Սովորող՝ Մարիա Մուրադյան
Դպրոց՝ Արևելյան դպրոց-պարտեզ
Դասարան՝ 2-2
Դասվար՝ Մարինե Մարտիրոսյան
Ստորև ներկայացվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Մուրադյանի 2024-2025 ուսումնական տարիների ընթացքում կատարված անհատական նախագծային աշխատանքները։
1. Տոնական խրախճանք
Արևելյան դպրոցի սաների ձեռքով ամանորյա ճամպրուկների պատրաստում
Զատիկատոն (ձվերի ներկում, սեղանի պատրաստում)
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ (2026)
2. Ազգային և ամենօրյա ուտեստների պատրաստում
3․ Ուսումնական փորձեր
4․ Ուսուցողական տեսանյութեր (հայերեն և օտարալեզու)
Հովհաննես Թումանյան․ “Ձախորդ Փանոսը” հեքիաթը
5․ Պատրաստում ենք ձեռքով
Պատրաստում ենք Անբան Հուռու տիկնիկ
Պատրաստում ենք գոգնոց տարազային կտորից
Պատրաստում ենք թղթից ժամացույց
6․ Նախասիրությունների, հոբբիների ցուցադրում
Spring is here: Maria sings in English
Ես կարողանում եմ․․․ (հեծանիվ վարել)
Ես կարողանում եմ․․․ (գեղեցիկ նկարել)
7․ Ճամփորդական, արձակուրդային պատումներ
8. Դասավանդողի հրապարակումները
«Ուսումնական ամառ»՝ Մարիայի արկածները
Թումանյանական օրեր, խաղընթերցում՝«Էս էն է»
«Ուսումնական ձմեռ» նախագծի ամփոփում











Այս աշխատանքները կատարելով՝ Մարիան ձեռք է բերել անկաշկանդ հաղորդակցվելու, սեփական գործունեությունն ու փորձառությունը ճշգրիտ ներկայացնելու, տաղանդները ցուցադրելու հմտություններ։ Ընտանեկան նախագծերն օգնում են Մարիային էլ ավելի զարգացնել իր տաղանդը։ Նա սիրով աշխատանքի մեջ է ներգրավում նաև իր հարազատներին, ինչի շնորհիվ գործը դառնում է շատ ավելի հետաքրքիր ու հաճելի։ Այդպես Մարիան սովորում է համագործակցել մեծերի հետ և իր յուրաքանչյուր աշխատանք դարձնում է մի փոքրիկ ընտանեկան տոն։
Տարվա ընթացքում իրականացված նախագծային աշխատանքները Մարիային պարգևել են նոր գիտելիքներ և զարգացրել նրա ստեղծագործական միտքը։ Դպրոցական և անհատական նախագծերի շնորհիվ նա սովորել է ինքնուրույն հետազոտել ու գտնել հետաքրքիր լուծումներ։ Յուրաքանչյուր նախագիծ Մարիայի համար եղել է մի նոր բացահայտում, որը մեծացրել է նրա սերն ու հետաքրքրությունը կրթության հանդեպ։
Հարկ է նշել նաև, որ սովորողի առջև դրված խնդրին հեղինակային, այլընտրանքային մոտեցումն ավելի դյուրին է դարձրել դրա իրագործումը՝ ընձեռելով ինքնաարտահայտման նոր միջոցներ և հնարավորություններ։
© Դավիթ Մուրադյան 09.01.2026