Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ստեղծեք ուսումնական նյութ՝ «Վանի թագավորության կազմավորումը և հզորացումը․ Սարդուրի I, Իշպուինի, Մենուա, Արգիշտի I» թեմայով։

Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ «Վանի թագավորությունը Սարդուրի II-ի ժամանակ։ Վանի թագավորության անկումը»

1) Վանի թագավորության ո՞ր արքայի օրոք է թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը։ Նշե՛ք այդ սահմանները։

Վանի թագավորությունը տարածքային ամենամեծ աճն ունեցել է Սարդուրի Բ (764-735թթ.) արքայի օրոք։ Տերության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ, արևելքից՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոն, հարավում՝ Բաբելոն և Պարսից ծոց։

2) Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ․թ․ա․ 743 և 735 թվականներին։

  • Ք․ ա․ 743թ. — Թիգլաթպալասար III թագավորը կասեցնում է Վանի զորքի առաջխաղացումը։
  • Ք․ ա․ 735թ․ — Ասորեստանի կողմից արշավանք է նախաձեռնվում դեպի Տուշպա։

3) Նկարագրե՛ք Ռուսա I-ի կատարած արշավանքները։

  • Ք․ ա․ 719թ. — Բախումներ Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ի հետ,
  • Ք․ ա․ 716թ․ — Պատերազմ Մանայի համար, ինչպես նաև կիմերների անակնկալ հարձակումը Վանի վրա հյուսիսից,
  • Ք․ ա․ 714թ. — Սարգոն II-ի արշավանքը Վանի դեմ, Արդինի-Մուսասիր և Խալդի տաճարների թալանում, քանդում։

4) Ինչու՞ Ռուսա I-ի բանակը մ․թ․ա․ 716 թվականին անհաջողություն կրեց, ի՞նչպիսի հետևանքներ ունեցավ պարտությունը։

Ռուսա Ա թագավորի անհաջողությունների շարքը սկսվեց 716թ.-ին, երբ նա, կիմերների կողմից անակնկալ հարձակման ենթարկվելով, իր ուժերի զգալի մասը տեղակայեց հյուսիսում՝ պաշտպանելու համար տերությունը ցեղերի հետագա ներխուժումներից։ Այս ամենին ուշադիր հետևում էր Սարգոն II-ը, որը, հաշվարկելով իր հետագա քայլերը, 714 թվականին հարձակման անցավ Վանի տերության դեմ, արշավեց մինչև մայրաքաղաք։ Գաղտնիք չէ, որ նա չկարողացավ գրավել կենտրոնական քաղաքը, սակայն վերադարձին նա իր զորքով պաշարեց և թալանեց Արդինի-Մուսասիր սրբավայրը, ինչպես նաև Խալդի աստծո տաճարը։

5) Ինչպե՞ս կգնահատեք Ռուսա II-ի դիվանագիտական քաղաքականությունը։

Ռուսա II-ը հայոց պատմության դասագրքերում հիշատակվում է որպես Վանի թագավորության վերջին ականավոր տիրակալ։ Նա գահակալել է 685-645թթ., շուրջ 40 տարի։ Ռուսա II-ի բանակցային հմտությունները հանգեցնում են նրան, որ կիմերները, որոնք տերություն էին ներխուժել հյուսիսից, տեղափոխվեցին արևելք։

Ք․ ա․ 650-ականներին տեղի ունեցան մի շարք բախումներ Վանի և Ասորեստանի միջև, որոնք ի վերջո ավարտվեցին խաղաղության և բարեկամության պայմանագրի կնքմամբ։ Չնայած այս ամենին՝ նոր թշնամիներ հայտնվեցին, ի դեմս՝ սկյութների։

Կարծում եմ՝ ականավոր թագավորի դիվանագիտական-բանակցային գիտելիքները ազդեցին ի նպաստ Վանի թագավորության՝ վերջին հաշվով երկարաձգելով իր գոյատևումն ու ապահովելով որոշակի խաղաղ ժամանակաշրջան։ Նպաստելով կիմերների արևելք տեղափոխվելուն՝ Ռուսան այդ կերպ վերահաստատեց անվտանգությունն ու պաշտպանվածությունը տերության տարածքում։ Բացի այդ, երկարատև բախումներից հետո խաղաղության պայմանագրի կնքումը Ասորեստանի հետ երաշխավորեց պետության հարատևումը։

Վերլուծե՛ք
Ինչու՞ Վանի թագավորությունը կործանվեց:

Վանի թագավորության կործանման մասին խոսելիս հնարավոր չէ մեկ-երկու գործոններով սահմանափակվել։ Հզոր իշխանության աստիճանական անկումը մի շարք առանցքային գործոնների համադրում էր, որոնք սկսվում էին թշնամիների կողմից շրջապատումով և ավարտվում ներքին անկայունությամբ։

  • Հարևան հյուսիսային ցեղերի և պետությունների մշտական հարձակումները (Ասորեստան, սկյութ-կիմեր ցեղեր, Մարաստան և այլն), Բաբելոնի և Մարաստանի հզորացումը,
  • Ներքին անկայունություն և պառակտում (տնտեսության թուլացում, իշխանական միակենտրոն համակարգի ճեղքում)։

Հիմնական պատճառներից զատ կան նաև այնպիսի գործոններ, որոնք պատմաբանները, Ուրարտական թագավորության կործանման համատեքստում, ազդեցիկ ու կարևոր են համարում, այն է՝ իշխանական/թագավորական տան փոփոխությունը։ Մի շարք մասնագետներ նշում են, որ Վանի խաղաղ անկումն ի վերջո հանգեց թագավորական դինաստիայի փոփոխության, այսինքն՝ իշխանությունն անցավ Հայկազուն-Երվանդականներին, որոնք դեռ Վանի թագավորության ժամանակաշրջանում էին հաստատվել նրա հարավ-արևմտյան հատվածում։