Այսօրը՝ հունվարի 13-ը մեր ձմեռային ճամբարի վեցերորդ օրն էր, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր, կարևոր իրադարձություններ։

Օրակարգով նախատեսված՝ ընդհանուր պարապմունքից հետո մենք սովորողներով ջոկատում քննարկեցինք գալիք ու ընթացիկ նախագծերը, որոշեցինք, թե ինչ ժամկետներում նրանք պետք է արդեն պատրաստ լինեն ներկայացման։ Ձմեռային ճամբարի շրջանակներում Անժելա Մովսիսյանի ջոկատի նախագծերն են՝

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, նախագծերը շատ են, ժամանակը՝ ոչ այնքան, ուստի յուրաքանչյուր նախագիծ հաջողելու համար պահանջվում է մեծ եռանդ, ներգրավվածություն, համագործակցություն։

Մեր ջոկատը պարբերաբար զվարճալի քննարկումներ է ունենում արդի թեմաների շուրջ դասաժամերի ընթացքում. յուրաքանչյուր սովորող հայտնում է սեփական դիրքորոշումը, կիսվում տեսակետներով, հանդես գալիս բարեփոխման առաջարկներով։

Երկրորդ դասաժամին մենք քննարկեցինք Ամանորյա տոնավաճառները, դրանց ծագումն ու զարգացման փուլերը։ Որոշ սովորողներ ներկայացրին իրենց փոքրիկ ուսումնասիրությունները և մասնավորապես ուշադրություն դարձրին առաջարկներին, բարեփոխումներին։

Երրորդ դասաժամին ջոկատը մասնակցեց հասարակագետ-դասավանդող Լևոն Միրզոյանի նախագծի ներկայացմանն ու զրույց-քննարկմանը՝ «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական գրադարանում։ Շատ բովանդակալից, հետաքրքիր քննարկում ունեցանք՝ հասկանալով ու հիշելով, թե որ պարագաներն են անհրաժեշտ լեռնագնացության գնալիս։

Այս կերպ անցավ նաև մեր երկրորդ շաբաթվա անդրանիկ օրը։