Այսպիսով՝ վերը ներկայացված նյութերով վստահ եմ, որ կարող եմ հավակնել «Ձմեռ պապ 2025» ամենամյա մրցանակին։ Շնորհակալություն ուշադրության համար․․․