Գոյականի կապակցական փոփոխությունների համակարգը կոչվում է հոլովում, իսկ փոփոխման ամեն մի ձևը՝ հոլով։ Այս համակարգում անշուշտ ընդգրկվում է նաև գոյականի ուղիղ՝ չփոխված ձևը, այսինքն՝ հոլովման համակարգը ձևավորվում է գոյականի ուղիղ և թեքված ձևերի ամբողջությամբ։ Ժամանակակից հայերենում կա 7 հոլով։ Դրանք են՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական։ Ներկայացնենք հոլովների կազմությունը։
Վարժություն 1։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։
Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280 թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։
- Ուղղական — Լորը, մանրանկարիչները, լորեր, կտուցները, ժողովուրդը
- Սեռական — ժողովրդի, գրքերի, գրչի, Ավետարանի, թռչնակի
- Տրական — թվականին
- Հայցական — թռչունին, խորանը, տաղեր
- Բացառական — թռչուններից
- Գործիական — ձեռքով
- Ներգոյական — դարերում, լուսանցքներում, գլխազարդերի մեջ, Կիլիկիայում, խոտերի և տերևների մեջ
Վարժություն 2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը (եզակի և հոգնակի)։
- Ուղղական — քաղաք, քաղաքներ, սենյակ, սենյակներ, ծառուղի, ծառուղիներ, թերակղզի, թերակղզիներ
- Սեռական — քաղաքի, քաղաքների, սենյակի, սենյակների, ծառուղու, ծառուղիների, թերակղզու, թերակղզիների
- Տրական — քաղաքին, քաղաքներին, սենյակին, սենյակներին, ծառուղուն, ծառուղիներին, թերակղզուն, թերակղզիներին
- Հայցական — քաղաքը, քաղաքները, սենյակը, սենյակները, ծառուղին, ծառուղիները, թերակղզին, թերակղզիները
- Բացառական — քաղաքից, քաղաքներից, սենյակից, սենյակներից, ծառուղուց, ծառուղիներից, թերակղզուց, թերակղզիներից
- Գործիական — քաղաքով, քաղաքներով, սենյակով, սենյակներով, ծառուղով, ծառուղիներով, թերակղզով, թերակղզիներով
- Ներգոյական — քաղաքի մեջ (քաղաքում), քաղաքների մեջ (քաղաքներում), սենյակի մեջ (սենյակում), սենյակների մեջ (սենյակներում), ծառուղու մեջ (ծառուղում), ծառուղիների մեջ (ծառուղիներում), թերակղզու մեջ (թերակղզում), թերակղզիների մեջ (թերակղզիներում)
Վարժություն 3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։
- Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
- Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
- Մեր շուրջը սփռված դաշտերում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքներն ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
- Այդ հինավուրց ձեռագրում արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
- Ամբողջ օրն աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
- Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
- Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
- Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
- Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)
- Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)