Ուսումնասիրել 20-30 բառախմբերը, յուրաքանչյուրով կազմել նախադասություններ՝ 20 նախ.

Բառախմբերը՝

  1. Հակոտնյա — հակամետ
  2. Հաղթել — հաղթահարել
  3. Համար — հանուն
  4. Հանձին — հանձինս
  5. Հառել — հառնել
  6. Հասկացողություն — հասկացություն
  7. Հավակնոտ — հավակնորդ
  8. Հովար — հովհար
  9. Հրաձիգ — հրձիգ
  10. Հրավեր — հրավերք

Նախադասությունները՝

  1. Նրա հակոտնյա մտքերը բարձրաձայն հնչեցին փողոցներում։
  2. Հակամետ դիրքորոշում ունեցող մարդիկ հիմնականում հանդիպում են մայրաքաղաքում։
  3. Հաղթելով դարավոր թշնամուն՝ կկարողանանք վերականգնել արդարությունը։
  4. Այս մարդը շատ համառ է և փորձություններն հաղթահարելու իր ունակությամբ կհասնի բարձունքների։
  5. — Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման, երդվում եմ, — արտասանեց նախագահը՝ իր երդմնակալության ժամանակ։
  6. Այդ բոլոր զոհողություններն արվել են այդ աղջկա համար։
  7. Հանձին մեր ամուր ընկերության՝ այսօր ես բաժակ եմ բարձրացնում։
  8. Դահլիճը ողողվեց ծափերով ու գոչերով, հանձինս՝ տնօրենի և դպրոցականների, որոնք առաջին վայրկյաններից ոգևորեցին մեզ։
  9. Նա իր կլորիկ աչքերն հառեց ինձ վրա՝ փորձելով հիշել, թե ով եմ ես։
  10. Հառնելով վեր՝ այդ հոյակերտ բերդը մշտապես պիտի պաշտպանի ախոյանից։
  11. Նա քաղաքագիտական թեմաներից լավ հասկացողություն ունի, շուտ է ընկալում դրանք։
  12. Հասկացությունները չի կարելի շփոթել, քանզի դրանցից է կախված նախադասության իմաստը։
  13. Մեծ ամբիցիաների տեր այդ հավակնոտը միգուցեև չհասնի իր նպատակներին։
  14. Այդ գործիչը կարող է լինել Նոբելյան մրցանակի հավակնորդ։
  15. Հովարով գլխարկները տարածված էին 2010-ականներին։
  16. Հովհարով այդ նրբագեղ տիկինը, ողջունելով ներկա ջենտլմեններին, մուտք գործեց հանդիսությունների դահլիճ։
  17. Միջազգային մրցումներում հայ մարզիկները ժամանակ առ ժամանակ ճանաչվում են լավագույն հրաձիգներ։
  18. Հրձիգ բանսարկուն շուտափույթ հեռացավ վայրից։
  19. Ստանալով հրավեր՝ անձնակազմը սկսեց պատրաստվել։
  20. Հրավերքին մասնակցելու ընթացքում նա այդպես էլ առիթ չունեցավ մոտենալու իր սիրած աղջնակին։