Գործնական աշխատանք
1. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
- Հսկայական-վիթխարի
- Ողորկ-հարթ
- Դժվար-խրթին
- Դատարկել-պարպել
- Անպտուղ-ստերջ
- Հավաքել-ժողովել
- Դյութիչ-հմայիչ
- Ծավի-բիլ
- Տամուկ-խոնավ
- Գովել-դրվատել
2. Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի
3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր:
- Ողորկ-խորդուբորդ
- Անջրդի-ջրարբի
- Թանձր-նոսր
- Ուսյալ-տգետ
- Փութաջան-ծույլ
- Երկչոտ-համարձակ
- Օրինական-ապօրինի
- Անբասիր-արատավոր
- Գագաթ-ստորոտ
- Ամպոտ-ջինջ
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
- Տգետ մարդիկ գնալով շատանում են Ասիայում։
- Գիտուններին սպասվում է լավ ապագա Եվրոպայում։
- Մարդկային որակներով օժտվածը միշտ բարձր կերևա մյուսներից։
- Տմարդի վերաբերմունքը բնորոշ է որոշ ազգերի։
- Վախկոտը նույնիսկ ինքն իրենից է հաճախ վախենում։
- Անվախ քաջերը մեկնեցին մարտի։
- Վճարովի կոկտեյլները սպառվել են։
- Անվճար տրանսպորտը երազանք է։
- Հաճելի օր ենք մաղթում ձեզ։
- Ես ինչ-որ տհաճ զգացողություն ունեցա նրան տեսնելիս։
- Հասուն մարդիկ միայն հասակով չպիտի լինեն։
- Տհասից հասուն երեք տառ է։