Դատական պրոցեսի կողմ համարվող դատական քարտուղարն այն անձն է, որն ապահովում է դատական պրոցեսի վարման գրանցումները, հետևում է ընթացքին։
Ծանոթություն դատական պրոցեսի կողմերին
31) դատավարության մասնակիցներ` դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը.
32) քրեական դատավարությանը մասնակցող անձինք` դատավարության մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, վկան.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի՝ Դատական նիստի քարտուղարը քրեական գործով չշահագրգռված, դատական նիստի արձանագրությունը վարող դատարանի ծառայողն է:
Դատական քարտուղարի պարտավորությունները
1) դատարանի կամ կողմի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ իր հարաբերությունների մասին.
2) արձանագրության մեջ լրիվ և ճշտորեն շարադրել դատարանի գործողությունները և որոշումները, միջնորդությունները, առարկությունները, ցուցմունքները, դատարանի նիստին մասնակցող բոլոր անձանց բացատրությունները, ինչպես նաև դատական նիստի արձանագրության մեջ արտացոլման ենթակա այլ հանգամանքներ.
3) սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում պատրաստել դատական նիստի արձանագրությունը.
4) ենթարկվել նախագահողի օրինական կարգադրություններին.
5) չհրապարակել դռնփակ դատական նիստի տվյալները:
3. Դատական նիստի քարտուղարը պատասխանատվություն է կրում դատական նիստի արձանագրության լրիվության և ճշտության համար: Արձանագրությունը կազմելիս կաշկանդված չէ որևէ մեկի ցուցումներով` կապված արձանագրության մեջ ընդգրկվող գրառումների բովանդակության հետ:
4. Դատական նիստի քարտուղարի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Դատական նիստի քարտուղարն իրավունք ունի ազատվել դատավարության մասնակցությունից։ Եթե նրա մասնակցությունը քրեական գործով վարույթին չի բացառվում որևէ հանգամանքով, կարող են վարույթն իրականացնող մարմնի կողմից, իրենց խնդրանքով, ազատվել դրան մասնակցելուց (Հոդված 82)։
Դատական քարտուղարի գործառույթները
Դատավորների` դատական նիստի դահլիճ մտնելու պահին դատական նիստի քարտուղարը հայտարարում է. «Դատարանը գալիս է»: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում (Հոդված 341. Դատական նիստի կարգը):
Նիստի արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը։ Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ: Իսկ հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ: (Հոդված 315. Դատական նիստի արձանագրումը):
Դատական նիստի նախապատրաստական մասը
Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է կողմերի, ինչպես նաև վկաների, փորձագետների, մասնագետների, թարգմանչի` դատարան ներկայանալու մասին և բացակայող անձանց չներկայանալու պատճառների մասին (Հոդված 318. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ԿԱՆՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ):
Դատական քարտուղարի հիմնական գործառույթներն են՝
- Դատական նիստերի արձանագրում – Վարում է դատական նիստերի արձանագրություններ և գրանցում ընթացքը։
- Փաստաթղթերի կառավարում – Կազմակերպում է գործի փաստաթղթային ընթացքը, պահպանում անհրաժեշտ փաստաթղթերը։
- Դատարանի աշխատանքների համակարգում – Օգնում է դատավորին գործերի պատրաստման և նիստերի պլանավորման հարցերում։
- Ծանուցումների ուղարկում – Կողմերին տեղեկացնում է դատական նիստերի ամսաթվերի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին։
- Արդյունքների գրանցում – Ապահովում է դատարանի որոշումների, դատական ակտերի ճիշտ գրանցումը և հրապարակումը։