Դատական իշխանություն
Դատական իշխանության հատկանիշները՝ իշխանությունների տարանջատման համակարգում, հանդիսանում են անկախությունը, ինքնուրույնությունը և առանձնացվածությունը։
Դատական համակարգը չի ենթարկվում և չի հարում պետական իշխանության որևէ այլ համակարգի։ Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգը լրիվ մեկուսացված է այլ իշխանություններից։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, որոնց համապատասխան կազմակերպվում և գործում են դատարանները։ Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է։ Դատարանը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։
Դատական համակարգը պետության բոլոր դատարանների ամբողջությունն է, որը միավորում է ընդհանուր խնդիրներ ունեցող, միասնական սկզբունքներով կազմակերպված և գործող, միմյանց հետ արդարադատության իրականացման հարաբերություններով կապված բոլոր դատարաններին։ Հայաստանի դատարանների ամբողջությունը բաժանվում է երկու ենթահամակարգերի՝
- Սահմանադրական դատարան
- Ընդհանուր իրավասության դատարաններ (առաջին, վերաքննիչ, վճռաբեկ ատյանի դատարաններ), մասնագիտացված դատարաններ.
Տերմինաբանություն
1. Դատարան
Դատարան` քրեական վարույթի ընթացքում դատական իշխանություն իրականացնող պետական մարմին։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ` վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Հայաստանի Հանրապետությունում գործում են նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները:
3. Առաջին ատյանի դատարաններն են`
1) ընդհանուր իրավասության դատարանները.
2) վարչական դատարանը:
4. Վերաքննիչ դատարաններն են`
1) քրեական վերաքննիչ դատարանը.
2) քաղաքացիական վերաքննիչ դատարանը.
3) վարչական վերաքննիչ դատարանը:
Վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են:
2. Արդարադատություն (իրավական տեսանկյունից)
Արդարդատությունը պետության դատական-դատավարական գործունեությունն է, նույն ինքը՝ յուստիցիան: Այն նաև պետության դատական-դատավարական մարմինների ամբողջությունն է, դատական մարմինների սիստեմը, որը ներառում է դատարանները, արդարադատության նախարարությունը, գլխավոր դատախազությունը և այլ կառույցներ, որոնք կոչված են ապահովելու արդարադատություն։
3. Փաստաբանական գործունեություն
Համաձայն «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ Փաստաբանական գործունեությունը Սահմանադրությամբ և օրենքներով ճանաչված իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած շահերի իրականացմանը` օրենքով չարգելված միջոցներով և եղանակներով: Փաստաբանական գործունեությունը վճարովի է: Փաստաբանական գործունեության վճարի չափն ու կարգը որոշվում է փաստաբանի և ծառայություն ստանալու համար դիմած անձի միջև կնքված պայմանագրով:
Փաստաբանական գործունեությունը ներառում է`
1) խորհրդատվությունը, այդ թվում` փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմումը.
2) ներկայացուցչությունը.
3) պաշտպանությունը:
4. Դատախազություն
Օրինականության պահպանման հսկողությունն իրականացնող պետական մարմին (պրոկուրատուրա)։
Դատախազությունը Հայաստանի Հանրապետության իրավաբանական համակարգի կարևորագույն մասերից մեկն է, որի հիմնական գործառույթը պետական կամ հասարակական շահերի պաշտպանությունն է։ Դատախազությունը հետևում է օրենքի կիրառմանը, պաշտպանում է հասարակական կարգն ու օրենքը, զբաղվում է քրեական գործերով, կատարում է հետաքննություն և իրականացնում հանցագործությունների հետաքննություն։
Դատախազը ներկայացնում է հանրային շահը դատարանում և ունի իրավասություն վավերացնել կամ մերժել որոշումները՝ կապված քրեական գործերի հետ։ Դատախազությունը նաև վերահսկում է դատարանի որոշումների կատարումը, այդ թվում՝ վարույթների ընթացքում։
5. Ոստիկանություն
Ըստ հանրագիտարանի՝ ոստիկանությունը կապիտալիստական երկրներում և մինչհեղափոխական Ռուսաստանում՝ գոյություն ունեցող հասարակարգի անվտանգությունն ապահովող և իշխող դասակարգերի շահերը պաշտպանող հատուկ պետական մարմին է, ինչպես և այդ մարմնի գործունեությունն ապահովող պատժիչ ջոկատները:
Համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի՝ նրա խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`
1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը.
4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.
6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը: