ա/ Խորհրդարանի արտաքին քաղաքական լիազորությունները
բ/ Արտաքին քաղաքականության կառավարման գործադիր մարմինները
գ/ Դիվանագիտությունը և Հյուպատոսությունը

Առաջադրանքներ

Որո՞նք են՝

1․ Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում։

Խորհրդարանական վերահսկողությունն արտաքին հարաբերություններում էական նշանակություն ունի, քանզի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքները գերակա են յուրաքանչյուր այլ նորմատիվ ակտերից։ Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն։ Հաստատելով պետական բյուջեն՝ պետության խորհրդարանը դե ֆակտո ճանաչում է նաև այն ծախսերն ու եկամուտները, որոնք վերաբերելու են արտաքին քաղաքականությանը, դիվանագիտությանն ու ընդհանրապես արտաքին կապերին։

Ազգային ժողովում գործում է արտաքին քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողով, որում ընդգրկված են ժողովրդական պատգամավորները։ Այդ հանձնաժողովը նախնական քննարկումներ է անցկացնում այս կամ այն նախագծի վերաբերյալ և նախնական եզրակացություններ է ներկայացնում Ազգային ժողովին։

Մեր պետության խորհրդարանն ունի լիազորություն անվստահություն հայտնելու երկրի կառավարությանն այդ թվում՝ արտաքին քաղաքական հարցերի պատճառով։

2․ Կառավարության լիազորությունները արտաքին ոլորտում։

Կառավարությունն արտաքին քաղաքականությունը մշակում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության կազմում ընդգրկված արտաքին կապերով և գործերով զբաղվով գերատեսչությունն արտաքին գործերի նախարարությունն է։ Պետական ինստիտուտը միանձնյա կառավարում է արտաքին գործերի նախարարը և կրում է պատասխանատվություն դրա կատարողականի համար։ Գերատեսչությունը մշակում է արտաքին քաղաքականության ծրագրեր և ներկայացնում կառավարության քննարկմանը՝ հավանության արժանանալու նպատակով։

Արտաքին գործերի նախարարությունը, օգտագործելով քաղաքական խողովակներ, իրազեկում է կառավարությանն արտաքին դրության մասին, ինչպես նաև տեղեկացնում է առանձին պետությունների հետ ծագած խնդիրների մասին։ ԱԳՆ-ն ամենօրյա աշխատանք է տանում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, աշխատանքային քննարկումներ է կազմակերպում և բանակցություններ վարում նրանց հետ։

ԱԳՆ համակարգի մաս են կազմում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսությունները, ներկայացուցչությունները միջազգային կազմակերպություններում, ԱԳՆ կենտրոնական ապարատը։

Արտաքին քաղաքականությունն իրականացվում է հատուկ կառուցակարգերի միջոցով, որոնցից ամենանշանակալին դիվանագիտությունն է, ինչը նշանակում է՝ պետության հատուկ մարմինների գործունեություն, որի նպատակն է խաղաղ միջոցներով պետության արտաքին քաղաքականության ծրագրերի և խնդիրների իրագործումը։

3․ Նախագահի լիազորությունները արտաքին ոլորտում /բլոգային աշխատանք/․

Արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանրապետության Նախագահը։ Հանրապետության Նախագահն է ընդունում օտարերկրյա դեսպանների, հավատարմատարերի և այլ բարձրաստիճան դիվանագետների հավատարմագրերն ու հետկանչագրերը, պետության գլուխն է նշանակում օտար երկրներում Հայաստանը ներկայացնող դեսպաններ, դիվանագիտական այլ ներկայացուցիչներ։ Հանրապետության Նախագահն իրավունք ունի կնքելու միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովին փոխանցել վավերացում պահանջող պայմանագրերը կամ ընդհանրապես դրանք կասեցնել։ Նախագահը նաև օրենքով սահմանված կարգով լուծում է քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը։