Ես և իմ քուրդ ընկերներ Նիկոլայ Սիաբանդովն (ք. Երևան) ու Նուրի Իբոյանն (գ. Սիփան) իրականացրել ենք համատեղ հետազոտական աշխատանք՝ «Քրդական իրականության մշակութային ասպեկտը» թեմայով։ Սույն թվականի հունվարի 31-ին Գյումրիում, «ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակույթը» հանրապետական աշխատարանի շրջանակներում, Նուրի Իբոյանի հետ հանդես եկանք զեկուցմամբ։ Մեր թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական միջավայրում շփումների, քննարկումների արդյունքում այժմ կատարված աշխատանքը շոշափելի է։ Ստորև դուք կարող եք ծանոթանալ մեր հետազոտական աշխատանքի վերջնական տարբերակին։
Կատարած աշխատանքի վառ ապացույցներն են՝
- «ՀՀ ազգային փոքրամասնությունները» թեմայով հանրապետական աշխատարանը Գյումրիում
- «Շանթ» հեռուստաընկերության հաղորդումը
© Դավիթ Մուրադյան, Նուրի Իբոյան, Նիկոլայ Սիաբանդով