1. Որո՞նք էին ՀՀ տնտեսական կյանքի կազմալուծման պատճառները։ Ի՞նչ միջոցառումներ ձեռնարկվեցին տնտեսական կյանքը վերականգնելու ուղղությամբ։
ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր 15 նորանկախ պետություններում բավականին լարված, որոշ դեպքերում նաև աղետալի վիճակ էր տիրում, քանզի փլուզվում էր մի մեծ համակարգ, որը թե՛ սնուցում էր նրանց, թե՛ արտաքին վտանգներից պաշտպանում։
Տնտեսական կյանքի կազմալուծման պատճառները բազմաթիվ էին.
- 1988 թ. Սպիտակի երկրաշարժը. Աղետի գոտում էր գտնվում հանրապետության արդյունաբերական ներուժի մոտ 40%-ը, որը միանգամից շարքից դուրս եկավ։
- ԽՍՀՄ փլուզումը և տնտեսական կապերի խզումը. Խորհրդային Հայաստանի արդյունաբերությունը սերտորեն կապված էր միութենական մյուս հանրապետությունների հետ (հումքը ստանում էր դրսից, պատրաստի արտադրանքը՝ արտահանում)։ Այդ կապերի խզման հետևանքով գործարանները կանգ առան։
- Տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը. Ադրբեջանը և Թուրքիան ամբողջությամբ շրջափակեցին Հայաստանը՝ փակելով երկաթուղին և գազամուղը։ Հայաստանը զրկվեց էներգակիրներից և արտաքին աշխարհի հետ կապից։ Ադրբեջանը, փորձելով զսպել Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի աջակցությանն ուղղված քայլերը, կազմակերպեց ոճրագործություն Սումգայիթում։
- Էներգետիկ ճգնաժամը. Բացի շրջափակումից, էկոլոգիական և անվտանգության նկատառումներով 1989-ին փակվել էր Հայկական Ատոմակայանը (Մեծամոր), ինչը երկիրը տարավ դեպի «մութ ու ցուրտ տարիներ»։
- Պատերազմական վիճակը. Արցախյան պատերազմը պահանջում էր ահռելի նյութական և ֆինանսական ռեսուրսներ։
Հասարակական–քաղաքական կյանքը։ Սփյուռքահայ համայնքներում գործող ազգային կազմակերպություններից շատերը համահայկական կառույցներ են։ Դրանցից իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Հայ առաքելական եկեղեցին։ Սփյուռքահայության մեծ մասը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։
Հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ սառը պատերազմի տարիներին, քաղաքական, գաղափարական առճակատումից չկարողացան խուսափել նաև Սփյուռքի հոգևոր–եկեղեցական կառույցները։ Արդյունքում որոշ թեմեր ԱՄՆ–ում, Հունաստանում, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում 1956 թ. հրաժարվեցին ճանաչելուց Ս. Էջմիածնի հոգևոր գերագույն իշխանությունը և ենթարկվեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, որի կենտրոնն Անթիլիասն է (Լիբանան)։ Սփյուռքի համայնքների մեծ մասում գործում են նաև հայ կաթողիկե (Կաթոլիկ) և ավետարանական եկեղեցիները։
Հետպատերազմյան ժամանակաշրջանում սփյուռքահայության հասարակական–քաղաքական կյանքում շարունակում են զգալի դեր կատարել ավանդական երեք կուսակցությունները՝ դաշնակցությունը, ռամկավարները և հնչակյանները։ Հայության համար բախտորոշ պահերին, օրինակ՝ 1970-ական թվականների Լիբանանյան ճգնաժամի ժամանակ նրանք համախմբվում են ու գործում միասնաբար։
Ձեռնարկված միջոցառումները
Պետությունը սկսեց վերակառուցման քաղաքականություն։ Կառավարությունն ու օրենսդիր մարմինները, փորձելով կայունացնել օրեցօր աճող ամենաթողությունը, քաոսային վիճակը, իրականացրեց մի շարք բարեփոխումներ։
1991թ. հողի սեփականաշնորհում քաղաքականությունը հանգեցրեց կայունացման։ Հայաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինն էր, որն ընդունեց «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքը։ Հողը անհատույց տրվեց գյուղացուն, լուծարվեցին կոլտնտեսությունները, ինչն օգնեց մեղմել պարենային ճգնաժամը։
Հողի սեփականաշնորհմանը հետևեց արդյունաբերության և բնակֆոնդի սեփականաշնորհման, պետական գույքի մասնավորեցման գործընթացը։ Բնակարանները անհատույց տրվեցին բնակիչներին, իսկ գործարանները վաճառվեցին կամ սեփականաշնորհվեցին վաուչերների միջոցով։
Երրորդ հանրապետության ամենաառանցքային բարեփոխումներից մեկը ազգային արժույթի ստեղծումն էր (1993 թ. նոյեմբերի 22)։ Սա կարևորագույն քայլ էր ֆինանսական անկախության և ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն վարելու համար։
Աստիճանաբար տեղի ունեցավ նաև գների ազատականացում, պետությունը դադարեցրեց գների վերահսկողությունը, ինչը սկզբում հանգեցրեց սղաճի, բայց հետագայում ձևավորեց շուկայական գներ։
Եվ վերջում, տնտեսական-սոցիալական (նաև քաղաքական) հիմնախնդիրներին համապատասխան լուծումներ առաջարկելուց հետո, պետությունը վերագործարկեց Մեծամորի հայկական ատոմակայանը (1995 թ.)։ Մեծ ջանքերի շնորհիվ վերագործարկվեց Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, ինչը էականորեն մեղմեց էներգետիկ ճգնաժամը և թույլ տվեց գործարկել արդյունաբերության որոշ ճյուղեր։
2․ Քաղաքական համակարգի վերափոխման և հասարակական-քաղաքական կյանքի ժողովրդավարացման ուղղությամբ ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին, և ի՞նչ փոփոխություններ արձանագրվեցին դրանց արդյունքում։
Այս հարցի համատեքստում, էական է խոսել մայր օրենքի՝ սահմանադրության ընդունման մասին, քանզի այն ավելի ինստիտուցիոնալ մակարդակի հասցրեց ներպետական-ներքաղաքական ու ներհասարակական հարաբերությունները։ Քաղաքական համակարգի արմատական վերափոխումը և ժողովրդավարացումը սկսվեցին դեռևս Խորհրդային միության փլուզմանը նախորդող տարիներին, երբ օրենսդրական մակարդակով ամրագրվեց բազմակուսակցականության սկզբունքը («Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» 1991 թ. օրենք)՝ վերացնելով Կոմունիստական կուսակցության մենաշնորհը։ Ժողովրդավարացման կարևորագույն քայլերից էին 1991 թ. անկախության համաժողովրդական հանրաքվեն, ինչպես նաև ժողովրդավարական ընթացակարգերով անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների ինստիտուտի ներդրումը։ Այս գործընթացի կարևորագույն իրավական հիմքը դրվեց 1995 թ. հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունմամբ, որն ամրագրեց ազգային պետականության ժողովրդավարական սկզբունքները։
Ձեռնարկված քայլերի արդյունքում Հայաստանը պաշտոնապես անցում կատարեց անկախ, ինքնիշխան, իրավական և ժողովրդավարական պետության։ Հիմնարար փոփոխություններ արձանագրվեցին իշխանության կառուցվածքում՝ ամրագրվեց իշխանության տարանջատման սկզբունքը (օրենսդիր, գործադիր և դատական), ինչպես նաև սահմանվեց ժողովրդի կողմից ընտրվող նախագահի ինստիտուտը։ Հասարակական-քաղաքական կյանքում արձանագրվեց քաղաքական պլուրալիզմի (բազմակարծության) ի հայտ գալը, ինչը բնորոշ է դեմոկրատական հասարակարգերին. սկսեցին գործել ինչպես Սփյուռքից վերադարձած ավանդական, այնպես էլ նորաստեղծ տասնյակ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ՝ ապահովելով քաղաքացիական ազատությունների և խոսքի ազատության լայն դաշտ։ Ժողովրդավարությունը՝ իբրև ժողովրդի ու պետության երկխոսության հասանելի ու հուսալի գործիք, զարգացման բանաձև, քաղաքակիրթ աշխարհի հետ կապեր հաստատելու միջոց, օրեցօր ամրապնդվում է, ինչը նպաստում է պետության կայացմանը, տնտեսապես զարգացմանը, ժողովրդի կողմից բարձրաձայնվող խնդիրների արձագանքման օպերատիվության բարձրացմանը։
3․ Քաղաքական և հասարակական ի՞նչ կազմակերպություններ էին գործում ՀՀ-ում։ Ե՞րբ է ՀՀ օրենսդրությամբ ամրագրվել բազմակուսակցականության ակզբունքը։ Գնահատե՛ք ՀՀ-ում գործող կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները։
Բազմակուսակցական համակարգի իրավական հիմքը դրվեց դեռևս մինչև անկախության պաշտոնական հռչակումը։ 1991 թ. փետրվարի 26-ին Գերագույն խորհուրդն ընդունեց «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» օրենքը։ Այս օրենքով վերացվեց կոմունիստական կուսակցության մենիշխանությունը, և Հայաստանում պաշտոնապես սկսեց գործել բազմակուսակցական համակարգը։ Հետագայում այն ամրագրվեց 1995 թ. Սահմանադրությամբ:
Անկախացումից հետո Հայաստանում ձևավորվեցին մի շարք քաղաքական կուսակցություններ։
- Հայոց համազգային շարժում (ՀՀՇ). Իշխող քաղաքական ուժն էր անկախության առաջին տարիներին։
- Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ). Ղեկավար՝ Պարույր Հայրիկյան։
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ). Սկզբնական շրջանում գործում էր որպես ռազմաքաղաքական միավորում (Աշոտ Նավասարդյան)։
- Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն։
Ավանդական կուսակցություններից էին Սփյուռքում գործող ազգային կուսակցությունները հնարավորություն ստացան վերադառնալ Հայրենիք և օրինական գործունեություն ծավալել։
- Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ). Բացվեցին գրասենյակներ, սկսեց ակտիվ մասնակցել քաղաքական կյանքին (չնայած 1994-ին կասեցվեց, բայց 1998-ին վերականգնվեց)։
- Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ)։
- Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)։
Հասարակական կազմակերպություններից մասնավորապես ակտիվ գործունեություն էին ծավալում «Երկրապահ կամավորականների միությունը» (ԵԿՄ), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ Նշենք նաև,որ ընթացքում ստեղծվեցին նաև բազմաթիվ ուսանողական, մշակութային և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ։