Էկոլոգիայի դասընթացի շրջանակում ուսումնասիրում ենք բնական և արհեստածին աղետները։ Որպես առաջին թեմա՝ ընտրել ենք և հետազոտում ենք Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունն ու նրա օրեցօր զարգացող բացասական հետևանքները։ Աշխատանքի լրացում իբրև՝ կատարել եմ թարգմանական մեծածավալ աշխատանք (անգլերենից հայերեն)։ Թարգմանության աղբյուրը Եվրախորհրդարանի 2016թ. բրիֆինգ-զեկույցն է, որտեղ մանրամասնորեն ներկայացվում են Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի հետևանքով շրջակա միջավայր արտանետված թունաքիմիկատների պատճառով առաջացած թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ըստ էության՝ աշխատանքն ակադեմիական ու գիտահետազոտական բնույթ ունի և ի սկզբանե նախատեսված է Եվրախորհրդարանի աշխատակիցների համար։ Այն կարևոր հենք է ծառայում շարունակական հետազոտությունների համար։
Թարգմանության աղբյուրը՝ Chernobyl 30 years on Environmental and health effects
Եվրախորհրդարանի կայքը՝ աշխատության հակիրճ ներկայացմամբ
Էկոլոգիայի դասընթացի մոդուլն՝ այստեղ
Հետազոտությունն իրականացնող՝
Դավիթ Մուրադյան (112 դասարան)