Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
1. Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։
Գորբաչովյան վերակառուցման (перестройка) և հրապարակայնության (гласность) քաղաքականության դրսևորումներից մեկը դարձավ արցախյան հիմնահարցի վերաբացումը։ 1988 թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ հարցի դրական լուծման համար։
1988 թվականի փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ, տեղի ոստիկանության անգործության պայմաններում, տեղի ունեցան հայ բնակչության կազմակերպված ջարդեր։ Պաշտոնական տվյալներով՝ ջարդարարներն սպանել են 26 հայի, վիրավորել հարյուրավորների, իսկ քաղաքի ողջ հայ բնակչությունը ստիպված էր հեռանալ։ Խորհրդային բանակը Սումգայիթ մտավ միայն ջարդերի երրորդ օրը՝ փետրվարի 29-ին։
1987-1988թթ.-ին դրությունը սրվել էր արցախյան հարցի շուրջ, Ադրբեջանը իր ասիմիլացիայի քաղաքականությունից անցավ հայերի ծրագրավորված սպանդին: 1988թ. փետրվարի 26-ին ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովի հատուկ կոչին, որը ուղղված էր ՀԽՍՀ-ին և ԱԽՍՀ-ին՝ հորդորելով դադարեցնել ցույցերն ու հանրահավաքները՝ խոստանալով առաջիկայում լուծել բարձրացված հարցերը: Հայ ժողովուրդը, հավատալով կենտրոնական իշխանություններին, դադարեցրեծ գործադուլներն ու հանրահավաքները, իսկ ադրբեջանցիները ավելի մեծացրեցին իրենց հայահալած քաղաքականությունը, որը ընթացավ կոտորածներով:
2. ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։
1985թ. մարտին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Մ. Ս. Գորբաչովը: Համեմատաբար երիտասարդ Գորբաչովը լավ էր հասկանում, որ երկրում հասունացել է տնտեսական և քաղաքական վերափոխումների անհրաժեշտությունը: ԽՍՀՄ-ի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակն արդյունք էր նաև հետբրեժնևյան շրջանում երկրի կուսակցական ու պետական վերնախավում տեղի ունեցող անընդհատ փոփոխությունների, երբ ղեկավարությունը չէր հասցնում որոշակի միջոցառումներ մշակել, իսկ եղած որոշումները մինչև վերջ չէին կենսագործվում:
1985թ. ԽՄԿԿ ապրիլյան պլենումը հասարակության արմատական «վերակառուցման» կուրս մշակեց: Պլենումում Քաղբյուրոյի անդամներ դարձան Գորբաչովի կողմնակիցներ Ե. Կ. Լիգաչովը, Ն. Ի.Ռիժկովը, Ս. Լ. Սոկոլովը, Վ. Մ. Չեբրիկովը, Է. Ա. Շևարդնաձեն: Մ. Գորբաչովն իր թիմակիցների հետ միասին պլենումում որոշում ընդունեց՝ ձեռնամուխ լինել հասարակության փոփոխությունների իրականացմանը՝ հասկանալով, որ առանց հասարակության համակողմանի նորացման, որի անկյունաքարային խնդիրը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տնտեսական արագացումն էր, հնարավոր չէր երկիրը դուրս բերել ճգնաժամից։
Խորհրդային Միության արդիականացման վերափոխումների գորբաչովյան քաղաքականությունը բխում էր նրանից, որ 1970-80-ական թվականներին աշխարհն արդեն անցում էր կատարել զարգացման մի նոր ժամանակաշրջան, որը հայտնի է որպես հետարդյունաբերական քաղաքակրթություն: Այստեղից բխում էր, որ երկրի պոտենցիալ հզորությունն արդեն որոշվում էր ոչ թե ձուլած պողպատի և չուգունի ցուցանիշներով, այլ տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու և ներդնելու աստիճանով:
Մ. Գորբաչովը համոզված էր, որ առանց գիտատեխնիկական առաջընթացի հնարավոր չէր լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, էականորեն բարձրացնել մարդկանց կենսամակարդակը և կապիտալիզմի դեմ տնտեսական պայքարում ապահովել սոցիալիզմի վերջնական հաղթանակը: Այդ իսկ պատճառով վերակառուցման սկզբում հռչակվեց «արագացման» կուրսը, որը ենթադրում էր խորհրդային տնտեսությունը զարգացնել ինտենսիվ ուղիով` օգտագործելով համաշխարհային գիտատեխնիկական հեղափոխության նվաճումները:
3. Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։
1988-ի փետրվարի 12-ին սկսվեց ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը: Ամեն ինչ մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Կոմիտեն հետագայում վերափոխվեց «Ղարաբաղ» կոմիտեի:
Արցախահայությունը, հավատալով կուսակցության հռչակած վերակառուցման նոր քաղաքականությանը, պայքար սկսեց սահմանադրական ճանապարհով մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ վերամիավորման համար: 1988 թ. փետրվարի 13-ից մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ: Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, որոշում ընդունեց՝ դիմել Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին: Հայաստանում և սփյուռքում արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցերի մեծ ալիք սկսվեց: Ղարաբաղում, մայրաքաղաքում, հանրապետության տարբեր քաղաքներում կազմակերպվեցին բազմահազարանոց հանրահավաքներ: 1988 թ․ փետրվարին ստեղծվեց կազմկոմիտե՝ Իգոր Մուրադյանի նախագահությամբ, որը հաջորդած օրերից կոչվեց «Ղարաբաղ» կոմիտե, որի կազմը հետագայում համալրվեց:
ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը ի սկզբանե շարժման նկատմամբ բացասական դիրքորոշում որդեգրեց: Արցախում և Հայաստանում ընթացող հանրահավաքները ղեկավարության կողմից որակվեցին «սադրիչ», «ծայրահեղական», «մի խումբ ազգայնականների պահանջ»: Հայաստանի և Ադրբեջանի հեռուստատեսությամբ և լրատվության այլ միջոցներով հաղորդվեց Մ. Գորբաչովի դիմումը՝ ուղղված «Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին», որտեղ ասվում էր. «Մենք կողմնակից չենք այն բանի, որ խուսափենք տարբեր գաղափարների ու առաջարկությունների բաց քննարկումից, բայց դա հարկավոր է անել հանգիստ, դեմոկրատական պրոցեսի և օրինականության շրջանակներում…»: Գլխավոր քարտուղարը խոստանում էր հարցը քննարկել ազգային հարցերին նվիրված առաջիկա պլենումում:
1988 թ․ փետրվարի 21-ի հանրահավաքի ժամանակ առաջին անգամ հնչեց շեփորի ձայնը, որի ուղեկցությամբ Օպերայի բակում հավաքված ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
1985 թվականից Երեւանում ակտիվ գործունեություն էր սկսել տնտեսական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ-ի պետպլանի Տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից Իգոր Մուրադյանը: Այդ ինստիտուտի մի խումբ ասպիրանտների օգնությամբ աշխատանք էր տարվում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու եւ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ներկայացնելու ուղղությամբ: Ադրբեջանում հայերի սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական ճնշումների փաստի վերաբերյալ պատրաստվում էին ծավալուն վերլուծություններ: Զուգահեռաբար աշխատանքներ էին կատարվում Մոսկվայում հայ գիտնականների ու ազդեցիկ գործիչների (Աղանբեկյան, Ենիկոլոպով, Եպիսկոպոսով, Միկոյան եւ այլք) հետ հարաբերություններ ստեղծելու համար: Նույնը արվում էր Հայաստանում: Ներգրավվում էին հայտնի հայ գործիչներ (պաշտոնաթող զինվորականներ, գրողներ Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը եւ այլք): Ակտիվիստների այդ թիմի կազմում էին վերը նշված ինստիտուտի 15 ասպիրանտներ ու աշխատակիցներ` Արտակ Ստեփանյանը, Աշոտ Եղիազարյանը, Արթուր Պարունակյանը, Տիգրան Համբարձումյանը, Թաթուլ Կրպեյանը եւ ուրիշներ: Այդ ժամանակ էլ ԽՍՀՄ գլխավոր դատախազություն հայց էր ներկայացվել ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւի նկատմամբ: Հայցը ստորագրել էին Իգոր Մուրադյանը եւ Զարեհ Մելիք-Շահնազարյանը` հայտնի դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարովի հայրը: ԽՍՀՄ գլխավոր դատախազությունը հայցադիմումն ընդունել էր քննարկման համար, իսկ 1987 թվականին Ալիեւը հեռացվել էր ԽՍՀՄ ղեկավարության բարձր պաշտոններից:
Ղարաբաղյան շարժման մասնակիցներից էին Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Սամսոն Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Ռաֆայել Ղազարյանը, Բաբկեն Արարքցյանը։
4. Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։
Արցախյան շարժումը, որը սկսվեց 1988 թվականի փետրվարին, ազգային-ազատագրական շարժում էր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ)՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու պահանջին։ Շարժման էությունը բխում էր պատմական անարդարության զգացումից, քանի որ ԼՂԻՄ-ի բնակչության գերակշիռ մասը (մոտ 77%) էթնիկ հայեր էին, սակայն 1920-ականներին Ստալինի որոշմամբ տարածքը հանձնվել էր Խորհրդային Ադրբեջանին։ Ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող տնտեսական, մշակութային և քաղաքական խտրականությունը և հայ բնակչության իրավունքների ոտնահարումը դարձան շարժման բռնկման անմիջական պատճառները։ Շարժումը հիմնված էր ինքնորոշման իրավունքի վրա և սկզբում ուներ բացառապես քաղաքական, խաղաղ և սահմանադրական բնույթ՝ օգտվելով ԽՍՀՄ-ում Միխայիլ Գորբաչովի «վերակառուցման» (պերեստրոյկայի) քաղաքականության ընձեռած հնարավորություններից։
Շարժման սկզբնական փուլը (1988 թ. փետրվար-մարտ) բնութագրվում էր միլիոնանոց զանգվածային ցույցերով և գործադուլներով ինչպես Արցախում (Ստեփանակերտ), այնպես էլ Հայաստանում (Երևան)։ Շարժումը պաշտոնական մեկնարկ ստացավ 1988 թ. փետրվարի 20-ին, երբ ԼՂԻՄ-ի ժողովրդական դեպուտատների մարզային խորհուրդը քվեարկեց Հայկական ԽՍՀ-ի կազմ տեղափոխվելու որոշման օգտին։ Այս խաղաղ դրսևորումներին ի պատասխան՝ Ադրբեջանում սկսվեցին հայերի ջարդերն ու բռնությունները (մասնավորապես՝ Սումգայիթում փետրվարի 27-29-ին), որոնք կտրուկ փոխեցին շարժման ընթացքը՝ այն տեղափոխելով ավելի լարված և ռազմականացված հարթություն։ Սկզբնական փուլի հիմնական նպատակն էր ԽՍՀՄ Կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հրավիրել հարցի վրա և հասնել վերամիավորմանը քաղաքական ճանապարհով։