Հունիսի 19-ին, ժամը 17:00-ին, Սեբաստացի կենտրոնում հրավիրվեց կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի անդամները, մասնաճյուղ-դպրոցների, քոլեջի ղեկավարները, կրթահամալիրի տնօրենը և այլ անձինք։
Նիստի օրակարգում էին՝
- 2025-2026 ուստարվա ուսումնական պլաններ, ըստ կրթական ծրագրերի
- Ուսումնառության պայմանագիր
- Կրթահամալիրի նոր մասնաճյուղի ստեղծման առաջարկ
- Կառավարման խորհրդի՝ օգոստոսի 28-ի նիստի օրակարգ
- 2025-2026 ուսումնական տարի
- Կրթահամալիրի կառուցվածքը
- Կրթահամալիրի մասնաճյուղերի զարգացման ծրագրերը
- Կրթահամալիրի մասնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը
- Առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկ։
- 2025-2026 ուսումնական տարի
Կառավարման խորհուրդը նիստ էր հրավիրել՝ քննարկելու բլեյան ցանցի տարածման, Լոռու մարզում նոր մասնաճյուղի բացման, ուսումնառության պայմանագրերի և դրանց մեջ փոփոխություններ մտցնելու, օգոստոսի վերջին նախատեսվող ավանդական նիստի օրակարգը քննարկելու նպատակով։
Նիստն անցկացվեց համակցված ձևաչափով, որին մասնակցում էին նաև ՄԵՄ (Մարզերի երեխաները մարզերում) հասարակական կազմակերպության անդամները։ Օրակարգով պայմանավորված՝ խորհրդի նախագահը ներկայացրեց Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նոր մասնաճյուղ հիմնելու ծրագիրը, որին հաջորդեցին ՄԵՄ կազմակերպության անդամների դիտարկումները։ Ելույթներում մասնավորապես շեշտվեց հետևյալը.
- Համապատասխան ձևաչափով նամակ է ուղարկվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
- Նվազագույնը տասը երեխայի ծնողի հանդեպ հանձնառություն կա՝ քաղաքում ստեղծելու պետականին այլընտրանք հաստատություն (սա վկայում է այն մասին, որ քաղաքում կա բլեյան դպրոցի պահանջարկ)։
- Համայնքապետարանի հետ համագործակցությունը կլինի ընթացքային։
- Կրթահամալիրը բլեյան ցանցի տարածման և զարգացման շրջանակներում կհոգա անհրաժեշտ ծախսերը։
- 2025-26 ուսումնական տարվա թիրախային նպատակը կլինի 25-հոգանոց պարտեզի խմբի, իսկ 2026-27 ուսումնական տարվանը՝ դպրոցի բացումը։
Խորհուրդը որոշեց.
Հաստատել մասնաճյուղի առաջարկի մասին ԿԳՄՍՆ նամակ ուղարկելու առաջարկը՝ հիմնավորումներով, բովանդակության լրացումներով։
Հաջորդիվ կրթահամալիրի տնօրենի զեկուցմամբ ներկայացվեցին ուսումնառության պայմանագրի մեջ փոփոխություններ անելու առաջարկները, ուսումնական տարվա մեջ նոր՝ հինգերորդ շրջան ավելացնելու հարցը, որն ըստ էության կունենա ընտանեկան ճամբարի, ինքնազարգացման և ինքնակրթության տրամաբանություն։
Քոլեջի և ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ղեկավարները ներկայացրեցին ընդունելության ծրագրերն ու ընթացակարգերը, իրականացվող վերապատրաստման դասընթացները, մանկավարժական ճամբարները։
Նիստի վերջում անդրադարձ եղավ նաև օգոստոսի 28-ին նախատեսվող կառավարման խորհրդի նիստի օրակարգին։
Խորհրդի անդամները որոշեցին յոթնօրյա ժամանակահատվածում աշխատել հեռավար ձևաչափով, ուսումնական պլանների, ուսումնառության պայմանագրի վերաբերյալ փոփոխության առաջարկները, դիտարկումները ներկայացնել կրթահամալիրի տնօրենին։ Պարբերաբար քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև քննարկելու ուսումնառության պայմանագրերի առանձնացումն ըստ դասարանների։
Նիստի արձանագրությունը՝ քարտուղար Լիլիթ Սահակյանի
Կառավարման խորհրդի բլոգը՝ այստեղ
© Դավիթ Մուրադյան 19.06.2025