1․ Ընդգծել տրված բառերի ածանցները։
երկունք, պարապմունք, համեմունք, շրթունք, հիմունք, վարմունք, բուրմունք, թիկունք, երիկամունք, հարցմունք, ցուցմունք, զբաղմունք, զգացմունք, մտածմունք։
2․ Հետևյալ գոյականներից կազմել ածականներ և բայեր։
Սեր — սիրելի, սիրահետել
Ծաղիկ — ծաղկաշատ, ծաղկել
Գործ — գործնական, գործել
Դադար — անդադար, դադարել
Աղմուկ — աղմկալի, աղմկել
Մայր — մայրական, մայրանալ
Ընկեր — ընկերավարի, ընկերանալ
Զգուշություն — զգուշավոր, զգուշանալ
Քար — քարե, քարանալ
3․ Լրացնել բաց թողնված տառերը։
Հախճապակի, պատշգամբ, հինավուրց, հանդիպակաց, անօթևան, սայթաքել, թպրտալ, հափշտակել, լաջվարդ, արդուզարդ, մանրէաբան, նախօրե, դիցուք, վայրկյան, սերկևիլ, սիգապանծ, շագանակագույն, անընդհատ։
4․ Ժխտական նախադասությունները դարձնել հաստատական։
Իր փնտրած ապրանքից ոչ մի տեղ չկար։
Իր փնտրած ապրանքից ամենուրք կար։
Նա ընտանիքի գործերով բնավ չէր զբաղվում։
Նա զբաղվում էր միայն ընտանիքի գործերով։
Տնօրենի հրամանը ոչ ոք չհարգեց։
Բոլորը հարգեցին տնօրենի հրամանը։
Ով չի կառուցում, երբեք չի շահում։
Ով կառուցում է, միշտ շահում է։
Ո՛չ Արագածը, ո՛չ արագահոս Ախուրյանը չէին գրավում նրա ուշադրությունը։
Ե՛վ Արագածը, և՛ արագահոս Ախուրյանը գրավում էին նրա ուշադրությունը։