Սույն թվականի փետրվարի 10-ին Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներ անգլերենի դասավանդող Նունե Այդինյանի գլխավորությամբ և ուղեկցությամբ այցելեցին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակ։ Այցելության նպատակն էր միջազգային կազմակերպության գործառույթներին, գործունեությանը, ինչպես նաև գործիքակազմերին ծանոթացումը։
Նախագծին ավելի մանրամասն ծանոթացե՛ք համակարգողի բլոգում․
Սովորողներին ջերմ հյուրընկալեցին գրասենյակի աշխատակիցները՝ տիկին Հասմիկ Սողոմոնյանն ու տիկին Լուսինե Բարսեղյանը։
Այցի առաջին հատվածում սովորողներին ներկայացվեցին Համաշխարհային բանկի ստեղծման և զարգացման պատմությունը, կազմակերպության կողմից գործածվող պետությունների միջև երկխոսության ընդլայնմանը, կայուն զարգացմանն ուղղված մեխանիզմները, առաքելությունն ու հիմնական նպատակները։ Բացի այդ, ամրապնդելու համար սովորողների գիտելիքները կազմակերպության ֆունկցիաների վերաբերյալ, նախաձեռնվել էին ինտերակտիվ խաղեր և հարցաշարեր։
Աշխատակիցները սովորողներին պատմեցին Համաշխարհային բանկի խմբի (World Bank Group) մեջ մտնող անդամ-հաստատություններն ու հիմնարկները, նրանց գործունեության ուղղությունները։ Անդրադարձ եղավ ՀՀ-Համաշխարհային բանկ հարաբերությունների պատմությանը։
Սովորողները պարբերաբար հարցեր էին հնչեցնում ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների, իրականացվող ծրագրերի և ապագա հեռանկարների հետ կապված։ Աշխատակիցները ներկայացրին գրասենյակի՝ 1992 թվականից ի վեր շուրջ 30 տարվա գործունեության պատմությունը, հաջողված ծրագրերը՝ կենտրոնանալով նորագույն ժամանակների վրա․ որպես օրինակ բերվեցին Մարմաշենի, Գառնու տաճարի և այլ տեսարժան վայրերի (զբոսաշրջային կենտրոններ այցելություններն ավելացնելու նպատակով) հարակից տարածքների բարելավումները, տնտեսական համագործակցության ոլորտներում կազմակերպության ակտիվ ներգրավվածությունը և այլն։
Կառուցվածքային և տեխնիկական հանգամանքներ պարզաբանելու նպատակով աշխատակիցները ներկայացրին նաև կազմակերպությանն առնչվող գործերի, պետության կողմից կազմակերպության հնարավորություններին դիմելու ընթացակարգերը, բանակցային և արարողակարգային որոշ նրբություններ։
Հանդիպման երկրորդ հատվածում սովորողների համար նախատեսված էր շրջայց գրասենյակի տարածքում։ Սովորողները ծանոթացան գրասենյակի աշխատանքային պայմաններին, ուսումնասիրեցին կազմակերպության կարևորագույն ծրագրերը, հետաքրքրվեցին Համաշխարհային բանկի ֆինանսների գոյացման, ինչպես նաև պետությանը հատկացման մեխանիզմներով։ Հատկանշական էր հայկական մշակույթի, արվեստի, այդ թվում՝ կրթահամալիրի սովորողների ձեռքով պատրաստված գործերի առկայությունը գրասենյակներում։
Այսպիսով, շատ արդյունավետ այց ունեցանք, ինչի համար խորապես շնորհակալ ենք նախագծի համակարգող, անգլերենի դասավանդող Նունե Այդինյանին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ Հասմիկ Սողոմոնյանին և Լուսինե Բարսեղյանին՝ այցը հնարավոր դարձնելու, ժամանակ հատկացնելու, հետաքրքիր բանախոսության և կարևոր հանդիպման համար։
Համաշխարհային բանկի պատմությանն ու գործունեությանը մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով հղումով։
English version
On February 10 of this year, a group of students from the High School-Research College, led and accompanied by English teacher Nune Aydinyan, visited the World Bank’s Armenian office. The purpose of the visit was to familiarize themselves with the functions, activities, and tools of the international organization.
Learn more about the project on the coordinator’s blog.
The students were warmly welcomed by the office staff, Mrs. Hasmik Soghomonyan and Mrs. Lusine Barseghyan.
In the first part of the visit, the students were introduced to the history of the creation and development of the World Bank, the mechanisms used by the organization to expand dialogue between countries, sustainable development, its mission and main goals. In addition, interactive games and quizzes were initiated to strengthen the students’ knowledge of the organization’s functions.
The representatives of the structure told the students about the member institutions and organizations of the World Bank Group, their areas of activity. They also touched on the history of Armenia-World Bank relations.
The students regularly raised questions related to the processes taking place in the Republic of Armenia, the implemented programs and future prospects. The representatives presented the history of the office’s activities over the past 30 years since 1992, successful programs, focusing on modern times: as an example, the improvements of the areas adjacent to Marmashen, Garni Temple and other attractions (in order to increase visits to tourist centers), the organization’s active involvement in the areas of economic cooperation, etc.
In order to clarify structural and technical circumstances, the representatives of the structure also presented the procedures for applying to the organization’s capabilities by the state, and some nuances of negotiation and protocol.
In the second part of the meeting, a tour of the office was planned for the students. The students got acquainted with the working conditions of the office, studied the most important programs of the organization, and were interested in the mechanisms of generating World Bank finances, as well as allocation to the state. The presence of works of Armenian culture and art, including works made by the students of the educational complex, in the offices was noteworthy.
In summary, we had a very productive visit, for which we are deeply grateful to the project coordinator, English teacher Nune Aydinyan, and the employees of the World Bank Armenia office Hasmik Soghomonyan and Lusine Barseghyan for making the visit possible, dedicating time, and for the interesting talk and important meeting.
Learn more about the history and activities of the World Bank by visiting the link.