Թեմա 14՝ Աշխարհաքաղաքականության գործոնները.
ա/ Պետությունների բնական ռեսուրսներով ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն
բ/ Միջազգային հաղորդակցության ուղիները որպես աշխարհաքաղաքական գործոն
Առաջադրանքներ
1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։
Հիմնականում, աշխարհաքաղաքական մեծ գործոն են համարվում երեք բնական ռեսուրսները՝ նավթը, գազն ու քաղցրահամ ջուրը։ Այս երեք գործոնները հաճախ դառնում են միջպետական հարաբերությունների սրման և նույն տարածաշրջանում գտնվող պետությունների միջև պատերազմների ու ընդհարումների շարժառիթ։ Չնայած, միշտ չէ, որ նույն տարածաշրջանի երկրներն են վիճում միմյանց հետ բնական ռեսուրսների տնօրինման համար, շատ հաճախ գերտերությունները, առաջ տանելով իրենց համար կենսական նշանակություն ունեցող շահերը, մտնում են այդ տարածաշրջան և սկսում վերահսկել։ Ներխուժումները նորություն չեն. դրանք դեռ 19-րդ դարից հայտնի են եղել որպես աշխարհաքաղաքականության ձևավորման գործիք կամ միջոց։ Այդպիսի տարածաշրջաններից են Մերձավոր Արևելքը, Հարավային Ամերիկան, Աֆրիկան և այլն։
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։
Տարածաշրջանում, ի նկատի է առնվում Կովկասում, իմ սուբյեկտիվ կարծիքով, միայն Հայաստանն ու Վրաստանը կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց, քանզի իրենց տարածքում են գտնվում ջրային պաշարներով հարուստ լեռնազանգվածներն ու տեղավայրերը։ Հայաստանը, ունենալով քաղցրահամ ջրի տարածաշրջանում ամենամեծ պաշարները և ճիշտ օգտագործելով իր լծակները, կարող է բավականին մեծ ներգործություն ունենալ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վրա. որպես ինքնիշխան պետություն այս հարցում կարող է առաջ տանել իր կենսական շահերը։ Վրաստանը, որի հարավային հատվածը նույնպես հարուստ է ջրերի պաշարով, ևս կարող է օգտագործել այդ հանգամանքը սեփական շահերը թելադրելու համար, բայց այն ավելի շատ հայտնի է որպես տարանցիկ երկիր, քանզի դրանով են անցնում առավելապես ջրային հաղորդակցման ուղիները, թե՛ մարդատար, թե՛ բեռնատար։ Ջրերի մեծ պաշար ունի նաև Լեռնային Ղարաբաղը, քանզի տեղակայված է բարձրադիր լեռների վրա և այնտեղով են անցնում մի շարք գետեր (ինչպես Հայաստանի տարածքով)։
3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․
Միջազգային հաղորդակցության ուղիների կարգավորման հարցը դեռևս հանդիսանում է միջազգային իրավունքի կարևոր խնդիրներից մեկը։ Ներկայումս միջազգային հաղորդակցության ուղիների օգտագործումը կարգավորվում է մի քանի հիմնական սկզբունքներով, որոնցից են միջազգային պայմանագրերը, պետությունների միջև համաձայնությունները, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների վերահսկման մեխանիզմները, հեռահաղորդակցումը կարգավորող ազգային մարմինների գործառույթները և այլն։ Ահա մի քանի միջազգային պայմանագրեր, որոնք կարգավորում են միջազգային հաղորդակցական ուղիների հանդեպ իրավական հարաբերությունները։
- 1958 թվականի Աերոմոբիլային պայմանագիր (Convention on International Civil Aviation)
Այս պայմանագիրը ընդունվել է ՄԱԿ-ի անմիջական մասնակցությամբ և կարգավորում է միջազգային քաղաքացիական ավիացիայի բոլոր ասպեկտները՝ օդանավերի անվտանգության կանոններից մինչև օդային տարածքի օգտագործումը: - 1948 թվականի Վենետիկի կոնվենցիա (Convention on the International Regulation of the Use of International Watercourses for Navigation)
Սա կարևոր պայմանագիր է, որը կարգավորում է միջազգային ջրային ուղիների օգտագործումը նավիգացիայի համար, հատկապես այն ջրամբարների և գետերի մասին, որոնք տարածվում են մի քանի պետությունների միջով: - 1958 թվականի Միջազգային ծովային իրավունքի կոնվենցիա (Convention on the High Seas)
Այս կոնվենցիան ստորագրվել է ՄԱԿ-ի կողմից և վերաբերում է բաց ծովերի օգտագործմանը, որտեղ նավիգացիայի իրավունքները չեն սահմանափակվում որևէ ազգային սահմաններով։ - Համաշխարհային առևտրի կազմակերպության պայմանագիր (WTO Agreement)
Այս պայմանագիրը սահմանում է միջազգային առևտրի կանոնները և կարգավորում այնպիսի ոլորտներ, որոնք ունեն հաղորդակցության հետ կապված տարրեր, մասնավորապես՝ տեխնոլոգիաների առևտուր, ինտերնետ և հեռահաղորդակցման ծառայություններ:
Չնայած այս ամենին, մի շարք պետություններ, գերադասելով սեփական շահերը, դեմ են գնում ընդունված պայմանագրերին ու համաձայնություններին և ներխուժում են որևէ պետության կամ տարածաշրջանի տարածք։