«Թումանյանական օրերի» շրջանակներում ընթերցում ենք Ամենայն Հայոց Բանաստեղծի ստեղծագործություններն ու վերլուծություններ կատարում։ Շարունակելով պոեմների շարքը՝ ընթերցել եմ «Անուշ»-ը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կանչում է կրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,

Ու թևերն ահա փռած տիրաբար`
Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն:

Ընդհանուր տեղեկություն

«Անուշ»-ը հայ գրող Հովհաննես Թումանյանի լիրիկական-էպիկական պոեմը։ Այն ունի երկու հիմնական տարբերակ։ Դրանցից սկզբնականը գրված է 1890 թվականին և առաջին անգամ տպագրվել է հեղինակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուում (1892 թ., Մոսկվա)։ Իսկ մյուս տարբերակն առաջինի վերամշակումն է՝ գրված 1901-1902 թթ. և հրատարակված հեղինակի բանաստեղծությունների և պոեմների 1903 թվականի ժողովածուում։ Երկու դեպքում էլ պոեմի նյութն Անուշի և Սարոյի դժբախտ պատմությունն է։

«Անուշ»-ի նյութը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ նվիրական սերն է։ Բայց սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր՝ Մոսիի հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը հետևում է իգիթ ընկերների «անհաշտ թշնամությունը»։ Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։

«Անուշ» պոեմի նոր երազանքների ու հին ադաթի բախման հետևանքով սիրո պատմություն էր։ Այս պոեմի գլխավոր հերոսներն էին երեքը՝ Անուշը, Սարո, Մոսի։ Անուշը սիրում էր Սարոյին, սակայն ծնողների որոշմամբ պիտի ամուսնանար Մոսիի՝ Սարոյի մտերիմ ընկերոջ հետ։ Եվ հենց առաջին իսկ տողերից նկատվում է, որ հին ադաթներն ու ընդունված ավանդույթները խորտակում են երիտասարդ տղայի և աղջկա հույսերն ու երազանքները։

Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի վերլուծությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ.