Թեմա 13՝ Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը.
ա/ «Աշխարհաքաղաքականություն» հասկացությունը, նախապատմությունը
բ/ Ժամանակակից աշխարհաքաղաքականության ձևավորումը
Առաջադրանքներ
1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։
Ակնհայտ է, որ տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից անխուսափելիորեն ազդում է երկրների արտաքին քաղաքականության վրա. որոշ պետությունների աշխարհաքաղաքականությունը ձևավորվում է պահանջներին զուգահեռ, այդ թվում՝ բնական ռեսուրսների պահանջների, ինչպիսիք են ջուրը, գազը, «սև ոսկին», նույն ինքը՝ նավթը և այլն։ Բնական ռեսուրսները, հատկապես ռազմավարական նշանակություն ունեցողները, մեծ ազդեցություն ունեն միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և պետությունների քաղաքական որոշումների վրա. որոշ դեպքերում դրանք առանցքային դեր են խաղում երկկողմանի և բազմակողմանի հարաբերություններում։
Ամենակարևոր և նշանակալի ռեսուրսները, որոնք այժմեական իրականության մեջ ամենաշատն են տարածում գտել նավթն ու գազն են։ Այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Արաբական թերակղզու այլ խաղացողներ, միջին պետություններից Ադրբեջանը հաճախ օգտագործում են իրենց էներգետիկ պաշարները՝ քաղաքական լծակներ ստեղծելու և գերիշխելու նպատակով։
Ոչ պակաս կարևոր են հանքահումքային ռեսուրսները, ինչպիսիք են ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, որոնք ամենից շատ օգտագործվում են տեխնոլոգիական արդյունաբերության մեջ։ Հանքահումքային ռեսուրսակիր պետությունների շարքում կարելի է ընդգծել Ուկրաինան (հազվագյուտ մետաղներ), ինչու ոչ նաև մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, որն հայտնի է իր բնական ռեսուրսներով՝ մոլիբդենով, ոսկիով, պղնձով, երկաթով և այլն։
Մարդկության գոյատևման համար թերևս ամենակարևոր բնական ռեսուրսը դա ջուրն է. ում ձեռքում որ ավելի շատ է խմելու ջրի պաշարների կենտրոնացումը, նա էլ թելադրում է աշխարհակարգը։ Քաղցրահամ ջուրը ռազմավարական ռեսուրս է, հատկապես նրա նշանակությունն աճում է այնտեղ, որտեղ առկա է ջրի սակավություն։ Այդպիսի տարածաշրջաններից են Մերձավոր Արևելքը, Աֆրիկան։ Պակաս չեն դեպքերը, երբ ջրի խնդիրը դարձել է պատերազմների և առճակատումների շարժառիթ։
Այս բնական ռեսուրսները ոչ միայն տնտեսական զարգացումն ապահովող գործոններ են, այլև գործիքներ, որոնք կարող են օգտագործվել միջազգային հարաբերություններում որպես լծակներ, ճնշման միջոցներ կամ փոխգործակցության հարթակներ։
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք:
Ապացուցված է, որ միջազգային կոմունիկացիայի ուղիները, հատկապես ջրանցքները, նեղուցները, ահռելի ռազմավարական նշանակություն ունեն. դրանք ապահովում են պետությունների միջև առևտրի, էներգակիրների տեղափոխման և ռազմական (նաև ճանապարհորդական) նավագնացության կենսական ուղիները։ Առանձնացրել եմ մի քանի նեղուցներ և ջրանցքներ, որոնք ներկայիս աշխարհաքաղաքականության դաշտում իրենց կշիռն ու մարդկության համար կենսական նշանակություն ունեն։
- Պանամայի ջրանցք — Պանամա — կապում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները, այժմ ԱՄՆ 47-րդ նախագահ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության պատճառով մեծ լարվածություն է առաջացել կապված Պանամայի տարածքային ամբողջականության, Չինաստանի ներգրավվածության և ջրանցքի վերահսկողության հետ։
- Սուեզի ջրանցք — Եգիպտոս — կապում է Կարմիր և Սև ծովերը՝ Աֆրիկան և Արաբական թերակղզին Եվրոպական մայրացամաքի հետ։ Կարևոր առևտրային ուղի է հանդիսանում, կառուցվել է մոտ 100 տարի առաջ։ Հետաքրքիր է, որ հայազգի գործիչ, Եգիպտոսի առաջին վարչապետ Պողոս Նուպարի օրոք է տրվել կառուցման մեկնարկը։
- Գիբրալթարի նեղուց — Իսպանիա, Մարոկկո — կապում է Միջերկրական ծովն Ատլանտյան օվկիանոսի հետ։ Նեղուցի հյուսիսային ափին գտնվում է Գիբրալթարը, որը Միացյալ Թագավորության օվկիանոսային տարածքներից մեկն է. այն Իսպանիայի հետ ունի վիճահարույց կարգավիճակ, քանի որ Իսպանիան երկար տարիներ ձգտում է վերականգնել վերահսկողությունը տարածքի վրա։
- Մալակկայի նեղուց — Ինդոնեզիա, Սինգապուր — ԱՄՆ-ի և Հնդկաստանի ռազմավարական հետաքրքրության գոտին է, քանի որ նրանք փորձում են սահմանափակել Չինաստանի ազդեցությունը Հարավչինական ծովում։ Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան կախված են այս նեղուցով անցնող էներգակիրների մատակարարումից։