Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝
1. Ներկայացրե՛ք Հայ ժողովրդի ծագման մասին ընդունված և կասկածելի տեսակետները․
Հայերի ծագման վերաբերյալ հին և միջին դարերում կազմվել են մի շարք աշխատություններ: Սակայն հայերի ծագումնաբանության հիմք ընդունվում է Մովսես Խորենացու աշխատությունը: Ըստ Մովսես Խորենացու հայերի ծագումը վերագրվում է Հայկ նահապետին: Սակայն այդ ժամանակ Մովսես Խորենացին չգիտեր Ուրարտական պետության մասին և Վանի շրջանի ուրարտական հուշարձանները վերագրում էր Արա Գեղեցիկին: Հայկը համարվում էր արարչագործ և հսկա աստվածների որդին: Ըստ Մովսես Խորենացու՝ մ.թ.ա 2492 թվականի օգոստոսի 11-ին Հայկը պարտության է մատնում Միջագետքի տիրակալ Բելին և վերահաստատում իր անկախությունը: Եվ այդ օրվանից սկսած է մեկնարկում բուն հայոց տոմարը: Հայկական ավանդության համաձայն, Հայկ նահապետի անունով մեր ազգը կոչվեց «Հայ», երկիրը՝ «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի՝ «Արմենիա» և հայերի՝ «Արմեն» անվանումները:
Այն հարցին, թե ինչ արտաքին տեսք ունեին Հայկական լեռնաշխարհի բնակիչներն, առաջին անգամ պատասխան է տվել Մովսես Խորենացին: Այնուհետև մենք պատկերացում ենք կազմում հայերի արտաքին տեսքի մասին պահպանված Արտաշեսյան դրամների միջոցով, որտեղ պատկերված արքաների արտաքին հատկանիշները գրեթե չեն տարբերվում այժմյան Հայաստանի բնակիչների դիմագծերից: Հայերի մարդաբանական ուսումնասիրություններով զբաղվել են մի շարք մարդաբաններ: Դրա պատճառն այն էր, որ հայերն իրենց ֆիզիկական հատկանիշներով տարածաշրջանում միակն էին: Տարբեր գիտնականներ և մարդաբաններ պնդում են, որ հայերն, ովքեր պատկանում են արմենոիդ ռասսայական տիպին, գալիս են հին և միջին դարերից, երբ առաջացել է բանական մարդը: Հայկական լեռնաշխարհում այն կազմավորվել է, որպես Եվրոպոիդ ռասսայի հարավային ճյուղ և անփոփոխ պահպանվել իր սկզբնավորման տարածքում: Արմենոիդ տիպն, իր կազմավորման պահից ի վեր, պահպանվում է, և այսօր էլ, նրա տարբերակիչ դիմագծերը հանդիպում են հիմնականում հայերի մոտ: Արմենոիդ մարդաբանական տիպը կազմավորվել և զարգացել է հենց Հայկական լեռնաշխարհի տարածքում:
Ցանկացած էթնիկ խումբ, իր ձևավորման հենց սկզբից փորձում է առանձնանալ այլ էթնիկական խմբերից: Առանձնանալու լավագույն միջոցը սեփական էթնիկ խորհրդանիշներ ստեղծելն է: Էթնիկ խորհրդանիշները հիմնականում վերցվում են բնաշխարհից, անցյալից, մշակույթից, առասպելներից և նույնիսկ մարդկանց արտաքին տեսքից: Եվ հենց այս ամենի պատճառով է, որ էթնիկ խորհրդանիշները համարվում են յուրաքանչյուր ազգի ինքնության կարևոր բաղադրիչ և բնավորության կերտող:
Գրեթե բոլոր ազգերն ունեն իրենց էթնիկ ինքնության խորհրդանիշները, ինչպես, օրինակ՝ Ամերիկայում Ազատության Արձանը, Հաղթական կամարն ու Էյֆելյան աշտարակը Ֆրանսիայում, Հռոմի Պապը Իտալիայում, կամ Մահատմա Գանդին Հնդկաստանում: Հայերի համար այդպիսի խորհրդանիշներ են հանդիսանում Արարատ լեռը, Մեսրոպ Մաշտոցը՝ որպես հայկական գրի ստեղծող, Վարդան Մամիկոնյանը՝ որպես հայ ժողովրդի կյանքում ամենակարևոր ճակատամրտերից մեկում հաղթանակ տարած սպարապետ, Սասունցի Դավիթը՝ որպես հայկական էպոսի գլխավոր հերոս և հայի հավաքական կերպարի մարմնավորում և այլն․ դրանք բազմաթիվ են:

Կասկածելի կամ հնացած են համարվում հայկական պետականության դեմ արտահայտվող հարևան-պետությունների տեսակետները, և հատկապես «եկվորության» վարկածները, որոնցից ամենահայտնին հունականն է (ըստ Հերոդոտոսի)։ Այն պնդում էր, թե հայերը թրակիա-փռյուգիական ցեղեր են, որոնք Բալկաններից տեղափոխվել են Արևելք։ Այսօր սա համարվում է գիտականորեն սխալ, քանի որ լեզվաբանական և գենետիկական տվյալները չեն համընկնում։ Նույն շարքին են դասվում նաև ավանդական-առասպելական տեսակետները, ինչպիսին է Հայկ նահապետի և Բելի պատմությունը կամ հայերի սերումը Նոյի որդի Հաբեթից։ Թեև սրանք կարևոր են հայ ինքնության համար, դրանք համարվում են պատմականացված առասպելներ, այլ ոչ թե ճշգրիտ փաստեր։
2. Առանձնացրե՛ք ձեզ համար առավել արժանահավատները և հիմնավորեք այն։
Ժամանակակից պատմագիտության մեջ գերիշխում է Հայկական լեռնաշխարհում հայերի տեղաբնիկության տեսությունը։ Ըստ այս վարկածի՝ հայերը կազմավորվել են հենց այս տարածքում՝ հնդեվրոպական մայր լեզվի տրոհման արդյունքում։ Գենետիկական վերջին հետազոտությունները հաստատում են, որ հայերի գենոֆոնդը մնացել է անփոփոխ վերջին 3000-5000 տարիների ընթացքում, ինչը հերքում է զանգվածային վերաբնակեցման մասին հին վարկածները։ Հայերը հանդիսանում են Ուրարտուի (Վանի թագավորություն), Էթիունիի և այլ տեղական պետական կազմավորումների մշակութային և ժառանգական իրավահաջորդները։
Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է Միջագետքի բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի նշանավորումն դրա՝ այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանի հաշվարկիԲուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
Հայկական ավանդության համաձայն Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները:
Ըստ նույն ավանդության՝ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին Հայկական լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից՝ Հայկաշեն, Արամանյակից՝ Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից՝ Արմավիր, Երաստից՝ Երասխ (Արաքս), Շարայից՝ Շիրակ, Ամասիայից՝ Մասիս, Գեղամից՝ Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից՝ Այրարատ և այլն):
Ուշադրության արժանի փաստեր
Վերջին տասնամյակի լայնածավալ գենետիկական հետազոտությունները (օրինակ՝ The Science և Nature ամսագրերում հրապարակված) ցույց են տվել, որ հայերի գենետիկական պատկերը համընկնում է բրոնզեդարյան (մոտ 5000 տարի առաջ) Հայկական լեռնաշխարհի բնակիչների գենետիկայի հետ։
Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, սակայն այն կազմում է առանձին, ինքնուրույն ճյուղ։ 18-19-րդ դարում, երբ սկզբնավորվեց պատմահամեմատական լեզվաբանությունը, անվանի լեզվաբան Հ. Հյուբշմանն ապացուցեց, որ հայերենը ոչ թե իրանական լեզվախմբի մի ճյուղ է, այլ բացարձակապես ինքնուրույն։ Հայերենին ցեղակցական հարաբերությամբ ամենամոտը հունարենն է, չնայած, որ այդ երկու լեզուները բաժանվել են իրարից դեռ տասնյակ դարեր առաջ։
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված հնագիտական մշակույթները (օրինակ՝ Կուր-Արաքսյան մշակույթը) ցույց են տալիս կյանքի և արհեստների անընդհատ զարգացում։ Ուրարտական (Վանի թագավորության) սեպագրերում հիշատակվող բազմաթիվ տեղանուններ և անձնանուններ ունեն հայկական ստուգաբանություն։ Բացի այդ, հայկական էթնոսի ձևավորումն ընթացել է տեղական ցեղերի (հայասներ, նաիրիներ, արմեններ) համախմբման ճանապարհով, ինչը հերքում է այն միտքը, թե հայերը «եկվոր» են կամ այլ ազգի ուղղակի ճյուղ։
Մինչ քրիստոնեությունը հայերն ունեցել են հարուստ դիցարան, որը, թեև ազդեցություն էր կրել հարևան իրանական և հունական մշակույթներից, ուներ իր ազգային յուրահատկությունները։ Գլխավոր աստվածները՝ Հայկը (որպես նախահայր), Արամազդը, Անահիտը և Վահագնը, մարմնավորում էին հայկական լեռնաշխարհի բնությունն ու ռազմական ոգին։ Հատկանշական է, որ հայկական հեթանոսությունը սերտորեն կապված էր աստղագիտության և օրացույցի հետ (օրինակ՝ Տոմարը), ինչը վկայում է զարգացած մշակութային համակարգի մասին։ Բացի այդ, հետաքրքիր է ընդգծել, որ հայկական դիցարանը երբեք չի ունեցել չար աստվածներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է ժողովրդի բարձր բարոյական արժեքներ և պատկերացումներ ունենալու հանգամանքը։

301 թ. Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սա պատմական շրջադարձ էր, որն օգնեց հայերին պահպանել իրենց տեսակը՝ մեկուսանալով շրջապատող զրադաշտական և հետագայում իսլամական տիրապետություններից և պահպանելով դարավոր ինքնատիպությունը։
Անդրադառնալով անտրոպոլոգիական (մարդաբանական) առանձնահատկություններին՝ հարկ է նշել, որ մարդաբանության մեջ գոյություն ունի հատուկ տերմին՝ «Արմենոիդ տիպ» (Առաջավորասիական տիպ)։ Սա ռասայական ինքնուրույն ենթատիպ է, որի կենտրոնը հենց Հայկական լեռնաշխարհն է։ Այն բնութագրվում է գանգի յուրահատուկ կառուցվածքով, որը հազարամյակներ շարունակ անփոփոխ է մնացել այս տարածաշրջանում հայտնաբերված կմախքների հետազոտություններում (վերոնշյալ նկարում կարելի է տեսնել)։
Եթե եզրակացնենք, ապա պարզ կդառնա, որ հայերը ո՛չ տեղափոխված ցեղախումբ են, ո՛չ մեկ այլ քաղաքակրթությունից սերող ազգ, այլ ինքնուրույն քաղաքակրթություն ունեցող, Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներում ապրած քաղաքակրթությունների ուղղակի ժառանգորդ և նրանց առանձնահատկությունների կրող։ Այս համատեքստում, անպայմանորեն պետք է նշել նաև կրոնը՝ որպես քաղաքակրթության զարգացման խթան և ժողովրդի համայնապատկերը նկարագրող գործոն։
Օգտագործվող աղբյուրներ՝