Ուսումնասիրել 1-10 բառախմբերը, յուրաքանչյուրով կազմել նախադասություններ՝ 20 նախ.

Բառախմբերը՝

  1. Ազատել-ազատագրել
  2. Ազգային-ազգայնական-ազգայնամոլ-ազգասեր
  3. Այգաբաց-այգեբաց
  4. Այլասերություն-այլասիրություն
  5. Անակնկալ գալ — անակնկալի գալ, հանկարծակի գալ — հանկարծակիի գալ
  6. Անօրինակ-անօրինական
  7. Ավանդություն-ավանդույթ
  8. Բարդություն-բարդույթ
  9. Բռնագանձել-բռնագրավել
  10. Գործառություն-գործառնություն

Նախադասությունները՝

  1. Տանջահար թութակը վերջապես ձեռք բերեց ազատություն՝ ազատվելով վանդակից։
  2. 1992-ին փառապանծ Հայկական բանակն ազատագրեց Շուշին՝ Արցախի մշակութային մայրաքաղաքը։
  3. Ազգայնականները հավատում են ազգային ինքնության պահպանմանը և ազգային շահերի պաշտպանությանը։
  4. Ազգայնամոլությունը հաճախ ուղեկցվում է խտրականությամբ և ատելությամբ այլ ազգերի նկատմամբ։
  5. Այգաբացն այսօր շուտ եկավ։
  6. Այգեբացը քիչ գործածվող և սովորաբար սխալ ընկալվող բառերից է։
  7. Մեր դարում այլասերումը, նույնիսկ՝ ծայրահեղ, ստացել է իրավական պաշտպանվածություն։
  8. Այլասիրությունը միշտ չի, որ մարդուն օգտակար է։ Մեկ-մեկ պետք է նաև էգոիստ լինել։
  9. Մայրն անակնկալի եկավ, երբ իր տղան մեծ ծաղիկների փունջ նվիրեց իրեն։
  10. Հանրաճանաչ աստղը հանկարծակի եկավ համերգային սրահ։
  11. Անօրինակ վարքուբարքը բացասական է դիտվում։
  12. Անօրինական գործողությունները պատժելի են քրեորեն և իրավական ակտերով։
  13. Ավանդության համաձայն՝ Հայկը սպանել է Բելին և սկիզբ դրել Հայկյան տոմարին։
  14. Տրնդեզն հեթանոսական տոն-ավանդույթ է, որը դարերից ի վեր ամեն տարի նշվում է։
  15. Նա որոշակի բարդությունների հանդիպեց քննության ժամանակ։
  16. Մարդն ունի բարդույթ, որով չի կարողանում կիսվել։
  17. Պետությունը մասնավոր ընկերությունից բռնագանձեց ապօրինի ձեռք բերված եկամուտները։
  18. Կառավարությունը կարող է բռնագրավել հողը՝ հասարակական նախագծի համար։
  19. Այդ տեխնիկայի գործառությունների մեջ չի մտնում պատճենահանումը։
  20. Բանկն ու վարկառուն կնքեցին գործառնություն՝ հստակեցնելով բոլոր կետերը։