Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1. Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Ք․ ա․ VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների իշխանությունը։ Սեպագիր աղբյուրներում այդ իշխանությունը հիշատակվում էր Արմե-Շուբրիա անունով։

2. Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Պարույր Սկայորդու գործունեության ամենակարևոր դրվագը նրա դաշինքն էր Մարաստանի (Մեդիա) և Բաբելոնի հետ։ Այդ ժամանակ Ասորեստանը թուլացել էր, և այս երկու պետությունները փորձում էին վերջնականապես կործանել այն։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակիցների միացյալ բանակը, որի կազմում էր նաև Պարույր Սկայորդու գլխավորած հայկական զորաբանակը, գրավեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Կիաքսարը՝ Մարաստանի թագավորը, ի նշանավորումն հաղթանակի, Պարույրին հանդիսավորությամբ թագադրեց հայոց թագավոր։

Պարույր Սկայորդու օրոք տեղի ունեցավ անցումը Վանի թագավորությունից (Ուրարտու) Երվանդունիների դինաստիայի իշխանություն։ Չնայած Վանի թագավորությունը դեռ գոյություն ուներ որպես անկում ապրող պետություն՝ Պարույրն արդեն ներկայացնում էր հայկական նոր պետականությունը, որը մի քանի հարյուրամյակ պետք է իշխեր լեռնաշխարհում։

3. Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Ա Սակավակյացը գահակալել է 580-570-ական թվականներին։ Նրա օրոք զորքի թիվը կազմում էր 40 հազար հետևակ, 8 հազար հեծյալ։ Երվանդականների իշխանությունը ձգվում էր հյուսիսում մինչև Կուր գետ, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով։ Երվանդ Ա Սակավակյացը պարտություն կրեց Կիաքսարի դեմ պատերազմում, ընդունեց մարական գերիշխանությունը։ Նաև անհաջող ապստամբության փորձ արեց Աժդահակի դեմ։

«Ես ազատության էի ձգտում, քանի որ լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ և որդիներիս ազատություն թողնեմ»։ 

4. Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ապստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի գործոն․ նախ Մարաստանը, հետզհետե հզորանալով, ագրեսիվ քաղաքականություն էր վարում Հայաստանի դեմ՝ փորձելով խորացնել իր գերիշխանությունը երկրի վրա։ Տիգրան Երվանդյանի և Կյուրոս Մեծի դաշինքը հնարավորություն տվեց տապալել Մարաստանին և Հայաստանի համար ձեռք բերել արտոնյալ կարգավիճակ ու ներքին ինքնավարություն։ Քաջատեղյակ լինելով նաև այն փաստին, որ Տիգրանն ու Կյուրոսը դեռ վաղ տարիքից ընկերներ էին, նրանց միջև փոխհասկացվածությունն ու համագործակցությունը տերությունների միջև նոր մակարդակի էր հասցվել։

5. Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը պատմում է ապստամբությունների ճնշման մասին և գրված է երեք լեզուներով՝ բաբելոներեն (Ուրարտու), պարսկերեն (Արմինա), էլամերեն (Հարմինույա)։ Կարևոր է նշել, որ Հայաստանը ապստամբություն բարձրացրած երկրների շարքում չի հիշատակվում։ Արձանագրությունից գիտենք, որ հայ զորավար Դադարշիշի կողմից երեք, Վահումիսայի կողմից մեկ անհաջող արշավանք է ձեռնարկվել Հայքի դեմ։

Ք․ ա․ 521թ. — Հայքը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը։

Ք․ ա․ 520թ․ — Վարչաքաղաքական փոփոխությունից հետո Հայքը դառնում է տերության 13 սատրապությունը։

6. Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:

XIII սատրապությունը ընդգրկում էր Արևմտյան Հայաստանը։ Այն հիմնականում տարածվում էր Հայկական Տավրոսից հյուսիս՝ ներառելով Եփրատի վերին հոսանքները և Տուրուբերան ու Բարձր Հայք նահանգների մի մասը։ Սատրապության գլխավոր քաղաքը և նստավայրը համարվում էր Մալաթիան (Մելիտենե)։

Այս սատրապությունը ղեկավարում էր հայկական հարստության ներկայացուցիչը։ Քսենոֆոնի «Անաբասիս» աշխատությունից գիտենք, որ մ.թ.ա. 5-րդ դարի վերջին այստեղի սատրապը Երվանդ II-ն էր։ Նա արքայից արքայի մոտ մեծ հարգանք վայելող մարդ էր։

7. Ի՞նչ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

Հունական 10-հազարանոց զորքի՝ Հայքի տարածքով նահանջի տարիներին հայտնի զորավար և պատմիչ Քսենոֆոնը գրում է իր հայտնի աշխատությունը։ Ըստ նրա՝ Հայաստանը շատ հարուստ, բարեկեցիկ և հյուրընկալ երկիր է։ Այստեղ՝ Հայաստանում առաջին անգամ Քսենոֆոնը տեսնում է գարեջրի պատրաստումը։ Քսենոֆոնը խոսում է նաև հայկական ճարտարապետությունից, պատմում երկրի ընդհանուր վիճակի մասին։ Հավելենք, որ այդ ժամանակ Հայաստանի կառավարիչն էր Երվանդ II-Օրոնտեսը, իսկ արևմտյան մասի կառավարիչը՝ Տիրիբազոսը։