«Տիգրան Հայրապետյան» մրցանակ

  • հանրակրթական դպրոցի ուսուցչին` հասարակագիտական, քաղաքացիական կրթության նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար.
  • հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների սովորողին, սեբաստացի քոլեջի ուսանողին հասարակագիտական, քաղաքացիական  ուսումնական նախագծերի իրականացման, քաղաքացիական նախաձեռնողականության, այլոց իրավունքների պաշտպանության համար․

Տիգրան Հայրապետյանը (1964-1998) հայ իրավապաշտպան, հրապարակախոս և քաղաքացիական հասարակության ակտիվիստ էր, ով իր կարճատև, բայց բեղմնավոր կյանքի ընթացքում մեծ ներդրում ունեցավ Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Տիգրան Հայրապետյանը ծնվել է 1964 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1990-ական թվականներին, Հայաստանի անկախության վերականգնումից հետո, նա ակտիվորեն ներգրավվեց երկրի քաղաքական և հասարակական կյանքում՝ դառնալով ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներից մեկը։

Ավելին ընթերցեք Նուրի Իբոյանի աշխատանքում՝

«Քրդական իրականության մշակութային ասպեկտը» հետազոտական աշխատանք

Հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի սովորող Դավիթ Մուրադյանի հետ իրականացրել ենք «Քրդական իրականության մշակութային ասպեկտը» թեմայով հետազոտական աշխատանք, որը ներկայացրել ենք Գյումրիում՝ հանրապետական աշխատարանի շրջանակում։

Կատարած աշխատանքի վառ ապացույցներն են՝

Այսպիսով, հաշվի առնելով մրցանակի պահանջներն ու պայմաններն ու իմ կատարած աշխատանքը՝ հույս ունեմ, որ կարող եմ հավակնել «Տիգրան Հայրապետյան 2025» անվանական մրցանակին։

Նուրի Իբոյան
Սիփանի Ֆերիկե Ուսըվի անվան միջնակարգ դպրոցի սովորող