Մարտի 17-21. Հասարակագիտական ստուգատես 2025.
Թեման՝
 «Տարածքային հակամարտություններ»․
ա/ Տարածքային հակամարտությունների տեսակները և բնույթը
բ/ Տարածքային հակամարտությունների փուլերը
գ/ Հակամարտության հետևանքները.

Տարածքային հակամարտությունների օրինակներ՝
Վրաց-աբխազական հակամարտություն
Վրաց-հարավօսեթական հակամարտություն
Արցախյան հակամարտություն

Առաջադրանքներ

1․ Դաս-քննարկման և նյութերի ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում։

Մարտյան ուսումնական արձակուրդից առաջ՝ քաղաքագիտության վերջին դասի ընթացքում մենք շոշափեցինք Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակամարտություններն ու կոնֆլիկտները, մասնավորապես՝ վրաց-աբխազական, հարավօսեթական, արցախյան և ռուս-ուկրաինական պատերազմները։ Մենք քննարկեցինք ոչ միայն այս հակամարտությունների ծագման պատճառները, այլև դրանց դառնագին հետևանքները, որոնք ունեցան ծանր ազդեցություն տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև տիրող սոցիալ-հոգեբանական մթնոլորտի վրա։

Մենք եկանք այն եզրահանգման, որ այս հակամարտություններն հանգեցրին մարդկային կորուստների, բնակչության տեղահանման, ենթակառուցվածքների ավերման ու կործանման (իրենց հերթին՝ վերականգնման համար հատկացվող մեծածավալ ֆինանսական օգնության), տնտեսական անկման և հակամարտող կողմերի միջև խորը թշնամանքի ձևավորման, թե՛ պետական, և թե՛ ժողովուրդների մակարդակներում՝ խարխլելով կայուն անվտանգության կնքման ու ձևավորման հիմքերը։ Մենք նաև քննարկեցինք միջազգային հանրության դերն այս հակամարտությունների կարգավորման գործում և խաղաղության հաստատման հնարավոր ուղիները՝ ընդգծելով դիվանագիտական ջանքերի, երկխոսության և փոխզիջումների կարևորությունը ներկայիս աշխարհակարգում։

2․ Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընթերցում-վերլուծություն /բլոգային աշխատանք/.

Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ /Տիգրան Հայրապետյանի հոդվածների վերլուծություն/