«Ձմեռ պապ 2025» մրցանակին ներկայացվող պահանջներ։ Մրցանակը տրվում է․
- Կրթահամալիրի աշխատողին, սովորողին, նախագծային խմբին՝ 2024թ․-ին, 2025թ․-ին ճամբարային-ստուգատեսային շրջանում կատարված նախագծի (նախագծերի) համար, որտեղ ակնհայտ են հեղինակային-ծրագրային մոտեցումները, արդյունքները, այլոց կողմից կիրառելիությունը։
- Հայտի ձևաթղթում պետք է առկա լինեն բլոգի պահանջված հղումները։
- Նախագիծը պետք է մանրամասն նկարագրված լինի, ներկայացված լինի իր բոլոր բաղադրիչներով, ակնհայտ արդյունքներով:
- Ներկայացվող նախագիծն այլ անվանակարգերով մրցանակ չի կարող ստացած լինել:
Հակոբ Պարոնյան — ուսումնական փաթեթ
Հայ դասական գրող Հակոբ Պարոնյանի երգիծական գրականությունը՝ իր հանճարեղ ու նմանը չունեցող ոճով ու խոր հումորով, շարունակում է մնալ արդիական ու նորարար մի քանի առանցքային պատճառներով, հատկապես եթե այն վերլուծվում է խորությամբ և համատեքստի մեջ։
Թույլ տվեք անկեղծանալ՝ հայ դասական գրականություն ասելով իմ աչքերի առաջ գալիս էին լացի, ողբի, կորուստների, պատերազմների տեսարաններ (համենայն դեպս այդպիսի ճակատագիր ունենք մենք), բայց Հակոբ Պարոնյանը կարողացավ կտրականապես փոխել իմ պատկերացումները։
Պարոնյանի երգիծանքում արծարծվող թեմաները՝ կեղծավորություն, կոռուպցիա, հասարակության կեղծ բարքերը, շողոքորթությունը, խաբեբայությունն ու երկերեսանիությունը մինչ օրս մեր իրականության, հատկապես՝ հայ իրականության մեջ շարունակում են մնալ արդիական։ Նրա գործերը հիանալի հիմք են տալիս վերլուծելու ժամանակակից սոցիալական ու քաղաքական երևույթները և առաջարկել դրանց համար լուծումներ։
Պարոնյանը հեգնանքի ու ծաղրի միջոցով ներգործություն է ունենում ընթերցողի մտածողության վրա՝ բացահայտելով հասարակության թերությունները։ Այդպիսի վերլուծությունները, անտարակույս, կարող են խթանել ժամանակակից հայերի քաղաքացիական ակտիվությունն ու քննադատական մտածողությունը։
- Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ». երգիծանքը (մաս 1)
- Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ». ասելիքը (մաս 2)
- Հ. Պարոնյան «Պաղտասար աղբար». վերլուծություն
- Հ. Պարոնյան «Քաղաքավարության վնասները». վերլուծություն
Այսպիսով՝ վերը ներկայացված նյութերով վստահ եմ, որ կարող եմ հավակնել «Ձմեռ պապ 2025» ամենամյա մրցանակին։ Շնորհակալություն ուշադրության համար․․․