«Տիգրան Հայրապետյան» մրցանակ
- հանրակրթական դպրոցի ուսուցչին` հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
- հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների սովորողին, սեբաստացի քոլեջի ուսանողին հասարակագիտական, քաղաքացիական ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար․
Հայրապետյանական վերլուծությունս
Ինչ է խոստանում դեմոկրատ Բիլի հաղթանակը
Հեղինակի հիմնական գաղափարները. Այս հոդվածը վերլուծում է 1992թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Բիլ Քլինթոնի հաղթանակի ազդեցությունт ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ նախկին ԽՍՀՄ երկրների և միջազգային հարաբերությունների վրա: Ընդհանուր առմամբ հոդվածт արտացոլում է այն ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ ընդգծելով ԱՄՆ-ի քաղաքական ազդեցությունը միջազգային համակարգի վրա:
Ինչ եմ կարևորում այս հոդվածում:
1. ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շարունակությունը. Կուսակցական փոփոխությունները չեն բերում կտրուկ փոփոխություններ ԱՄՆ-ի միջազգային ռազմավարության մեջ:
2. Մարդու իրավունքների օրակարգի վերականգնման հնարավորությունը. Քլինթոնը խոստացել է կրկին ընդգծել մարդու իրավունքների պաշտպանությունը:
3. ԱՄՆ-ի գլոբալ դերի կարևորությունը. ԱՄՆ-ի քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի ամբողջ աշխարհի վրա:
4. Մարդու իրավունքների օրակարգի վերականգման հնարավորությունը. Քլինթոնը խոստացել էր կրկին կարևորել մարդու իրավունքների պաշտպանությունը:
Ինչ կփոփոխեի և կավելացնեի հոդվածում:
1. Հոդվածի որոշ հատվածներում վերլուծությունը բավականին երկար է ու բարդ կառուցվածքով, ինչը կարող է դժվարացնել հիմնական գաղափարների ընկալումը: Առաջարկում եմ բաժանել ենթաբաժինների կամ ընդգծել հիմնական դրույթները, օրինակ՝ «Քլինթոնի մարտահրավերները», «ԱՄՆ-ի դերը աշխարհում» և այլն:
2. Ավելի հստակ դիրքորոշում հայտնել:
Ընդհանուր վերաբերմունքը Քլինթոնի ընտրության հանդեպ մի փոքր անհստակ է: Արդյո՞ք հեղինակը ակնկալում է, որ Քլինթոնը կշահի տարածաշրջանում, և իր դերակատարությունը կբարձրանա:
Իմ անհամաձայնությունները հոդվածի որոշ դրույթների հետ, օրինակ ընդհանուր վերաբերմունքը Քլինթոնի ընտրությունը մի փոքր անհստակ է: Արդյո՞ք հեղինակը ակնկալում է,որ Քլինթոնը կշահի տարածաշրջանի համար, թե՞ հիմնականում վտանգներ է տեսնում:
Իմ կատարած աշխատանքի վառ ապացույցներն են՝
- «ՀՀ ազգային փոքրամասնությունները» թեմայով հանրապետական աշխատարանը Գյումրիում
- «Շանթ» հեռուստաընկերության հաղորդումը
Հաշվի առնելով մրցանակի պահանջներն ու պայմաններն ու իմ կատարած աշխատանքը՝ հույս ունեմ, որ կարող եմ հավակնել «Տիգրան Հայրապետյան 2025» անվանական մրցանակին։
Էլիզա Դանիելյան