Մարտի 13-ին, ժամը 18.15-19.00, Սեբաստացի կենտրոնում հրավիրվեց կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստ։

Օրակարգում էին՝

Մինչև բուն նիստի մեկնարկը, բաց հավաքի շրջանակներում խորհուրդը՝ կրթահամալիրի կառավարման խորհրդի նախորդ և նոր կազմերի անդամների, կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության կոմիտեի անդամների, «Սեբաստացիներ» հիմնադրամի տնօրենի, մասնաճյուղերի ղեկավարների, ծնողների, ավագ դպրոցի, քոլեջի սովորողների, շրջանավարտների մասնակցությամբ լայն ձևաչափով քննարկեց կրթահամալիրի ցանցի ընդարձակման, ֆինանսաբյուջետային ու կրթական ծրագրերի դրամական միջոցների վերաբերյալ հարցեր։ Տիար Աշոտ Բլեյանն ու տիկին Սուսան Մարկոսյանը ներկայացրեցին կրթահամալիրի նոր կառավարման խորհրդի անդամներին։ Անդամներից յուրաքանչյուրը պատմեց իր և իր առաջադրման մասին։

Բաց հավաքին հաջորդեց կրթահամալիրի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված կառավարման նոր կազմն էլեկտրոնային փակ քվեարկությամբ կառավարման խորհրդի նոր նախագահ ընտրեց Աշոտ Բլեյանին։

Նորընտիր նախագահի ընտրությունից հետո խորհուրդը՝ ընդհանուր համաձայնությամբ խորհրդի նոր քարտուղար ընտրեց Լիլիթ Սահակյանին։

Նիստի ընթացքում քննարկվեցին ներքոհիշյալ հարցերը.

  • Կառավարման խորհրդի աշխատակարգն ու նրա հաստատումը,
  • Նիստերի արձանագրության իրականացման կարգը,
  • Բաց և փակ նիստերի նշանակման և անցկացման կարգը,
  • Խորհրդի նախագահի, քարտուղարի և անդամների լիազորությունները՝ համաձայն կրթահամալիրի կանոնադրության։

Առաջարկվեց և ընդունվեց. խորհրդի նիստերի անցկացման օրը նշանակել շաբաթվա 4-րդ օրը, ժամը՝ 17։30 ֆիզիկական կամ առցանց միջավայրում։ Խորհրդի նիստի իրականացման օրը և վայրը՝ հինգշաբթի, ժամը՝ 17:30,  Սեբաստացի կենտրոնում (նաև՝ առցանց կամ համակցված)։ Կառավարմանն ու կրթահամալիրին վերաբերող հարցերի լայն շրջանակ քննարկելու նպատակով՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ շաբաթ գումարել կառավարման խորհրդի նոր նիստ։

Նիստի արձանագրությունը՝ քարտուղար Լիլիթ Սահակյանի
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի
Կառավարման խորհրդի բլոգը՝ այստեղ

© Դավիթ Մուրադյան 13.03.2025