Ծանոթություն դատական պրոցեսի կողմերին
31) դատավարության մասնակիցներ` դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը.
32) քրեական դատավարությանը մասնակցող անձինք` դատավարության մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը, վկան.
Հայաստանի քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում որպես դատական պրոցեսի կողմ չկա «երդվյալ ատենակալ» իրավական ուժով օժտված անձը։ Այս ուսումնասիրության նպատակն է՝ բացահայտել երդվյալ ատենակալների դերն ու դիրքը բարձրագույն ատյաններում։
Երդվյալ ատենակալները բուրժուական դատարաններում քրեական (որոշ երկրներում նաև քաղաքացիական) գործերի դատաքննությանը ներգրավված քաղաքացիներ են։
Երդվյալ ատենակալների կոլեգիան որոշում է միայն ամբաստանյալի մեղավոր կամ անմեղ լինելու հարցը, իսկ դատավորների կոլեգիան, այդ որոշման հիման վրա, կայացնում է դատավճիռ։ Բուրժուական հարաբերությունների նախնական շրջանում երդվյալ ատենակալների ինստիտուտը նպատակ ուներ դատական իշխանությանը զերծ պահել ֆեոդալների ազդեցությունից՝ «ժողովրդի ներկայացուցիչներին» դատաքննությանը մասնակից դարձնելու միջոցով։
Ինչպե՞ս են դառնում երդվյալ ատենակալ
Երդվյալ ատենակալները հասարակ քաղաքացիներ են, որոնք ընտրվում են պատահականության սկզբունքով ընտրացուցակներից կամ այլ համապատասխան աղբյուրներից։ Նրանք պետք է լինեն իրավասու, անաչառ, 18 տարեկանից բարձր, երկրի քաղաքացիներ և չունենան դատվածություն կամ այլ իրավական սահմանափակումներ։
Ի՞նչ են անում երդվյալ ատենակալները, նրանց գործառույթները
1. Մասնակից են դառնում գործին, լսում են այն։ Նրանց պարտականությունն է դատարանում լսել բոլոր ապացույցները, վկաների ցուցմունքները և փաստաբանների ներկայացրած փաստարկները։
2. Գնահատում են ապացույցները, օբյեկտիվորեն վերլուծում ներկայացված ապացույցները՝ հիմք ընդունելով միայն դատարանում հնչած փաստերը։
3. Կոլեգիալ ձևաչափով քննում են գործը, իսկ գործի ավարտին փակ խորհրդակցության ընթացքում քննարկում են բոլոր ապացույցները՝ եզրակացության գալու համար։
4. Վերջում կայացնում են վճիռ, որոշում են մեղադրյալի մեղավորությունն կամ անմեղությունը՝ հիմնվելով օրենքի վրա։ Քաղաքացիական գործերում կարող են որոշել, թե կողմերից ում օգտին պետք է կայացվի վճիռ։
Ինչպե՞ս է աշխատում երդվյալ ատենակալների համակարգը
1. Ընտրական մաս. նախքան դատավարությունը, երդվյալ ատենակալների պոտենցիալ թեկնածուներից ընտրվում են նրանք, ովքեր համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին։
2. Ներկայանում են լսումներ և որոշումներ կայացնում։ Դատարանում լսում են գործը, հետևում դատական նիստին և քննարկում ապացույցները։
3. Կայացնում են վերջնական վճիռ։ Քննարկումից հետո քվեարկությամբ որոշում են մեղադրանքի ճշմարտացիությունը։ Բազմաթիվ երկրներում անհրաժեշտ է, որ որոշումը լինի միաձայն կամ մեծամասնության կողմից ընդունված։
Մեծաթիվ փորձագետների գնահատմամբ՝ երդվյալ ատենակալների համակարգը կարևոր է արդարադատության համար, քանի որ ապահովում է քաղաքացիների մասնակցությունը դատական որոշումների կայացման գործընթացում՝ խուսափելով բացառապես դատավորի որոշումից։ Սա նաև արդարադատության ոլորտում ժողովրդավարության զարգացմանն ուղղված խթան է համարվում։
Երդվյալ ատենակալների համակարգն օգտագործվում է տարբեր երկրներում, որտեղ քաղաքացիները մասնակցում են դատական որոշումների կայացմանը:
- Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Գործում է քրեական և քաղաքացիական գործերում, 12 անդամից կազմված երդվյալ ատենակալները որոշում են ամբաստանյալի մեղավորությունը կամ անմեղությունը։
- Մեծ Բրիտանիա – Կիրառվում է հիմնականում քրեական գործերում։ Քաղաքացիական գործերում չեն մասնակցում։
- Ավստրալիա – Հիմնականում քրեական գործերում, բայց կարող է կիրառվել նաև քաղաքացիական գործերում։
- Կանադա – Երթվյալ ատենակալները գործում են քրեական և քաղաքացիական գործերում՝ ըստ օրենքի։
- Ֆրանսիա – Կիրառվում է հիմնականում քրեական գործերում, քաղաքացիական գործերում չեն ներգրավվում։
- Նոր Զելանդիա – Կիրառվում է քրեական գործերում, քաղաքացիական գործերում՝ ոչ։
- Ճապոնիա – 2009-ից գործում է քրեական գործերում, իսկ քաղաքացիական գործերում չի կիրառվում։