Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ, նուռ։
Կողմ — կողմեր, կողմնացույց
Մաս — մասեր, մասնակի
Սերմ — սերմեր, սերմնացան
Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան
| Եզակի | Հոգնակի |
|---|---|
| սար | դարեր |
| ձյուն | ժայռեր |
| կատար | շանթեր |
| արև | հողմեր |
| վիշտ | անդունդներ |
| ցավ | գագաթներ |
| խավար | լանջեր |
| գարուն | |
| աղբյուր | |
| առու | |
| բուրմունք | |
| թև | |
| զեփյուռ | |
| կակաչ | |
| հող | |
| ծաղիկ | |
| քար | |
| ժայռ |
- Սարի ձյունը կամաց-կամաց հալվում էր։
- Մարդուն ցավ կարելի է պատճառել նաև խոսքով։
- Հայոց հողը սրբություն է։
- Դարերից ի վեր մեր մշակույթը զարգացել է։
- Պար լեռնաշղթայի գագաթները պատվել էին ձյունով։
- Ու թևածիր լայն արձակ, Արարատի լանջերին …
Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
- բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
- գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
- ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
- եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
- մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
- ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
- անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
- գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
- թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
- մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ