Ներկայացրե՛ք «Արդյունաբերացում և կոլեկտիվացում» թեմաները.
1. Պատճառները և սկիզբը
Պատճառներից կարող ենք թվարկել հետևյալը. երկրում ծանր վիճակ էր ստեղծվել, ռազմակոմունիստական համակարգն հանգեցրել էր խռովությունների ժողովրդի կողմից։ Երկրի տարբեր մասերում ծագում էին ապստամբություններ և խռովություններ երկրի և իշխանության դեմ։ Նույն իրավիճակն էր նաև 1921-ին Հայաստանում, երբ տեղի ունեցավ փետրվարյան ապստամբությունը խորհրդային իշխանության դեմ։
Կար նոր ֆինանսական համակարգի, տնտեսական քաղաքականության խնդիր։ Այդ իսկ պատճառով իշխանություններն անցում կատարեցին ռազմական կոմունիզմից դեպի նոր տնտեսական քաղաքականություն (նէպ)։
2. Իրագործման մեթոդները
Նոր տնտեսական քաղաքականությունը պահանջում էր լուրջ, համակարգային փոփոխություններ կատարել։ Տնտեսական աճի խթան պետք է դառնար ազատ առտևրի վերականգնումն ու վարձու աշխատանքը։ Պետությունը պահեց իր ձեռքում խոշոր արդյունաբերությունը, տնտեսությունն ու ֆինանսական համակարգը, վերցրեց մենաշնորհը։ Նէպ-ի սկզբնական քայլերից էին.
- Գյուղատնտեսական ոլորտի ռեֆորմներ,
- Հացահատիկի և այլ մթերքների բռնագրավման արգելք,
- Պարենմասնատրման վերացում,
- Պարենհարկի մասին օրենքի ընդունում։
3. Արդյունքները
- Պետությանը տուրք վճարելուց հետո գյուղացին իրավունք էր ստանում տնօրինելու ստացած բերքի ավելցուկը։
- Բնամթերքով գանձվող հարկը երեք անգամ պակաս էր պարենմասնատրման եղանակով գանձվող հարկից։
Արդյունքներն ապացուցեցին, որ բարեփոխումները զուր չէին և իրենց հետևից բերեց ավելի հստակ, աշխատող համակարգ, որը քիչ թե շատ ապահովում էր գյուղացի բարեկեցությունը։
4. Հետևանքները
- 1923-ին շրջանառության մեջ դրված գյուղմիասհարկով գյուղացին իրավունք էր ստանում պարենհարկը վճարել ցանկացած ապրանքով։
- Միասնական հարկի գումարը կազմեց հողագործության արդյունքի 12 և անասնապահական արդյունքի 2 տոկոսը։
- Շուկայական հարաբերությունների աշխուժացմամբ պայմանավորված՝ միասնական հարկը կարող էր գանձվել նաև դրամով։
- Գյուղի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավվման ուղղված քայլեր ևս ձեռնարկվեցին, խորհրդային իշխանությունները նախաձեռնեցին նոր քաղաքականություն։
- Հատուկ դեկրետով նախկինում ազգայնացված մանր տնայնագործական ձեռնարկությունները, ջրաղացները պետք է վերադարձվեին տերերին։
- Վերագործարկվեցին մի շարք գործարաններ, ինչպիսիք էին «Արարատ» գործարանը, կաշվի երկու փոքր, բամբակազտիչ, Կապանի մոլիբդենի գործարանները և այլն։
- Հիմնվեցին Երևանի և Գյումրիի հիդրոէլեկտրակայանները։
- Կառուցվեցին Շիրակի, Էջմիածնի և Երևանի ջրանցքները՝ տարածքների ոռոգման նպատակով։
Հողային քաղաքականությամբ պայմանավորված՝ կատարվեց հողի բախշում (9 տարին մեկ)՝ հավասարության սկզբունքով՝ յուրաքանչյուր ծխի անդամների քանակով։ Հողային ֆոնդը խիստ սահմանափակ էր, որի պատճառով Հայաստանում հողի շնչաբաժինը նվազագույն չափով սահմանվեց։ Սրա հետևանքով արգելվեցին հողի առքուվաճառքը, կտակումն ու գրավ դնելը։ Վարձու աշխատանքը չսահմանափակվեց։
Հողային քաղաքականությունը մինչև վերջ չբարեփոխեց համակարգը, գյուղացիներից մոտ 40.000 դեռ մնում էին հողազուրկ 1929-ին։
5. Ձեր վերլուծությունները
Այսպիսով, հետևանքներն ու արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսական և հողային քաղաքականությունների համակարգային փոփոխությունները տվեցին իրենց պտուղները։ Որոշակիորեն բարելավվեց գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը, քաղաքները սկսեցին արդյունաբերացման շրջան ապրել, զարգանալ, բայց հողազուրկ գյուղացիների թիվը այնքան էլ չէր պակասում։ Այնուամենայնիվ, բռնի, ճնշող ուժով ստացվեց փոքրիշատե կարգավորել գյուղ-հասարակություն հարաբերությունները, վերականգնել տնտեսությունը ավերիչ պատերազմներից, ապստամբություններից հետո։ Բայց դեռ շատ քայլեր կային անելու։