Իրավաբանական տերմինների բառարանից դուրս գրել 5 իրավաբանական տերմին։

1. Ագլոմերացիա

Ագլոմերացիան տարածք է, որը ներառում է մի քանի հարակից բնակավայրեր, որտեղ մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ են տեղակայված, և միահյուսված են տնտեսական, բնապահպանական, սոցիալական և այլ շահեր։ Ագլոմերացիա են մեծ (խոշոր) քաղաքները։

2. Ազգային անվտանգություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործառույթները, իրենց իրավասությունների սահմաններում, իրականացնում են պետական կառավարման համապատասխան մարմինները:

3. Պետական սահմանի պահպանման կանոններ

Պետական սահմանի պահպանման կանոններով կարգավորվում են սահմանանշանների տեղադրումը և դրանց վերահսկողական զննումները, ինժեներատեխնիկական կառուցվածքի ստեղծումը և շահագործումը, սահմանակից պետության հետ պետական սահմանագծի անցման ստուգումը:

«Սահմանակից պետության հետ պետական սահմանագծի փոփոխություններ չպարունակող» համատեղ ստուգումների փաստաթղթերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական սահմանի պահպանությունն ապահովելու նպատակով սահմանային շերտի տարածքը հատկացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերին /այսուհետ` Սահմանապահ զորքեր/ անժամկետ /մշտական/ օգտագործման:

Պետական սահմանի պահպանման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Թանգարան

Ոչ առևտրային կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում և հանրայնացնում է նյութական պատմամշակութային ժառանգության առարկաներ և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներ, հասանելի է հանրությանը և իրականացնում է սոցիալ-մշակութային, գիտահետազոտական, կրթական գործունեություն։

Թանգարանային առարկա` թանգարանային հաշվառում անցած և կարգավիճակ ստացած բնօրինակ մշակութային արժեք կամ գիտական սկզբնաղբյուր, որի հատուկ որակական հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում դրա ներառումը թանգարանային հավաքածուում, մշտական պահպանությունն ու կիրառումը գիտության, կրթության առաջընթացի, ինքնության, արժեհամակարգերի ձևավորման և զարգացման նպատակով.

5. Վաշտի հրամանատար

Վաշտի հրամանատարը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է վաշտի մարտական պատրաստականության և մարտական առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, վաշտում ներքին կարգուկանոնի պահպանման, վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի վիճակի ու անվթարության, վաշտային տնտեսության վարման համար: Վաշտի հրամանատարը ենթարկվում է գումարտակի հրամանատարին և վաշտի ողջ անձնակազմի ուղղակի պետն է: