Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

1. Ի՞նչ հետևանքներ ունեցան Մագնեսիայի ճակատամարտը և Ապամեայի հաշտության պայմանագրերը Հայոց պետականության վերականգնման համար։

Ք․ա․ 190 թվականին Սելևկյանների և Հռոմեական հանրապետության միջև տեղի ունեցավ ճակատամարտ Մագնեսիա կոչվող տեղավայրում։ Հռոմը պարտության մատնեց Սելևկյաններին, տարածաշրջանում ուժերի բալանսը փոխվեց։

Ք․ա․ 188 թվականին կնքվեց Ապամեայի հաշտության պայմանագիրը։

Մագնեսիայի ճակատամարտի հետևանքով Ք․ա․ 189 թվականին անկախացան Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքն ու Կոմմագենեն։ Մեծ Հայքի տիրակալ դարձավ Արտաշես Ա-ն, իսկ նրա եղբայրը՝ Զարեհը՝ Ծոփքի։

Փաստացի, ճակատամարտը նպաստեց հայոց նոր պետականության ստեղծմանը։ Հայոց թագավորը, հաշվի առնելով տարածաշրջանային բարդացումներն ու խմորումները, ինչպես նաև Սելևկյանների թուլացումը, ճշգրիտ հաշվարկներ կատարեց և համապատասխան պահին վերականգնեց պետականությունը՝ նոր դինաստիայի՝ Արտաշեսյանների տեսքով։

2. Ո՞վ էր Արտաշես Ա-ն։

Արտաշեսը ծնվել է մ.թ․ա. 230 թվականին տոհմիկ ազնվական Զարեհ Երվանդունու ընտանիքում։ Նրա մանկության և պատանեկության տարիների և ընտանիքի մասին տեղեկություններ պատմագիտությանը հայտնի չէ, սակայն ըստ հայոց ավանդապատման՝ մ․թ․ա․ 220 թվականին, երբ Արտաշեսը տասը տարեկան էր, Երվանդունյաց թագավորությունում իշխող Երվանդ Դ-ն հրաման է արձակում սպանել ազնվական ընտանիքներից սերող բոլոր այն պատանիներին, որոնք կարող էին հավակնել Մեծ Հայքի թագավորության գահին՝ արյան իրավունքով։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Երվանդ Դ-ի հալածանքներից մանկահասակ Արտաշեսին պաշտպանելու համար, նրա ստնտու-դայակը, որի անունը պատմահայրը չի հիշատակում, վերջինիս փախցնում է Կապուտանից դեպի հյուսիս և ապաստանում Հեր գավառում։ Այնուհետև Սմբատի հետ նրանք ապաստան են գտնում Սելևկյանների տերությունում։

Արտաշեսը Անտիոքոս Գ Մեծի զորավարներից մեկն է եղել, որը Մագնեսիայի ճակատամարտից հետո վերականգնել է հայոց թագավորությունը և կառավարել Մեծ Հայքում։ Արտաշես Ա-ն իր սխրագործությունների, ժողովրդի հանդեպ մեծ սիրո և նվիրվածության, հեռանկարային քաղաքականության, պետության ամրապնդման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար ժողովրդի կողմից անվանվել է «Բարեպաշտ»:

Արտաշես Ա-ն՝ որպես Արտաշեսյան հարստության հիմնադիր, իր իրավահաջորդներին ժառանգել է հզոր, հարուստ և կայուն պետություն։

3. Ներկայացրե՛ք Արտաշես Ա-ի միավորիչ գործունեությունը և դրա հետևանքները։

Արտաշեսի կառավարման առաջին տարիներին Մեծ Հայքը պարփակված էր միայն կենտրոնական նահանգների սահմաններում։ Արտաշեսը, գիտակցելով շրջակա տարածքների կարևորությունը պետության անվտանգության տեսանկյունից, սկսեց վերամիավորման քաղաքականություն։ Ըստ հույն աշխարհագետ Ստրաբոնի՝

  • Արևելքով Կասպից ծով միացվում են Փայտակարանն ու Կասպեից երկիրը,
  • Հյուսիսում Մեծ Հայքի տարածք են դառնում Գուգարք նահանգն ու Կղարջքը,
  • Արևմուտքում Արտաշեսը գրավում է Կարնո երկիրը, Եկեղիք և Դերջան գավառները,
  • Հարավում գրավում է Տմորիք երկրամասը․

Ըստ Պոլիբիոսի՝ «Արտաշեսը Արմենիայի մեծագույն մասի տիրակալն էր»։

Ըստ Ստրաբոնի՝ «Հայաստանն աճել է Արտաշեսի ջանքերով, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»։

4. Ներկայացրե՛ք Արտաշես Ա-ի դիրքորոշումը Ք․ա․ 183-179 թթ․ պատերազմի ընթացքում։

Արտաշեսը, չնայած իր որդեգրած ռազմավարությանը , այդուհանդերձ մասնակցություն չունեցավ Ք․ա․ 183-179թթ․ Պոնտոսի և Փոքր Հայքի, Կապադովկիայի և Բյութանիայի պատերազմին, բայց Փոքր Հայքը տերությանը միացնելու հեռանկար ունենալով, նպաստեց Պոնտոսի հաշվին Փոքր Հայքի ընդարձակմանը։

5. Հիմնավորե՛ք, թե ինչու՞ է Արտաշես Ա-ն համարվում ռազմական, քաղաքական և դիվանագիտական հզոր գործիչ։

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189–160 թթ.) համարվում է հայոց պատմության ամենատաղանդավոր գործիչներից մեկը, քանի որ կարողացավ Մագնեսիայի ճակատամարտից հետո օգտագործել պատմական պահը և վերականգնել Մեծ Հայքի անկախությունը։ Որպես ռազմական և քաղաքական գործիչ՝ նա իրականացրեց «հայկական հողերի միավորման» ծրագիրը՝ հետ խլելով հարևաններից զավթված տարածքները և Հայաստանի սահմանները հասցնելով բնական սահմանագծերին։ Նրա ներքին բարեփոխումները, հատկապես սահմանաքարերի (հողային բարեփոխում) տեղադրումը և բանակի բաժանումը չորս սահմանապահ զորավարությունների (ստրատեգիաներ), ամրապնդեցին պետության հիմքերը և ապահովեցին երկարատև կայունություն։

Դիվանագիտական ճկունության հարցում Արտաշեսն աչքի ընկավ տարածաշրջանային հավասարակշռությունը պահպանելու կարողությամբ։ Նա հմտորեն օգտագործում էր «բաժանիր, որ տիրես» սկզբունքը՝ խրախուսելով հարևան տերությունների ներքին երկպառակությունները Սելևկյանների թուլացման համար, միևնույն ժամանակ ապաստան տալով Հռոմի թշնամի Հաննիբալին, ում խորհրդով էլ հիմնադրեց Արտաշատ մայրաքաղաքը («Հայկական Կարթագենը»)։ Նրա ջանքերով Մեծ Հայքը դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկը՝ հող նախապատրաստելով իր թոռան՝ Տիգրան Մեծի ապագա աշխարհակալ կայսրության համար։