Բառերն ըստ կազմության տարբեր են լինում։ Կան և՛ պարզ, և՛ բաղադրյալ բառեր։ Բաղադրյալ բառերը կազմվում են բառակազմական տարբեր բաղադրիչներով։ Բաղադրյալ բառերի մեջ կարող ենք անջատել միավորներ, որոնցով ձևավորվում է բառի հիմնական իմաստը։ Օրինակ՝ նկարազարդում բառում այդպիսի բաղադրիչներ են նկար և զարդ։ Բառի հիմնական իմաստը ձևավորող անբաժանելի մասը կոչվում է արմատ։ Բերված օրինակում նկար-ը և զարդ-ը արմատներ են։
Ածանցներն այն միավորներն են, որոնց ավելացման միջոցով նոր բառ է կազմվում։ Ածանցների և վերջավորությունների էական տարբերությունն այն է, որ ածանցների միջոցով նոր բառ է կազմվում, իսկ վերջավորությունները բառին հաղորդում են քերականական տարբեր նշանակություններ։
- Մեկ արմատ ունեցող բառերը պարզ են, օրինակ՝ սեղան, տուն, կատու, քար, ծառ։
- Մեկ արմատ և ածանց (կամ ածանցներ) ունեցող բառերը ածանցավոր են, օրինակ՝ տնակ, անտուն, անմիտ, անմտություն։
Ածանցները կարող են ավելանալ բառահիմքի սկզբից կամ վերջից և ըստ դրա էլ առանձնացվում են նախածանցներ և վեջածանցներ։ Ժամանակակից հայերենում նախածանցները վերջածանցների համեմատությամբ ավելի փոքրաթիվ են։
Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ, ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն, հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն, տգիտություն:
- Լուսանկարչական ապարտը կոտրվել էր։
- Տեսականորեն այդ փաստարկը ճիշտ է։
- Գրահրատարակչական գործը պահանջում է անքուն գիշերներ։
- Մանրանկարչության կարապետներից է Արշիլ Գորկին։
- Վերաբաշխում կատարելուց հետո նախարարությանը ներկայացվեց զեկույց։
- Գիտականորեն այդ փորձն անհնար է։
- Անօգնական մարդկանց թիվը գնալով նվազում է։
- Ժամանակին աշխարհը կառավարում էին խելացիները, այժմ գերադասում են տգիտության ներկայացուցիչները։
Վարժություն 2։ Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ, որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված, արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում, հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ, մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
Վարժություն 3։ Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց, վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ, վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ, ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից, հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։
- Նախածանց — անհայտ, հակաթույն, տգեղ, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, հարակից, անհարմար, ապաշնորհ, անթիվ
- Վերջածանց — խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ, կղզյակ, հայրական, տրամագծորեն, հավաքածու, լսարան, ծիծաղելի, մորթեղեն, միտք
- Նախածանց/վերջածանց — անմտություն, վերահաշվում, անհոգաբար, անհավատալի, ներգրավում, դժգոհություն, համատեղություն