Ապրիլի 21-25
ՀՀ Սահմանադրություն, -Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
— Հոդված 23-35.

Առաջադրանք

Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում.

Շարունակելով ուսումնասիրել Մայր օրենքի դրույթները՝ այս անգամ կանգ ենք առել թերևս ամենակարևոր հիմունքների վրա, այն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները։

Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ սահմանադրական մակարդակով ամրագրված է, որ մարդու արժանապատվությունն անխախտելի է, նա ունի կյանքի իրավունք և այդ իրավունքն անօտարելի է։ Յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում ինչպես ապրել և որտեղ։ Սահմանադրության մեջ, որը պարբերաբար հղումներ է կատարում համապատասխան օրենքներին և օրենսգրքերին, ինչպիսիք են ընտանիքի, քրեական դատավարության օրենսգրքերը և այլն, ոչ շատ մանրամասնորեն, բայց բոլորի համար դյուրըմբռնելի լեզվով ներկայացնում է մարդու հիմնարար ազատությունները, որոնց վիճարկման, կրճատման կամ զրկման համար նախատեսված են համապատասխան դրույթներ՝ իրենց պատժաչափերով՝ իրավունքի ուժով օժտված։

Անհատը, որն ընտանիքից հետո թիվ մեկ սուբյեկտն է պետության մեջ, ունի անձնական տվյալների պաշտպանության, սխալման կամ թերիության դեպքում դրանց շտկման ու իրազեկման իրավունք, ինչը շատ կարևոր է, որովհետև մեր դարում մի շարք հակաժողովրդավարական կարգերով պետություններ բռնի ուժով տիրանում են, քաղաքացու փոխարեն իր իրավունքները պաշտպանում։

Դատական ճյուղի գործունեությունը՝ դատավարություններով, օրենսգրքերով և դրույթներով հանդերձ, մարդու ազատություններն ու իրավունքները՝ ամրագրված և կյանքի կոչվող, անձնական տվյալների պաշտպանությունն ու հաղորդակցության ազատությունը, մասնավոր գույքի ձեռքբերումն ու այլևայլ ունեցվածքը՝ օրինական ճանապարհով ձեռք բերված, արժանապատվության խնդիրը՝ անխախտելիության սկզբունքով, պետական մարմինների գործառույթներն ուղղված հասարակության անդամներին՝ պետական-հասարակական կարգի, ազգային անվտանգության պաշտպանության և այլ գործոնների վրա հիմնված, վկայում են ամուր պետականաշինության մասին, որի կարևորագույն վերահսկող տարրը՝ պետությունը, գործում է ոչ թե իր քաղաքացու շահերի դեմ, այլ ընդհակառակը, պաշտպանում է դրանք և սատար կանգնում։

Մեր Սահմանադրությունը, հաշվի առնելով մինչև 35-րդ կետն ու իր հիմքերը, ծառայում է և խթան է հանդիսանում մարդու և անհատի ազատ գործունեության և ստեղծագործման համար՝ անշուշտ ապօրինի գործերից զերծ և օրենքի շրջանակներում։

Հարկ է նշել, որ սահմանադրական մակարդակով ամրագրված է, որ մարդիկ իրավահավասար են՝ անկախ էթնիկ ծագումից, սեռից, աշխարհայացքից, հավատալիքներից (ամուսիններն ունեն հավասար իրավունքներ թե՛ ամուսնանալիս, թե՛ ամուսնալուծվելիս, թե՛ դրա ընթացքում), իսկ բանտարկյալներն ու ազատազրկման դատապարտված անձինք իրավունք ունեն մարդասիրական վերաբերմունքի։ Սա նշանակում է, որ պետությունը նախ գնահատում է իր քաղաքացուն, ապա նաև պաշտպանում նրա իրավունքները, իսկ վերջին օրինակով ոչ թե բարդացնում է իրավիճակն ու կացությունը, այլ մեղմացնում (կախված պետությունից և կարգից)։