Ուսումնասիրել 10-20 բառախմբերը, յուրաքանչյուրով կազմել նախադասություններ՝ 20 նախ․
Բառախմբերը՝
- Դիտել-դիտարկել
- Երախտիք-երախտագիտություն
- Զեկուցում-զեկույց
- Զերծ-զուրկ
- Ըստ որի-ըստ որում
- Թեթևամիտ-թեթևաբարո
- Ժառանգել-ժառանգություն ստանալ
- Լուծել-լուծարել
- Ծրագրել-ծրագրավորել
- Կերպար-կերպարանք
Նախադասությունները՝
- Մենք մեճ հաճույքով դիտեցինք ֆիլմը։
- Դիտարկելուց հետո գիտնականներն առաջ քաշեցին որոշ վարկածներ։
- Պարույր Սևակի երախտիքը նրա թողած բազմաշերտ գրականությունն է՝ հայրենիքի ու անհատի մասին։
- Մասնակիցները երախտագիտության խոսք հայտնեցին բանախոսներին՝ հետաքրքիր քննարկման համար։
- Հնագիտության թեմայով զեկուցմամբ հանդես եկավ դասախոսը։
- Նախարարը գերատեսչության գործունեության մասին զեկուցեց վարչապետին։
- Պետք է զերծ մնալ յուրաքանչյուր վատ գործից։
- Նա զուրկ է տարրական տրամաբանությունից։
- Ընկերս կարծիք հայտնեց, ըստ որի՝ պետք է անհապաղ սկսել նախագիծ գրել։
- Նա վստահորեն պնդեց, որ կարող է հաշտեցնել կողմերին, ընդ որում՝ նույնիսկ շահել դրանից։
- Սովորական է, որ մանկահասակ երեխաները լինում են թեթևամիտ։
- Թեթևաբարո անձանց քանակը կտրուկ աճեց քաղաքում։
- Մանուկը ժառանգել էր պապիկի հոգեբանական լավ կողմերը՝ լրջախոհությունը, մտածելակերպը։
- Հարևանը երկու կիլոգրամ ոսկի ժառանգություն էր ստացել։
- Մաթեմատիկայի դասին սովորողները հեշտությամբ խնդիրներ են լուծում։
- Նախորդ տարի ամենահայտնի ձեռնարկություններից մեկը լուծարվեց։
- Մենք ծրագրում ենք ավարտել այս գործը մինչև ամառ։
- Ծրագրավորել ցանկացողները կարող են այցելել անվճար սեմինարների։
- Շիրվանզադեն ստեղծել էր մի շարք ուրույն, տարբեր բնավորություններով օժտված կերպարներ։
- Նրա կերպարանքն հայտնվեց իմ առաջ խորը մթության մեջ։