Ս. թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, Սեբաստացի կենտրոնում հրավիրվեց կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի անդամները (թվով՝ 14 հոգի), մասնաճյուղ-դպրոցների, քոլեջի ղեկավարները, կրթահամալիրի տնօրենն ու փոխտնօրենը, Մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը և այլ անձինք։
Օրակարգում էին՝
- նոր ընդունված աշխատողներ
- Կրթահամալիրի բնականոն գործունեության, զարգացման խնդիրներ
- կրթահամալիր ՊՈԱԿ. կառավարման խորհուրդ, տնօրեն
- ՀՀ բյուջեից կրթահամալիրի ֆինանսավորումը որպես տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների փորձարարական-հետազոտական միավորում
- Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների կարգավիճակը
- Բլեյան բաց ցանց
- ԿՏԱԿ-ի ԴԿՏՀ-ում կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի գրանցում.
- Կրթական պարտեզ բնակելի արվարձանոմ
- կրթահամալիրի իրավական կազմակերպական ձևի՝ ՀՀ օրենքով որոշված փոփոխություն
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնադրամի կանոնադրության նախագիծ
- Կրթահամալիրի տնօրենի տեղակալի հաստատում
- Լուսինե Փաշայան, փոխտնօրեն ուսումնակազմակերպական աշխատանքների գծով, մանկավարժական կենտրոնի ղեկավար
- Այլ հարցեր
- մասնաժողովի անվանական կազմում լրացում
- կրթահամալիրի հաստիքացուցակում փոփոխություն
- կրթահամալիրում աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշներում փոփոխություն
Կառավարման խորհուրդը սկսեց քննարկումներն համաձայն օրակարգի։ Կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը ներկայացրեց հաստիքացուցակներում կատարված վերջին փոփոխությունները, նոր ընդունված աշխատողներին։ Հաստիքացուցակներում ավելացել են ուսուցիչների օգնականները, խմբագրման է ենթարկվել ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ուսումնաօժանդակ «հետազոտական աշխատանքների համակարգող» հաստիքը։ Վերջինս ավելացվել է սովորողների կողմից հետազոտական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, առաջընթացը վերահսկելու նպատակով։
Նոր ընդունված աշխատակիցները, որոնք անցնում են եռամսյա փորձաշրջան, ըստ տնօրենի և մասնաճյուղերի ղեկավարների, ինտեգրվել են միջավայրին, դրսևորում են իրենց մասնագիտական գիտելիքները։ Այս համատեքստում, փորձաշրջան անցնող մանկավարժներին (կազմում կան նաև հոգեբաններ, երաժշտության մասնագետներ) մաղթում ենք հաջողություն։
Զեկուցվող հարցերի ընթացքում կոլեգիալ կառավարման խորհուրդը Մանկավարժության կենտրոնի ղեկավար Լուսինե Փաշայանին ընտրեց ուսումնակազմակերպական գործով կրթահամալիրի փոխտնօրեն (հաստիքն ավելացվել է նախորդ նիստերի ընթացքում)։
Մանկավարժական համայնքի ներկայացուցիչ Էմանուել Ագջոյանը վերընտրվեց հայրենագետների մասնաժողովի ղեկավար։
Նորընտիր փոխտնօրենին և մասնաժողովի ղեկավարին մաղթում ենք հաջողություն իրենց գործունեության մեջ։
Խորհրդի նիստի ընթացքում կարևորվեց բլեյան ցանցի ընդլայնման նպատակով համատեղ ջանքերի ներդրումը, միասնական նախաձեռնությունների մշակումը։ Խորհրդի նախագահ տիար Բլեյանը ներկայացրեց նաև Ստեփանավանում բլեյան ցանցի ընդլայնման ծրագրերից մեկը՝ տուն-մանկապարտեզը։ Անդրադարձ եղավ կառավարական գերատեսչությունների հետ համագործակցության ուղիներին։
Խորհրդի անդամները որոշեցին շարունակել աշխատանքն հեռավար ձևաչափով՝ կրթահամալիրի զարգացման խնդիրներին ծանոթանալու, հարցադրումներով և առաջարկներով հանդես գալու համար։
Նիստի արձանագրությունը՝ քարտուղար Լիլիթ Սահակյանի
Կառավարման խորհրդի բլոգը՝ այստեղ
© Դավիթ Մուրադյան 02.10.2025