Մարտի 20-ին, ժամը 17:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում հրավիրվեց կոլեգիալ կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցում էին թվով տասնչորս անդամներ։

Նիստի օրակարգում էին՝

Բացման խոսքով և օրակարգի հակիրճ ներկայացմամբ ելույթ ունեցավ Խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը՝ ընդգծելով կառավարման խորհրդում ընդլայնված կազմով կրթահամալիրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների քննարկման և պատշաճ լուծումներ տալու անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Վերը թվարկված տեղեկանքների հաղորդմամբ հանդես եկավ կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը։ Նիստի ընթացքում տեսակապով միացան և խոսեցին նաև կրթահամալիր նոր տեղափոխված, փորձաշրջան անցնող դասավանդողները՝ կիսվելով իրենց տպավորություններով և զարգացման տեսլականով։

Մի շարք դիտարկումներով ներկայացան և օրակարգային հարցերի առնչությամբ կարծիքներ արտահայտեցին Խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը, անդամներ Գեղամ Գևորգյանը, Արտակ Աբրահամյանը, Մայիս Մարգարյանը։ Խորհրդին և կրթահամալիրի տնօրենին հարցեր ուղղեցին անդամներ Էմանուել Ագջոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռոբերտ Աթայանը, Վահե Գրիգորյանը։ Հարցերը մասնավորապես վերաբերում էին.

  • Կրթահամալիրի կառուցվածքում վարչական միավորների գործունեությանը, գործող տարաբնույթ մասնախմբերի ներառման կարևորությանը,
  • Բյուջետային և ոչ բյուջետային հատկացումներից բխող խնդիրներին և դրանց ալտերնատիվներին ու լուծման ուղղություններին,
  • Ֆինանսական թյուրիմացությունների շուրջ պետություն-կրթահամալիր երկխոսությանը,
  • Արատեսի դպրական կենտրոնի՝ որպես համայնքային և նպատակային օգտագործման միավորի և Արտանիշի վրանային ճամբարի՝ որպես ամեն ամառ տրամադրվող հատուկ տարածքի (ևս նպատակային օգտագործմամբ) գործունեությանը, գործող կարգավիճակին։

Նիստի ավարտին Խորհրդի անդամները մտքեր փոխանակեցին ներկայացված նախահաշիվների և տեղեկանքների շուրջ, ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակելու հետագա քննարկումները թե՛ առկա, թե՛ առցանց միջավայրում, ինչպես նաև առավել ակտիվ կերպով ներգրավվելու, մշտադիտարկում կատարելու նախապայմաններով՝ Խորհրդի անդամները համաձայնեցին էլեկտրոնային հարթակն օգտագործել՝ իրենց մտահոգությունները, հարցերը բարձրաձայնելու համար։

Նիստի արձանագրությունը՝ քարտուղար Լիլիթ Սահակյանի
Կառավարման խորհրդի բլոգը՝ այստեղ

© Դավիթ Մուրադյան 20.03.2025