Մեծամորի Ավագ դպրոցի թեստի վերջնական ամփոփում

Ամփոփում

Ահա և ավարտեցինք Մեծամորի №2 Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների թեստերի ստուգումն ու ամփոփումը։ Պետք է ասեմ, որ ես ինքս շատ տպավորված եմ այդ դպրոցով, սովորողներով, նրանց պատասխանատվությամբ, աշխատասիրությամբ, ինչպես նաև դպրոցի կազմակերպվածությամբ։ Շնորհակալ եմ անչափ թեստին մասնակցելու և վերջինիս ավելի արդյունավետ ու օգտակար դարձնելու համար։ Եկել է պահը ընդհանուր հաշվետվություն տալու։

Թեստը՝

Թեստը իրենից ներկայացնում է հարցերի հավաքածու, որոնք դասակարգված են երեք բաժիններում՝ առանձին թեստերում։ Առաջին թեստը, որը ամբողջ նախագծի 95%-ն էր կազմում, բացահայտում էր, թե սովորողները որ առարկաներն են սիրում, որոնց մեջ կցանկանան խորանալ։ Առաջին թեստի համար, ընտրել էինք 19 առարկա, որոնք հերթականությամբ դասակարգված էին։ Ամեն առարկա-բաժին ուներ 5-ական արդիական, ստուգման ու ամփոփման համար օգտակար հարց։ 19-ի մեջ ներառված էին հումանիտար, բնագիտական առարկաները, ինչպես նաև արհեստը, արվեստը, սպորտն ու այլն։ Յուրաքանչյուր «դրական» կամ «+» պատասխան իրենից ենթադրում էր «20%», երկու պատասխան` «40%» և այդպես մինչև հարյուրը։ Իհարկե, ոչ մի դրական պատասխան չստանալու դեպքում, հաշվել ենք «0%»: Այդ 95 հարցերի շնորհիվ, մենք կարողացանք նաև պարզել, թե արդյոք դասարանային կապ կա, այսինքն արդյոք դասարանի սովորողները ունեն ընդհանուր մի ձևավորված կարծիք յուրաքանչյուր առարկայի նկատմամբ, և ինչպես փորձը ցույց տվեց, այո, հենց այդպիսի դասարաններ էին։ Երկրորդ թեստը իրենից ներկայացնում էր չհամարակալված չորս հարց։ Հարցերին արդեն սովորողները պատասխանում էին հակիրճ, այսինքն նշելով բնագիտական առարկայի անունը՝ փորձերի համար, ճամփորդությունների համար՝ «դրական» կամ «բացասական»։ Երրորդ հարցը երևի թե թեստի ամենաերկար մտածելու պահանջ ունեցող հարցն էր։ Հարցը, թե «Ձեր կարծիքով, ո՞րն է մեր կողմից բաց թողնված հարցը կամ հարցերը» օգնեց մեզ ավելի ճիշտ պատկերացում կազմել հետագա թեստերի համար։ Իսկ երրորդ թեստն, որը բաղկացած էր ընդամենը 8 հարցից, և ամեն հարցի համար սովորողը կարող էր ընտրել 4 տարբերակներից մեկը, մի քանիսը, կամ էլ ինքնուրույն առաջարկել որևէ ալտերնատիվ պատասխան, օգնեց մեզ պարզել սովորողների ապագայի համար փոքրիկ գաղտնիքները, ինչպես նաև հոգեբանությունն ու նրանց ռազմավարությունը՝ աշխատանքի առումով։

Դասարանները՝

Թեստավորումը, ինչպես որ նշվեց վերևում, անցկացվել էր Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների հետ։ Մեծամորում երեք 10-րդ դասարան կար, որոնք մենք թեստավորման օրը հերթով այցելեցինք և վերցրեցինք սովորողների կողմից թղթիկների վրա լրացված թեստերը։ Ըստ հերթականությամբ այցելեցինք և հավաքեցինք բոլոր երեք դասարանների պատասխանները։ Վերադառնալով Երևան, սկսեցինք աշխատանք կատարել թեստերը ստուգելու, ամփոփելու համար։ Երկու-երեք շաբաթ առաջ ներկայացվեց առաջին թեստի ընդհանուր հաշվետվությունը՝ դասարան առ դասարան և երեք դասարանները միասին։ Այնուհետև, մենք սկսեցինք աշխատել վերլուծությունների վրա, քանի որ երկրորդ ու երրորդ թեստերը իրենից դա էին ենթադրում։ Մեզ հարկավոր եղան փորձեր կատարելու ու ճամփորդություններին մասնակցելու մասին հարցերը, որոնք մենք ամփոփման ժամանակ ներկայացրեցինք։ Ստուգեցինք բոլորի երկրորդ ու երրորդ թեստերի արդյունքները և կազմեցինք հաշվետվություն՝ կատարած աշխատանքի։

Նմանություններ՝

Իհարկե, առարկաների առումով կային մեծ ակնկալիքներ, որոնք և հետագայում ապացուցվեցին։ 10ա և 10բ՝ որպես հումանիտար հոսքի դասարաններ, արդարացրեցին սպասումները։ Իսկ 10գ դասարանը՝ որպես տնտեսագիտական, նույնպես ետ չմնաց և արդարացրեց մեր սպասումները, նույնիսկ հումանիտար առումով անցավ երկու նախորդ դասարաններին՝ ըստ տոկոսների։ Հարկ եմ համարում նշել, որ բնագիտական առարկաները շատ քիչ տոկոսներ էին հավաքել առաջին թեստի ժամանակ։ Ֆիզիկան ու քիմիան ցածր տեղերում էին (երեք դասարանների մաշտաբով հավաքել էին 20%), իսկ աշխարհագրությունն ու կենսաբանությունը՝ համեմատաբար ավելի բարձր։ Սակայն փորձերի առումով, շատերը ցանկանում էին կատարել փորձեր հենց ֆիզիկային ու քիմիայից։ Գլխավոր եռյակի մեջ էին սպորտը, ռազմագիտությունը և օտար լեզուները։ Հատկանշական է, որ բոլոր երեք դասարաններում առաջին տեղն էր զբաղեցրել՝ ըստ տոկոսների մեծության, օտար լեզուները։ Իսկ ցածր տոկոսներ հավաքած եռյակում էին քիմիան, ֆիզիկան և քաղաքագիտությունը՝ որպես հումանիտար լրացուցիչ առարկա։ Եկեք տեսնենք, թե յուրաքանչյուր դասարան երրորդ թեստի ամեն հարցին, ո՞ր տարբերակն է ընտրել ամենաշատը՝ որպես պատասխան։ Պետք է նշեմ, որ սա արդեն ընտրելու առումով սահմանափակում չուներ, և սովորողները բոլոր իրավունքներն ունեին ընտրել բոլոր չորս տարբերակները։ Քանի, որ նմանատիպ աղյուսակ չենք կազմել, ինչպես օրինակ առաջին թեստի համար, ուստի Ձեր ուշադրությանն ենք հրավիրում յուրաքանչյուր դասարանի սովորողների քանակի մեծամասնությամբ պայմանավորված հարցի տարբերակները։

Արդյունքները՝

Երրորդ թեստ

1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

10ա — Բ. Դժվար, խոչընդոտներով ու փորձություններով լի ճանապարհին չեն հանձնվել;

10բ — Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

10գ — Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

2. Ես կուզենայի լինել…

10ա — Գ. Որակավորում ունեցող մասնագետ;

10բ — Գ. Որակավորում ունեցող մասնագետ;

10գ — Ա. Ընկերության ղեկավար;

3. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

10ա — Բ. Երբ կոլեկտիվում սովորական հարաբերությունները վերածվում են՝ ընկերականի։

10բ — Բ. Երբ կոլեկտիվում սովորական հարաբերությունները վերածվում են՝ ընկերականի։

10գ – Գ. Երբ ես հանգիստ աշխատում եմ և ոչ մեկին չեմ խանգարում, նրանք էլ ինձ չեն խանգարում։

4. Ես սիրում եմ կոլեկտիվներ, որոնցում …

10ա — Բ. Շատ ազատ է միջավայրը;

10բ — Բ. Շատ ազատ է միջավայրը;

10գ — Բ. Շատ ազատ է միջավայրը;

5. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

10ա — Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

10բ — Բ. Ընկերներիս հետ շփման համար;

10գ – Բ. Ընկերներիս հետ շփման համար; Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

6. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

10ա – Դ․ Երբ աշատավարձը աստիճանաբար բարձրանում է ջանքերիս զուգահեռ, և իջնում է՝ դրանց հակառակ։

10բ — Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

10գ — Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

7. Ամենից շատ ես գնահատում եմ…

10ա — Ա. Անձնական հաջողությունը;

10բ — Ա. Անձնական հաջողությունը;

10գ — Ա. Անձնական հաջողությունը;

8. Ես սիրում եմ, երբ ղեկավարը…

10ա — Գ. Իր գործի մասնագետն է;

10բ – Գ. Իր գործի մասնագետն է;

10գ — Գ. Իր գործի մասնագետն է;

  • Առաջին հարցում ընդհանուր կարծիք ունեն 10բ և 10գ դասարանները։
  • Երկրորդ հարցում ընդհանուր կարծիք ունեն 10ա և 10բ դասարանները։
  • Երրորդ հարցում ընդհանուր կարծիք ունեն 10ա և 10բ դասարանները։
  • Չորրորդ հարցում բոլոր երեք դասարաններն էլ ունեն ընդհանուր կարծիք։
  • Հինգերորդ հարցում 10գ դասարանի երկու պատասխանները առանձին-առանձին համընկնում են 10ա և 10բ դասարանների հետ։
  • Վեցերորդ հարցում ընդհանուր կարծիք ունեն 10բ և 10գ դասարանները։
  • Յոթերորդ հարցում բոլոր երեք դասարաններն էլ ունեն ընդհանուր կարծիք։
  • Ութերորդ հարցում բոլոր երեք դասարաններն էլ ունեն ընդհանուր կարծիք։

Այսպիսի արդյունքներ գրանցեցինք երրորդ թեստում։  Պետք է ասեմ, որ երեք դասարաններն էլ ամենից շատ գնահատում են իրենց անձնական հաջողությունը, սիրում են ազատ միջավայր ունեցող կոլեկտիվներ, ինչպես նաև ընկերության ղեկավար, ով իր գործի մասնագետն է։ Բոլոր երեք դասարաններն էլ ունեին որոշակի նմանություններ ու տարբերություններ։ Բնագիտական առարկաներից ամենաշատը սիրում են ուսումնասիրել աշխարհագրությունը՝ ըստ տոկոսների քանակի։ Ուսումնասիրենք իրար մոտիկ, զգալի հեռու և խառը արձանագրած առարկաներն ըստ տոկոսների՝ դասարանների հերթականությամբ (10ա, 10բ, 10գ):

Իրար ամենամոտ տոկոսներն են արձանագրել`

  • Մանկավարժությունը (42%, 43%, 41%),
  • Գրականությունը (36%, 34%, 34%),
  • Արհեստը (22%, 22%, 25%),
  • Քիմիան (18%, 22%, 20%)։

Զգալի տարբերություններ ունեն հետևյալ առարկաները՝

  • Տեխնիկա (32%, 42%, 70%),
  • Մաթեմատիկա (33%, 26%, 70%),
  • Իրավունքը (56%, 27%, 42%):

Տոկոսներով իրար մոտ են գտնվում`

  • Կենսաբանությունը (31%, 24%, 22%),
  • Երգն ու երաժշտությունը (51%, 38%, 32%),
  • Պատմությունը (40%, 47%, 59%),
  • Սպորտը (48%, 48%, 65%),
  • Արվեստը (64%, 49%, 41%),
  • Օտար լեզուները (71%, 63%, 76%),
  • Տնտեսագիտությունը (18%, 13%, 44%),
  • Բնապահպանությունը (51%, 47%, 36%),
  • Ռազմագիտությունը (48%, 46%, 69%),
  • Քաղաքագիտությունը (12%, 13%, 31%):
  • Ֆիզիկան (11%, 17%, 33%)
  • Աշխարհագրությունը (34%, 36%, 46%)

Թողնել մեկնաբանություն