Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –ներ վերջավորությամբ։

  1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
  2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
  3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
  4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
  5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
  6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
  7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
  8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
  9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
  10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Վարժություն 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել որոշյալ և անորոշ առումներով գոյականները։

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

Որոշյալ — լեզուն, ծառը, թուփը, ծաղիկը, խոտը, արմատները, պաշարները, մետաղը, նմուշները, մոխիրը, հյութերը, հետախույզները, կազմությունը

Անորոշ — տեղեկություններ, լաբորատորիա, լուծույթներ, մետաղներ, հանքավայր