Այսօր մենք լսեցինք հեքիաթաբան և աստվածաբան Հայկ Կիրակոսյանին և հասկացանք ամեն հեքիաթի իմաստը,կարևորությունը և ներշնչանքը։ Նաև հասկացանք հեղինակի խոսքը,ասելիքը և բացատրությունը տվյալ հեքիաթների։ Օրինակ՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթները անբացատրելի զգացողություններ են թողնում երեխաների սրտերում։ Թումանյանի ստեղծած կերպարներից ամեն մեկը յուրահատուկ է և ունի ծիծաղալի մաս հեքիաթում։ Օրինակի համար հենց <<Քաջ Նազարը>>։ Նազարը մի վախկոտ ու մի ծիծաղելի կերպար է և իր ամեն մի շարժում ունի հատուկ իմաստ։ Թումանյանը ներշնչել է իր մեջ մի վախկոտ մարդու կերպար, որը մենք դիտում ենք հեքիաթի առաջին մասում։ Բայց հետո Թումանյանը նրա մեջ գցում է մի անհավատալի մարդու կերպար։ Ինչպես տեսնում ենք՝ Նազարը վախկոտ մարդուց դարձավ հաճելի ու ընկերասեր մարդ։
Այդպես նաև <<Անբան Հուռու>> հեքիաթը։ Անբան ու ծույլ աղջիկը դառնում է աշխատասեր մի կին։ Թումանյանը ուներ շատ անբացատրելի տաղանդներ։ Նա կարողանում էր մի կերպարին վերածել լրիվ ուրիշ մարդու։ Քաջ Նազարին մենք չէինք ճանաչի, եթե այդ մասը չկարդայինք։ Եթե այդ մասը մենք բաց թողնեինք և չկարդայինք, ապա նույնիսկ չէինք կարողանա պատկերացնել, որ Նազարը դարձավ այդպիսի կոկիկ մարդ։
Մենք այս հետաքրքրաշարժ պատմությունից հասկացանք հեքիաթի իրական արժեքը և բացատրությունը։Եվ հասկացանք մարդկանց տաղանդները,թե ինչ սյուժետ կարող է լինել վերջաբանում,կամ ինչ դեր կարող է տալ հեղինակը իր կերպարին։Այսոր այսքանը ինձ թվում է հետաքրքիր էր Ձեզ։Մյուս անգամ ես կպատմեմ մեկ ուրիշ պատմության մասին կապված հեքիաթների հետ։