Այս նյութը նախատեսված է մայիսի 11-ին, ժամը՝ 11։55-12։35, Ավագ դպրոցի հետազոտական ընթերցասրահում 12-րդ դասարանցիներ Գոհար Բարսեղյանի և Դավիթ Մուրադյանի կատարած գրական վերլուծությունները ներկայացնելու համար։ Նյութում արտացոլված են սովորողների վերլուծությունները, գրականության արդի ընկալումները (հատկապես՝ սովորողների տեսանկյունից), տարեցտարի փոփոխվող մտածելակերպերն ու տեսակետերը։
Սույն նախագծային աշխատանքն իրականացվում է 12-րդ դասարանում՝ հայոց լեզվի և գրականության դասավանդող, Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի գլխավորությամբ և անմիջական աջակցությամբ։ Նպատակ ունի դիրքափոխել հասարակության, մասնավորապես՝ երիտասարդության կարծիքը գրականությունից բխող, ծագող խնդիրների վերաբերյալ, ամրապնդել ու խրախուսել ազատ, ստեղծագործ, անհատական վերլուծական հմտությունները սովորողների շրջանում։
Սեպտեմբեր-նոյեմբեր նախագծերի փաթեթ. գրականություն — Մ. Սարգսյան, Գ. Բարսեղյան
Գրականությունը՝ լեզվամտածողության, աշխարհայացքի ձևավորման միջոց — Մ. Սարգսյան, Դ. Մուրադյան (“Դպիր” մանկավարժական հանդեսի հոդված)
Հեղինակային մանկավարժության սկզբունքները՝ ստեղծականություն, հետազոտող մտքի զարգացում, վերլուծելու հմտություններ, այլ, կարևոր են, և մենք փորձում ենք դրանք համադրել։ Ուսուցման գործընթացը դարձնել այլ բան՝ ոչ թե պարզապես փոխանցել գիտելիք, այլ համատեղ ստեղծել այն։ Այս հոդվածն ուսուցչի և աշակերտի՝ որպես գործընկերների համատեղ աշխատանքի արդյունք է։ Սա իրական «սովորող-սովորեցնող» նախագիծ է, որի նպատակն է անգիրը փոխակերպել հետազոտության, իսկ ուսուցիչ-աշակերտ հարաբերություննեը գործընկերության։ — Մ. Սարգսյան
Ուսումնական շրջանների գրականության փաթեթ — 2022-2025թթ. գրական վերլուծություններ
Նախագծի հիմնական առաքելությունը
Այս նախագծային աշխատանքի առանցքային նպատակն է ցույց տալ գրականության նկատմամբ սովորողների քննադատական մտածողության զարգացման ընթացքը։ Մենք նպատակադրված են ցուցադրելու, թե ինչպես են սովորողները վերլուծում գրական տեքստը ոչ թե որպես հասարակության կողմից տասնամյակների ընթացքում որպես կանոն քարացած, անփոփոխելի կանոն դարձած գաղափար, այլ որպես կենդանի նյութ, որը պահանջում է հարցադրումներ և սեփական դիրքորոշման ձևավորում, և որը թույլ է տալիս սովորողին մշակել տեքստը, այն դիտարկել տարբեր ասպեկտներից, նյութը վերլուծել քննադատաբար և պրոյեկտել արդի հասարակության սոցիալ-մշակութային գործընթացների համատեքստի վրա։ Գրականությունը այն բազան է, որի հիման վրա ձևավորվում է հասարակության մտածելակերպը, և որը որոշ չափով թելադրվում է կենսակերպի կողմից։ Այդ իսկ պատճառով, կարևոր է իմանալ տեքստը ճշգրիտ ընթերցելու յուրահատկության մասին։ Սա հարթակ է, որտեղ գրական վերլուծությունը դուրս է գալիս դասագրքային սահմաններից՝ վերածվելով ինքնատիպ և համարձակ մեկնաբանությունների շարքի։
Միևնույն ժամանակ, մեր նախագիծը վեր է հանում արդի ընկալումների դինամիկան և տարեցտարի փոփոխվող մտածելակերպի հետագիծը։ Մենք շեշտադրում ենք այն կարևորագույն անցումները, թե ինչպես են նոր սերնդի արժեքային համակարգն ու ժամանակակից չափանիշները փոխում դասական գործերի ընկալումը։ Ներկայացման միջոցով փորձում ենք ուրվագծել այն «էվոլյուցիան», որն ապրում է սովորողի տեսակետը՝ գրականությունը դիտարկելով որպես արդիական խնդիրների ու անհատական ազատության արտացոլման գործիք։