Ապրիլի 23-ին, ժամը 17:00, Հյուսիսային դպրոց-պարտեզի Արտասահման կենտրոնում հրավիրվեց կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի անդամները, մասնաճյուղ-դպրոցների, քոլեջի ղեկավարները, մանկավարժության լաբորատորիայի և արհեստակցական կազմակերպության ղեկավարները, գլխավոր հաշվապահը և այլ անձինք։

Հագեցած օրակարգի հարցերն էին՝ 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը հաղորդեց կրթահամալիրի մասնաժողովների անվանական կազմում լրացում կատարելու, երկու նոր մասնախմբեր ստեղծելու որոշումը։ Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ ներկայացվեցին նորաստեղծ մասնախմբերի ղեկավարները, էկրանին ցուցադրվեցին անձնական տվյալները։ Կառավարման խորհուրդն հաստատեց սույն որոշումը.

  • «Կանաչ պարտեզ» մասնախումբ, ղեկավար՝ Հասմիկ Ուզունյան
  • «Տեխնոլոգիա» (անվ. փոփոխման ենթակա) մասնախումբ, ղեկավար՝ Գոհար Եղոյան

Հարց բարձրացվեց լրավճարների մասին, որին ի պատասխան տիկին Մարկոսյանը նշեց, որ մասնախմբի կազմավորումից առաջ դասավանդողներն իրենց կատարած աշխատանքի համար ստացել են լրավճարներ՝ կանոնադրության և այլ փաստաթղթերում նշված դրույքաչափերին համապատասխան։

Հաջորդ կետով ներկայացվեց ամառվա սկզբին նախատեսվող Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների այցը, ինչպես նաև նախադպրոցական հեղինակային կրթական ծրագրի առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի կողմից ստացված գրությունը։

Համակարգող-ղեկավարների կողմից ներկայացվեցին «Դպրոց-պարտեզ մոդել» և «Ցտեսություն» նախագծեր-վերապատրաստումները, որոնցից վերջինն ըստ էության, ՀՀ ԿԳՄՍ նախարարի կոչի, այն է՝ ուս. հաստատությունների ավարտական միջոցառումներում մշակութային բաղադրիչի կարևորման արտացոլումն է։

Հաջորդիվ անդրադարձ եղավ օրակարգի առաջնահերթ մեկ այլ հարցին՝ կրթահամալիրի իրավակազմակերպական ձևի փոփոխությանը։ Թեմայի վերաբերյալ դիտարկումներով հանդես եկան խորհրդի նախագահը, ավագ դպրոցի և ծնողական համայնքի անդամները, կրթահամալիրի ղեկավարը և այլոք։

Քննարկվեցին հարցեր կապված հիմնադրին՝ ՀՀ կառավարությանն ու լիազոր մարմնին՝ ԿԳՄՍՆ-ին 2020թ. ուղղարկված դիմումների հետ՝ իրենց հավելվածներով, կառավարման և աշխատողների ժողովների որոշումներով, կրթահամալիրի տնօրենի դիմումով։ Հարցեր հնչեցին «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված մերժման հիմքերի, մշակված և հավելվածով ներկայացված կանոնադրության մեջ փոփոխություններ և խմբագրումներ կատարելու, վերակազմակերպման գործընթացի հիմնական փուլերի և գլխավոր խոչընդոտների մասին։ Տնօրենի հաղորդմամբ՝ հիմնադրի կողմից գրավոր կամ բանավոր մերժումներ չեն եղել, լիազոր մարմինը ՊՈԱԿ-ից Հիմնադրամ վերակազմակերպումը նպատակահարմար չի համարել։

Խորհրդի նիստի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առցանց հարթակում առաջարկներ և հարցադրումներ ներկայացնելու առումով ակտիվություն ցուցաբերելու, իրավական կազմակերպման, կանոնադրության մեջ լրացումներ կատարելու և այլ գործընթացներում, ավագ դպրոցի սովորողների, ծնողների, դասավանդողների և շրջանավարտների հետ համագործակցելով, գործուն մասնակցություն ունենալու շուրջ։

Նիստի արձանագրությունը՝ քարտուղար Լիլիթ Սահակյանի
Կառավարման խորհրդի բլոգը՝ այստեղ

© Դավիթ Մուրադյան 23.04.2025